Լևոն Շաղոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

[1]Լևոն Շաղոյան (1887, Խարականց, Վասպուրական, Հայոց ձոր գավառ - 6 օգոստոս 1974, Իրաք, Բաղդադ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Սկզբնական կրթությունն ստացել է Աղթամարում։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիգբն իր կազմած ֆիդայական խմբով պայքարել է հայ ժողովրդի հարստահարիչների դեմ։ 1915 թ. մասնակցել է Շատախի և նրա գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Վասպուրականի հերոսամարտի տարիներին եղել է Փեսանդաշտի ինքանքպաշտպանական զորքի հրամանատարը։ 1917 թ. փետրվարին Կ. Համբարձումյանի գլխավորությամբ Վանի ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո, Շաղոյանը դարձել է Գյավաշի գավառապետ։ 1918 թ. Կ. Համբարձումյանի հետ կազմակերպել է Վանից հայերի հարկադրական գաղթը դեպի Համադաս և ապահովել գաղթականների անվտանգությունը։ Սային կալա վայրում Համբարձումյանը սպանվել է, իսկ Շաղոյանը ջարդել է թուրքերին ու փրկել գաղթականներին։ Անգլիական ուժերին միանալուց հետո հայ գաղթականները և Շաղոյանի ուժերը շարժվել են դեպի Բաղդադ, ապա Բասրայի մոտ հիմնել վրանաբնակ հանգրվան։ 1921 թ. հունիսի 23-ին որոշվել է թողնել այդ հանգրվանը, ժողովրդի ստվար մասը մեկնել է Խորհրդային Հայաստան։ Շաղոյանն ապրել է Իրաքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. «ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐ- Ժողովուրդին Փաշա՝ Լեւոն Շաղոյեանի Մահուան 35ամեակին Առիթով»։ Asbarez - Armenian (en-US)։ http://asbarez.com/։ 2009-08-12։ Վերցված է 2020-06-09