Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը
Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 2003 |
«Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը» (ռուս.՝ «Македонская критика французской мысли»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 2003 թվականին «ДПП (NN)» ժողովածուում։
Հարցազրույցում, պատասխանելով «Ինչու՞ էր ձեզ հետաքրքիր այդքան շատ գրել, օրինակ, Բոդրիյարի և Դերիդայի մասին», Պելևինն ասել է. «Ինձ հետաքրքիր էր այս ինտելեկտուալներին դարձնել ընդգծված ոչ ինտելեկտուալ տեքստի հերոսներ: Դա նման է Շվարցենեգերին նահանգապետ նշանակելուն, միայն թե հակառակը»[1]։
2007 թվականին «Էքսմո» հրատարակչությունը հրատարակել է նույնանուն ժողովածու, որը, բացի այս պատմվածքից, ներառել է հեղինակի 12 այլ ստեղծագործություններ։ Հետագայում ժողովածուն մի քանի անգամ վերահրատարակվել է[2][3]։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքի գլխավոր հերոսը թաթար գործարար Նասիխ Նասրատուլովիչ Նաֆիկովն է, որը հայտնի է Կիկա մականունով։ Նա նավթային մագնատի որդի է, որը ծնվել է Ռուսաստանում, բայց մեծացել և կրթվել է Եվրոպայում։ Կիկան հոր՝ մահափորձից մահանալուց հետո դառնում է հարուստ մարդ[4]։
Սորբոնում ստացած փիլիսոփայական կրթությունը տալիս է իր պտուղները. հերոսի մոտ զարգացնում է ատելությամբ գունավորված մոլուցք դեպի ֆրանսիական փիլիսոփայություն։ Կիկան, իրեն համարելով մեծ մտածող, սկսում է հրատարակել կեղծփիլիսոփայական աշխատություններ, որոնք հիմնականում ուղղված են ֆրանսիացի փիլիսոփաների դեմ՝ «Որտեղ սխալվեց Բոդրիյարը», «Դերիդան լճակից» և այլն։ Նրա ստեղծագործությունները ստանում են հակասական գնահատականներ[4]։
Կիկայի ամենահայտնի աշխատությունը «Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունն» է, որում նա ուրվագծում է այդ պահին զարգացած իր սևեռուն համոզմունքը։ Այս համոզմունքի էությունն այն է, որ մարդու մահից հետո մնում է մի որոշակի ձև, որի մեջ շարունակում են գոյություն ունենալ կյանքի ընթացքում աշխատանքի մեջ ներդրված կամքը և տառապանքը՝ այսպես կոչված, «մարդանավթը», որն ամրագրված է շրջանառվող ապրանքադրամային զանգվածում։ Խորհրդային Միության փլուզումից հետո կոմունիստական «մարդանավթը» սկսեց մղվել դեպի Արևմուտք, և այժմ էլ շարունակում է հոսել այնտեղ։ Զուգահեռներ անցկացնելով նավթի տեխնոլոգիական գործընթացին հարմար կամ ոչ հարմար տարբեր տեսակների հետ, Կիկան գալիս է այն եզրակացության, որ Արևմուտքը ստանում է իր համար ոչ պիտանի «մարդանավթ». ըստ Կիկայի՝ «թունավոր թարախ»։ Կիկան իր առաքելությունը տեսնում է հավասարակշռությունը վերականգնելու և դեպի Արևմուտք ռուսական «մարդանավթի» ճանապարհին խոչընդոտ դնելու, ինչպես նաև «մարդանավթի» մի մասը դեպի Ռուսաստան հետ մղելու մեջ[4]։
Դրա համար Կիկան վարձակալում է Փարիզի մերձակայքում գտնվող մի գործարան, որի ներսում մարդիկ ենթարկվում են ֆիզիկական խոշտանգումների Միշել Ֆուկոյի «Կարգապահություն և պատիժ» գրքից հատվածներ կարդալու պահին։ Այդ մասին իմանում է Ինտերպոլը, բայց Կիկային հաջողվում է թաքնվել վրեժխնդրությունից։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է. պարզ է միայն, որ նա ողջ է և մամուլում հայտարարություններ է անում ֆրանսիական փիլիսոփայական միտքը ջախջախելու մասին[4]։
Այլ ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը հիշատակվում է նույն ժողովածուի «Թվեր» վեպում։ Բացի այդ, այդ երկու ստեղծագործություններում ներկայացված են նույն հաստատությունները՝ «Սանբանկը» և «Օյլ Էվե» ընկերությունը։
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրող, գրաքննադատ Դմիտրի Բիկով.
![]() |
Ընդհանրապես, ես այնքան էլ չեմ սիրում 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական փիլիսոփայությունը (և, առհասարակ, ամբողջությամբ 20-րդ դարի, կհամարձակվեմ ասել) այն պատճառներով, որոնք այդքան սպառիչ շարադրել է Պելևինը իր «Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը»-ում։ Բոլոր այդ մարդկանցից, երևի, ես առանձնացնում եմ միայն Ֆուկոյին (այն էլ, ոչ լրիվ), իսկ Բոդրիյարն ու Դերիդան առհասարակ բութ զայրույթ են առաջացնում[5]։ | ![]() |
![]() |
Պելևինը դատարկության չգերազանցված հետազոտող է։ Կոպիտ սխալ կլիներ պնդել, որ նա այն տեսնում է ամենուր։ Բայց որտեղ դատարկություն է, նա ակնթարթորեն մերկացնում է այն։ Անկախ նրանից, թե ինչին է ուղղված «Չապաև և Պուստոտա» պատմվածքի կավե գնդացիրը, փոքր բռնկումից հետո մեր առջև հայտնվում է բացարձակ ոչինչ, և Պելևինը վարպետորեն կատարել է այս գործողությունը անփութորեն ստեղծված հետխորհրդային բոլոր իդեոլոգեմների հետ։ Կարիերայի և անձնական հաջողության գաղափարը ենթքրկվել է փոխաբերական բացահայտման դեռևս «Պետպլանի արքայազնը» պատմվածքում, հետինդուստրիալ հասարակության փիլիսոփայությունը` «Generation П»-ում և «Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը»-ում[6]։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Виктор Пелевин (интервью) // из сборника ОДИННАДЦАТЬ БЕСЕД О СОВРЕМЕННОЙ РУССКОЙ ПРОЗЕ — ru_pelevin: сообщество читателей
- ↑ Македонская критика французской мысли (сборник) скачать книгу Виктора Пелевина : скачать бесплатно fb2, txt, epub, pdf, rtf и без регистрации
- ↑ Книга «Македонская критика французской мысли» 978-5-699-56905-2 купить, цена, заказ, оптом, отзывы | Books.Ru — Книги России
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 ««Македонская критика французской мысли» / Повести / Виктор Пелевин :: сайт творчества»։ pelevin.nov.ru։ Վերցված է 2021-02-10
- ↑ Эхо Москвы :: Один: Дмитрий Быков
- ↑ Дмитрий Быков. Два пе. Петрушевская и Пелевин: певцы конца века (Рус.жизнь). Институт психологии РАН
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Македонская критика французской мысли» на сайте издательства «Эксмо»
- Мария Федянина. «Символический обмен и смерть» Ж. Бодрийяра как пратекст «ДПП (НН)» В. Пелевина (Новое литературное обозрение, № 132 (2/2015))