ДПП (NN)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ДПП
ռուս.՝ ДПП (NN)
Տեսակգիրք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2003

«ДПП (NN) (Անցումային շրջանի դիալեկտիկա ոչ մի տեղից դեպի ոչ մի տեղ)» (ռուս.՝ «ДПП (NN) (Диалектика Переходного Периода из Ниоткуда в Никуда)»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի հեղինակային ժողովածուն, որի մեծ մասը կազմում է հեղինակի հինգերորդ վեպը՝ «Թվերը», իսկ մնացածը՝ բովանդակությամբ կամ իմաստով նրա հետ կապված վիպակներ և պատմվածքներ։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2003 թվականին։ Սա որոշակի դադարից հետո Պելևինի առաջին վեպն է. նախորդ վեպը՝ «Generation «П»», լույս էր տեսել 1999 թվականին։

Ժողովածուի բովանդակություն[1][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեգիա 2
Մեծի հզորությունը
Նշանավոր մարդկանց կյանք

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թվեր» վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է խորհրդային տղա Ստյոպայի կյանքի մասին, որն օգնության համար դիմում է թվերի մոգությանը։ Նա նախ ընտրում է յոթը որպես իր հովանավոր, բայց հետո իր ընտրությունը փոխում է հօգուտ 34-ի։ Նախ՝ յոթին «երկրպագում» էին շատ հայտնի մարդիկ, և Ստյոպան 7 համարի կողմից «լսված լինելու» իր հնարավորությունները գնահատում էր նվազագույն։ Երկրորդ՝ 3-ի և 4-ի գումարը նույն յոթն է։ Այս թվի հետ Ստյոպան անցնում է կյանքը։ Իր հաջողությունները նա կապում է 34 թվի հետ, իսկ անհաջողությունները՝ նրա հակոտնյայի՝ 43 թվի հետ։ Իրեն շրջապատող ամեն ինչի մեջ նա փնտրում է իր թվերի նշանները (օրինակ՝ պատառաքաղ՝ 3 ճեղք, 4 ատամ)[2]։

Վեպը կապված է ռուս գրականության տասնյակ դասական ստեղծագործությունների հետ՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», «Կարամազով եղբայրներ», Սոլոգուբի «Չնչին սատանան», Կավերինի «Երկու կապիտան», Սոլժենիցինի «Արշիպելագ Գուլագ», կան նաև բազմաթիվ հղումներ Տոլստոյի, Պուշկինի (մասնավորապես՝ «Եվգենի Օնեգինին») և Մայակովսկու ստեղծագործություններին։ Եվրոպական և ամերիկյան գրականության հետ երկխոսությունը ներկայացված է Շեքսպիրի («Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ»), Ստենդալի («Կարմիրն ու Սևը») հիշատակումներով։ Ամենաուժեղ կապը ինչպես վեպի թեմատիկայում, այնպես էլ ստեղծագործական մեթոդում կարելի է նկատել Ռուսաստանի ավանգարդիստների, մասնավորապես՝ ОБЭРИУ-ի (Ռեալական արվեստի միավորում) բանաստեղծների հետ՝ Ալեքսանդր Վվեդենսկու, Դանիլ Խարմսի, Նիկոլայ Զաբոլոցկու հետ[3][4]։

Ժողովածուի այլ մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գլխավոր հերոսը թաթար գործարար Նասիխ Նասրատուլովիչ Նաֆիկովն է, որը հայտնի է Կիկա մականունով։ Նա նավթային մագնատի որդի է, որը ծնվել է Ռուսաստանում, բայց մեծացել և կրթվել է Եվրոպայում։ Կիկան հոր՝ մահափորձից մահանալուց հետո դառնում է հարուստ մարդ[5]։

Սորբոնում ստացած փիլիսոփայական կրթությունը տալիս է իր պտուղները. հերոսի մոտ զարգացնում է ատելությամբ գունավորված մոլուցք դեպի ֆրանսիական փիլիսոփայություն։ Կիկան, իրեն համարելով մեծ մտածող, սկսում է հրատարակել կեղծփիլիսոփայական աշխատություններ, որոնք հիմնականում ուղղված են ֆրանսիացի փիլիսոփաների դեմ՝ «Որտեղ սխալվեց Բոդրիյարը», «Դերիդան լճակից» և այլն։ Նրա ստեղծագործությունները ստանում են հակասական գնահատականներ[5]։

«Ակիկո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում նկարագրվում է ЙЦУКЕН օգտատիրոջ շփումը վճարովի կայքի հետ, որը մասնագիտանում է կիբերսեքսում, ընդ որում՝ երկխոսությունների միայն այն մասը, որը գալիս է հենց կայքից[6]։

Գլխավոր հերոսի ինքնությունն անհայտ է։ Կայքից նրան հասած հաղորդագրություններից հայտնի է դառնում, որ նա տղամարդ է, որն ապրում է Մոսկվայի Մաշա Պորիվաևայի փողոցում։ Նա կայքում նախ գրանցվում է մեկամյա հասարակ անդամության համար 24,99 ԱՄՆ դոլարով, ապա 14,99 դոլարով այն բարձրանում է մինչև ոսկյա և 59,99 դոլարով գնում է «Գենձի արքայազնը և չարաճճիները» կայքի զեղչված բաժանորդագրությունը[6]։

Կայքի ադմինիստրատորները նրան մեղադրում են մանկապղծության մեջ, նշում են նրա IP հասցեն, բանկային քարտի համարը և այն փողոցը, որտեղ նա ապրում է, և նրան ստիպում են բաժանորդագրվել պլատինե անդամակցությանը[6]։

«Ֆոկուս խումբ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը հանդերձյալ կյանքի մասին եվրոպական պատկերացման չար ծաղրն է։ Մահից հետո յոթ հոգի հայտնվում են հանդերձյալ կյանքում և սկսում իրենց վերջին ճանապարհորդությունը։ Մահից հետո այն, ինչ նրանց թվում է որպես մարմին, ամենևին էլ մարմին չէ, այլ միայն հիշողություններ այն մասին, թե ովքեր էին իրենք նախկինում։ Հետևաբար ցանկացած միտք ակնթարթորեն հայտնվում է նրանց կերպարի վրա։ Այս ճանապարհին նրանք հանդիպում են խորհրդավոր «Լուսատու Էակին», որն իրեն անվանում է հոգիների ուղեկցող[7]։

«Լուսատու Էակը» խոսում է հումորով և շատ ծիծաղում, ինչպես նաև բոլորին զվարճալի մականուններ է տվել։ Զրույցի ընթացքում էակը յոթ անձանց հոգիներից իմանում է, թե կյանքի ընթացքում որ վայելքներն են նրանց բավականություն պատճառել[7]։

«Բոն տոնի հյուրը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ժողովրդական համոզմունքների` մահացածների ճապոնական եռօրյա տոնին` Բոնին, մահացածների հոգիները վերադառնում են ողջերի մոտ և այցելում են իրենց հարազատներին ու մտերիմներին։ Այդպես էլ մեզանից յուրաքանչյուրը պարզապես հյուր է կյանքի անցողիկ տոնակատարությանը։ Մենք գալիս ենք կարճ ժամանակով, որպեսզի անհետանանք ընդմիշտ։ Փիլիսոփայական այս պատմվածքում ներկայացված են հեղինակի մտորումները կյանքի և մահվան, բարու և չարի, սիրո և ատելության մասին[8]։

«Գրառում քամի որոնելու մասին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրառում քամի որոնելու մասին» պատմվածքը գրված է արևելյան փիլիսոփայական պատմվածքների ոգով և մարմնավորում է դաոսականության փիլիսոփայության որոշակի ասպեկտներ։ Ստեղծագործությունում նկատելի են բազմաթիվ հղումներ «Դաո Դե Ցզինին»[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лев Данилкин (2003 թ․ սեպտեմբերի 1). «Господин Гексаграмм». Афиша Воздух. {{cite news}}: External link in |work= (օգնություն)
  • Лев Данилкин (2003 թ․ սեպտեմբերի 15). ««Нет ничего слаще, чем дарить людям свободу». Лев Данилкин задает вопросы Виктору Пелевину». Афиша Воздух. {{cite news}}: External link in |work= (օգնություն)
  • Дмитрий Быков (2003 թ․ սեպտեմբերի 7). «Обнаружен Пелевин». Огонёк №32.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Описание книги на сайте kniga.com
  2. Смирнова О. О. Знаки идентичности героев В. Пелевина (на примере романов «Омон Ра», «Generation „п“», «Числа») // Вестник Российского университета дружбы народов. Серия: Теория языка. Семиотика. Семантика. 2015. № 2.
  3. «Виктор Пелевин. Критика». md-eksperiment.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  4. Осьмухина О. Ю. Своеобразие интерпретации образов животных в романе В. Пелевина «Числа» // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского, 2018, № 3, с. 211—215.
  5. 5,0 5,1 ««Македонская критика французской мысли» / Повести / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 ««Акико» / Рассказы / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  7. 7,0 7,1 ««Фокус-группа» / Рассказы / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  8. Пелевин, Виктор (2020 թ․ հունվարի 31). «Гость на празднике Бон» (ռուսերեն). Litres. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  9. Го Вэй. Диалог с китайской философией: «Дао дэ цзин» в рассказе Виктора Пелевина «Запись о поиске ветра» // Мир русского слова. — 2019. — № 2. — С. 76—80.