Մաֆուսայիլի լամպը, կամ Չեկիստների և մասոնների միջև վերջին ճակատամարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաֆուսայիլի լամպը, կամ Չեկիստների և մասոնների միջև վերջին ճակատամարտը
Մաֆուսայիլի լամպը.jpeg
Ժանրվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է2016

«Մաֆուսայիլի լամպը, կամ Չեկիստների և մասոնների միջև վերջին ճակատամարտը» (ռուս.՝ «Лампа Мафусаила, или Крайняя битва чекистов с масонами»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի տասնչորսերորդ վեպն է, որը գրվել է 2016 թվականին և հրատարակվել է նույն տարվա սեպտեմբերի 7-ին «Էքսմո» հրատարակչության կողմից։

Առաջին հատվածը վեպից լույս է տեսել «Իզվեստիա» թերթում օգոստոսի 29-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի նկարագրությունից. «Ինչպես հայտնի է, մեր երկրի միջազգային բարդ վիճակը բացատրվում է Ռուսաստանի ղեկավարության և համաշխարհային մասոնականության սուր հակասությամբ։ Բայց քչերն են հասկանում այս առճակատման արմատները, նրա ֆինանսական աստառն ու գաղտնախորհուրդ իմաստը։ Վիկտոր Պելևինի հիբրիդային վեպը պատռում է լռության շղարշը այս առեղծվածից՝ միաժամանակ պարզ ու մատչելի ձևով բացատրելով համաշխարհային քաղաքականության, տնտեսության, մշակույթի և մարդաբանության հիմնական խնդիրները»[1]։

Գրքի գլխավոր հերոսները Մոժայսկիների ընտանիքի երեք սերունդներն են, որոնք ծառայում են Հայրենիքին 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերում։ Գիրքը բաղկացած է չորս մասից.

  1. «Ոսկե բզեզ» «արտադրական պատմություն». գործողությունները տեղի են ունենում ֆոնդային բորսայում, ծանոթություն Մոժայսկիների տոհմի ներկայացուցիչներից մեկի՝ Կրիմպայ Մոժայսկու իրական և հնարովի խնդիրներին:
  2. «Մոժայսկու ինքնաթիռը» «տիեզերական դրամա». ներկայացված է չեկիստների խորամանկ ծրագիրը պատմվածքի տեսքով, որը գրվել է 19-րդ դարի ռուս ազնվական Մարկիան Մոժայսկու անունից։ Այստեղ կա այն ժամանակվա լեզուն վերստեղծելու և երկու հարյուր տարի առաջվա և ժամանակակից ռուսաց լեզվի որոշ տարաձայնություններ առաջ բերելու փորձ։
  3. «Խրամլագ» «պատմական ակնարկ». ընտանիքի ներկայացուցիչ Մաֆուսայիլ Մոժայսկին «պատմական ուրվագծով» ներկայացնում է 20-րդ դարը, ՆԳ ժողկոմին հաշվետվություններ է ուղարկում Գուլագ ճամբարի՝ Նովայա Զեմլյայում գտնվող Խրամլագ հեռավոր ստորաբաժանումից։
  4. «Կապուստինի սխրանքը» «օպերատիվ էտյուդ». այստեղ ընթերցողին պարզ է դառնում, որ գրքի գլխավոր հերոսն ամենասկզբից Անվտանգության դաշնային ծառայության գեներալ Ֆեոդոր Միխայլովիչ Կապուստինն է, որը զբաղվում է չեկիստի համար սովորական գործերով. նա լվանում է բնակչության ուղեղները և ամեն գնով պաշտպանում է իր իշխանությունը[2]։

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս գրող և փիլիսոփա Դմիտրի Եվգենևիչ Գալկովսկին ներկայացված է գրքի՝ «Խրամլագ» անվանումով երրորդ մասում, որը վերապատմում է պրոֆեսոր Գոլգոֆսկու իբր գիտական հոդվածը աքսորված մասոնների մասին, որոնք Աստծու հետ շփվելու համար Նովայա Զեմլյա կղզեխմբում պորտալ են կառուցում, ձեռք էին բերել գերունակություններ և ծնունդ տվել խորհրդային ողջ գողական մշակույթին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]