Ներկառուցված հիշեցուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներկառուցված հիշեցուցիչ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

«Ներկառուցված հիշեցուցիչ» (ռուս.՝ «Встроенный напоминатель»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին հեղինակային առաջին «Կապույտ լապտեր» ժողովածուում։ Պատմվածքն իր վերնագիրն է տվել 2002 թվականին լույս տեսած «Ներկառուցված հիշեցուցիչ» ժողովածուին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստի ցուցահանդեսում նկարիչ Նիքսիմ Սկոլպովսկին խոսում է նոր ուղղության՝ «վիբրացիոնալիզմի» մասին։ Դասախոսությանը ներկա են «Բուրևեստնիկ» ֆաբրիկայի մի քանի տարեց աշխատակցուհիներ, որոնք, հավանաբար, պատահաբար են այնտեղ հայտնվել[2]։ Որպես վիբրացիոնալիստական արվեստի ստեղծագործության օրինակ նա ցույց է տալիս մարդու սիմուլյակրը՝ «հեռավար վերացուցիչով և մահվան ներկառուցված հիշեցուցիչով մանեկենը»։ Այս մանեկենը հավաքված է «մի շարք պատահական առարկաներից, որոնք միացված են բարակ լարերով»։ Գլխի հատվածքում տեղակայված սղոցի սկավառակը միացնելուց հետո այն սկսում է մեկը մյուսի հետևից կտրել մետաղալարերը, որից մանեկենը բաժանվում է մասերի[3]։ Սղոցի մեկնարկի հետ միաժամանակ միանում է նաև զանգակը՝ մահվան հիշեցուցիչը։ Դասախոսության ավարտին Նիքսիմ Սկոլպովսկին ասում է. «Ներկառուցված հիշեցուցիչը նախազգուշացրեց մոտալուտ մահվան մասին, բայց կարողացա՞վ արդյոք մանեկենը լսել նրա ղողանջը։ Եվ եթե նույնիսկ կարողացավ, հասկացա՞վ դրա իմաստը։ Հենց այս մասին էլ առաջարկում է մտածել վիբրացիոնալիզմը»։

Ներկա տարեց կանայք դասախոսության ընթացքում աստիճանաբար սկսում են փոքրանալ, իսկ վերջում դառնում են փոշու հատիկներից ոչ մեծ։ Այդ փոշեհատիկները Նիքսիմը ցախավելով լցնում է ծրարի մեջ։ Եվ եթե վիրտուալ մարմնեղությունը մարմնավորող մանեկենը «հարություն առնի», այսինքն՝ վերականգնվի որպես ցուցահանդեսի մշտական ցուցանմուշ, ապա այցելուների ֆիզիկական մարմնեղությունը վերածվում է փոշու[3]։ Այսպիսով, հորինված «վիբրացիոնալիզմում» հեղինակը գաղտնագրել է զեն-բուդդիզմի փիլիսոփայությունը[4]։

Պատմվածքի վերջում Նիքսիմը մտածում է ցավող սեղանատամի մասին։ Թեև նա ի զորու է մարդկանց փոշեհատիկի չափի դարձնելու, նա չի կարողանում գլուխ հանել իր սեփական ատամի ցավից։ Նա նույնպես հայտնվում է մանեկենի դերում՝ անկարող լինելով հասկանալու, որ ատամի ցավը իր իսկ մահի հիշեցուցիչն է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пелевин, Виктор Олегович — ПЕРСОНА ТАСС
  2. Нечепуренко Д. В. Герой-профан в пелевинской характерологии // Филологический класс. 2013
  3. 3,0 3,1 Русская литература ХХ века: школы, направления, методы творческой работы. Изд-во «Логос», 2002. — С. 319
  4. Дмитрий Нечепуренко Динамическая сущность характерологии В. О. Пелевина
  5. Новый мир, Выпуски 10-12. 2000. — С. 200

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]