Մենակյացը և Վեցմատնյան
Մենակյացը և Վեցմատնյան ռուս.՝ Затворник и Шестипалый | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Պրիտչա |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հրատարակման տարեթիվ | 1990 |
Թվային տարբերակ | pelevin.nov.ru/pov/pe-zatv/1.html |
«Մենակյացը և Վեցմատնյան» (ռուս.՝ «Затворник и Шестипалый»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի առաջին վիպակը, որը գրվել է 1990 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է (կրճատումներով) «Քիմիա և կյանք» ամսագրի 1990 թվականի թիվ 3-ում։ Ժանրը երգիծական առակ է[1]։ 1990 թվականին Վիկտոր Պելևինը «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի համար արժանացել է «Ոսկե գունդ» գրական մրցանակի[2]։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիպակի գլխավոր հերոսները Մենակյաց և Վեցմատնյա անուններով երկու բրոյլեր ճտեր են, որոնք սպանդի նպատակով աճեցվում են Լունաչարսկու անվան կոմբինատում (թռչնաֆաբրիկայում)։ Ինչպես պարզվում է շարադրանքից, ճտերի համայնքը բավականին բարդ հիերարխիկ կառուցվածք ունի՝ կախված կերակրամանին մոտ լինելուց։
Վիպակի սյուժեի հանգույցը Վեցմատնյայի վտարումն է հասարակությունից։ Հասարակության կողմից մերժված և կերակրամանից զրկված՝ Վեցմատնյան հանդիպում է փիլիսոփա և բնախույզ Մենակյաց ճտին, որը թափառում է կոմբինատի ներսում տարբեր հասարակությունների միջև։ Իր արտասովոր ինտելեկտի շնորհիվ նա կարողացել էր ինքնուրույն տիրապետել «աստվածների» լեզվին (այսինքն՝ ռուսաց լեզվին), սովորել էր իմանալ ժամանակը ժամացույցով և հասկացել էր, որ ճտերը դուրս են գալիս ձվերից, թեպետ ինքը դա չէր տեսել։
Վեցմատնյան դառնում է Մենակյացի աշակերտն ու գործակիցը։ Նրանք միասին ճանապարհորդում են աշխարհից աշխարհ՝ կուտակելով ու ընդհանրացնելով գիտելիքներն ու փորձը։ Մենակյացի գերագույն նպատակը «թռիչք» կոչվող ինչ-որ խորհրդավոր երևույթի ընկալումն է։ Մենակյացը հավատում է, որ տիրապետելով թռիչքին՝ կկարողանա փախչել կոմբինատի տիեզերքի սահմաններից։ Հենց տաղանդավոր անհատների նվաճումները, որոնք բառացիորեն հակադրվում են խիտ կոլեկտիվիզմին, հանգեցնում են լավատեսական ավարտի։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրող Դմիտրի Բիկովի կարծիքով՝ այս վիպակում հեղինակը հստակ ըմբռնել է, որ ճգնավոր կարող են դառնալ կա՛մ առանձնակյաց մտածողը, կա՛մ մեկը, ով ինչ-որ կերպ տարբերվում է մնացածից, ուստի հասարակությունը մերժում է նրան։ Ստեղծագործությունը լի է կրոնական փոխաբերություններով։ Օրինակ՝ Մենակյացը ճտերին ասում է, որ Ահեղ դատաստանում չզոհվելու համար անհրաժեշտ է ծոմ պահել։ Արդյունքում նիհար ճտերը չեն մորթվում, այլ ուղարկվում են բտման երկրորդ փուլ։ Վիպակում աստվածներ համարվում են մարդիկ[3]։
«Մենակյացը և Վեցմատնյան» վիպակը պարունակում է հակաուտոպիայի ժանրի բազմաթիվ տարրեր։ Աշխարհն այստեղ ներկայացված է թռչնաֆաբրիկայի տեսքով և ենթարկվում է սոցիալական հիերարխիայի՝ կախված կերակրամանին մոտ լինելուց։ Սա նման է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակին։ Վեցմատնյայի վտարումը հասարակությունից նրան ի վերջո բերում է այն գիտակցման, որ այստեղի բոլոր բնակիչները դատապարտված են մահվան և, վերջին հաշվով, փրկության։ Ստեղծագործությունում հստակորեն մարմնավորվում է սամսարայի շրջանը. փակ հոսքագծով շարժվում են կոնտեյներները, որտեղ ճտերը ծնվելուց հետո բտվում են, և թիվ մեկ արտադրամասին մոտենալուն պես մորթվում են, որից հետո շրջափուլը կրկնվում է[4]։
Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 թվական. Պատանեկան ստեղծագործության թատրոնի բեմում (Սանկտ Պետերբուրգ) երկու անգամ ցուցադրվել է «Չորս քառորդ» ներկայացումը Ջոն Քոլիերի, Վ. Պոկրովսկու, Ռոալդ Դալի և Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների հիան վրա։ «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակը Դմիտրի Լավրովի (Եգոր Եմելյանովի, Ալեքսեյ Կոլեսնիկի և Էրիկ Մարտյուկովի մասնակցությամբ) բեմադրած ներկայացման երկրորդ գործողության սյուժետային հիմքն էր։
- 2007 թվական. Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թատերական ստուդիայի բեմում տեղի է ունեցել համանուն ներկայացման պրեմիերան, ռեժիսոր՝ Մաքսիմ Սադովնիկով։
- 2010 թվական. «Երկիրը՝ մարդկանց մոլորակ» էստրադային մանրապատումների ուսանողական թատրոնների 27-րդ միջազգային փառատոնի բեմում ««Կոնֆիտուր» նախագիծ» սիրողական թատրոնը ներկայացրել է «Լուսատուների թելանման էությունը» ներկայացումը, ռեժիսոր՝ Պ. Տերելյանսկի[5]։ Ի տարբերություն վիպակի տեքստի, ներկայացման մեջ Վեցմատնյայի սեռը վերածվել է իգականի ներկայացման հիմնական թեման սիրո մասին քննարկումներն էին և «թռիչք» հասկացության գաղտնիքը բացահայտելու փորձը։ Ներկայացման կենտրոնական տեսարանը Մենակյացի քարոզն էր։ Ներկայացումը սիրողական թատրոնի միջազգային փառատոներում ստացել է մի շարք Գրան պրիներ[6]։
- 2013 թվականի սեպտեմբեր[7]. Արխանգելսկի երիտասարդական թատրոնի բեմում տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված «Փախուստի փորձ»[8] ներկայացման պրեմիերան[9], ռեժիսոր Իսկանդեր Սակաև[10]։
- 2014 թվական. Իրկուտսկի մարզի [Մագիստրալնի (քաղաքատիպ ավան, Կազաչինսկո-Լենսկի շրջան)|Մագիստրալնի]] քաղաքատիպ ավանում տեղակայված «Կատակերգուների ապաստարան» տնային թատրոնի բեմում տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։ Բեմադրության առանձնահատկությունն այն էր, որ հանդիսատեսն անմիջականորեն մասնակցում էր գործողությանը և դերասանների հետ տեղաշարժվում «թատերական բնակարանով», այդպիսով հայտնվելով տարբեր վայրերում։ Ռեժիսոր՝ Անաստասիա Սերովա։
- 2015 թվական. նոյեմբերի 10-ին Կրասնոդարի «Մեկ թատրոնում» տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան[11][12]։ Ռեժիսոր՝ Ալեքսեյ Մոսոլով։
- 2018 թվական. հոկտեմբերի 10-ին «Կերպարանափոխում» երաժշտական-պլաստիկ դրամայի թատրոնում (Նիժնի Նովգորոդ) տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված «Կեղծ արև» ներկայացման պրեմիերան։ Ռեժիսոր՝ Օլեգ Բուռլակով[13]։
- 2019 թվական. դեկտեմբերի 14-ին Կիրովի «Սպասկայայի թատրոն» պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։ Ռեժիսոր՝ Եգոր Չեռնիշով[14]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անասնաֆերմա» վիպակը
- «Փախուստ հավաբնից» մուլտֆիլմը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Филиппов Л. И. Что-то вроде любви.
- ↑ Олизько Н.С. Паратекст Виктора Пелевина // Вестник Нижневартовского государственного университета. 2010.
- ↑ Виктор Пелевин «Синий фонарь», 1993 год — Сто лекций с Дмитрием Быковым
- ↑ Бобылева А. Л., Прохорова Т. Г. Антиутопический пафос и специфика хронотопа в ранней прозе В. О. Пелевина // Ученые записки Казанского университета. Серия Гуманитарные науки. 2014
- ↑ «Рампа – это чудо из чудес!» (ռուսերեն)։ Днепр Инфо։ Վերցված է 2018-05-12
- ↑ «Гран-при «Рампы» получили волгоградцы» (ռուսերեն)։ kp.ua։ Վերցված է 2018-05-12
- ↑ Яна Теплова (2013-10-27)։ ««Стать бы после смерти ивою…»»։ Электронное периодическое издание «Двина-Информ»
- ↑ ««Попытка к бегству»»։ Архангельский областной молодёжный театр։ «продолжительность спектакля — 100 минут»
- ↑ ««Попытку к бегству» увидят в Молодёжном театре»»։ Газета «равда Севера»։ 2013-10-28(չաշխատող հղում)
- ↑ «Сакаев Искандэр Рауфович»։ Гильдия театральных режиссёров России(չաշխատող հղում)
- ↑ «Премьера спектакля по повести Пелевина "Затворник и Шестипалый" | Фоторепортажи | Афиша Краснодара - ЮГА.ру»։ Афиша Юга.ру։ Վերցված է 2015-11-27
- ↑ «ОДИН ТЕАТР»։ vk.com։ Վերցված է 2015-11-27
- ↑ ««Ложное солнце» – Театр Преображение» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-02-ին։ Վերցված է 2020-02-16
- ↑ «Спектакль «Затворник и Шестипалый». ТЕАТР НА СПАССКОЙ. С 14 ДЕКАБРЯ 2019 ПО 4 ОКТЯБРЯ 2020.»։ «Культура.РФ» — гуманитарный просветительский проект, посвященный культуре России.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիպակի տեքստը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում։