Երաժշտություն սյունից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտություն սյունից
ռուս.՝ Музыка со столба
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

«Երաժշտություն սյունից» (ռուս.՝ «Музыка со столба»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը լույս է տեսել 1991 թվականին[1] «Կապույտ լապտեր» ժողովածուի կազմում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երաժշտություն սյունից» «Վերակառուցողը (Պ. Ստեցյուկի հետազոտությունների մասին)», «Հատուցման զենքը» և «Կրեգերի հայտնությունը» պատմվածքների հետ կազմում է այլընտրանքային պատմության ժանրի ստեղծագործությունների միասնական փուլ[1]։ Այս պատմվածքների սյուժեները զուգակցվում են[2]։

Պատմվածքի սկզբում բանվոր Մատվեյը ամսագրում կարդում է ամերիկացի ֆիզիկոսի գաղափարները տարածության մեջ այն կետերի առկայության մասին, որոնք տեղակայված են տարբեր էվոլյուցիոն գծերի վրա, բայց, միևնույն ժամանակ, դրանց հատումն են. «նման կետով անցումը կհանգեցնի նրան, որ «Ա» տիրույթի «Ա1» իրադարձության փոխարեն կսկսի տեղի ունենալ «Բ» տիրույթի «Բ1» իրադարձությունը։ Բայց «Ա» տիրույթում տեղի ունեցած իրադարձությունն այժմ կլինի «Բ» տիրույթում տեղի ունեցող իրադարձություն»։ Այդ մեջբերումը նկարագրում է պատմվածքի կոմպոզիցիոն կառուցվածքը, որտեղ հերոսի գիտակցությունը բաժանվում է[3], երազն ու իրականությունը միահյուսվում են[4]։

Մատվեյն իր երկու գործընկերների հետ աշխատանքային օրվա սկզբին ցանկանում է օղի խմել, բայց քանի որ խանութը փակ է, և փող չկա, նրանք որոշում են հարբել՝ ճանճասպան ուտելով։ Սնկի ազդեցությամբ հերոսների մոտ սկսվում են զգայապատրանքներ։ Մատվեյի մտքում հայտնվում է «Երաժշտություն սյունից», որից հետո «խղճուկ, խեղված և Մատվեյի հոգու ամենախուլ ու մութ անկյուն մղված ինչ-որ բան շարժվում է և երկչոտ սողում դեպի լույսը, դողդողում՝ ամեն րոպե սպասելով հարվածի։ Մատվեյն այդ տարօրինակ չգիտես ինչին թույլ է տալիս լիովին դրսևորվելու և այժմ նայում է նրան իր ներքին հայացքով՝ փորձելով հասկանալ, թե ինչ է դա։ Եվ հանկարծ նկատում է, որ այդ անհասկանալի բանը հենց ինքն է, և որ հենց նա է նայում մնացած ամեն ինչին, որը հենց նոր համարում էր, որ ինքն ինքն է, և փորձում է գլուխ հանել նրանից, ինչը հենց նոր փորձում էր գլուխ հանել իրենից»[5]։

Այնուհետև օժանդակ սենյակում հերոսները տեսնում են «Գարնան տասնյոթ ակնթարթ» սերիալի մի դրվագ, հետո նստում են բեռնատարի թափքը և գնում աշխատանքի։ Այնտեղ էլ տեղի է ունենում հերոսի գիտակցության երկատում. Մատվեյը դառնում է Հիմլեր, որը Հիտլերի հետ նստած է նույն զրահամեքենայի մեջ, բայց միևնույն ժամանակ նա շարունակում է մնալ ինքը։ Պելևինը մտորում է այն մասին, որ մարդիկ հակված են կառչելու իրականությունից։ Մատվեյի զգայապատրանքներում Հիտլերն ասում է. «...ինչո՞ւ ենք մենք այդքան վախենում ինչ-որ բան կորցնելուց՝ նույնիսկ չիմանալով, թե ինչ ենք կորցնում։ Ո՛չ, թող ուրեմն կռատուկները լինեն պարզապես կռատուկներ, ցանկապատերը՝ պարզապես ցանկապատեր, և այդ ժամանակ ճանապարհները նորից կունենան սկիզբ և ավարտ, իսկ դրանցով երթևեկումը՝ իմաստ։ Հետևաբար, եկեք վերջապես ընդունենք այն տեսակետը, որն աշխարհին կվերադարձնի նրա պարզությունը, իսկ մեզ հնարավորություն կտա ապրելու դրանում՝ չվախենալով վաղվա յուրաքանչյուր անկյունում մեզ սպասող կարոտախտից»[6]։

«Երաժշտություն սյունից» պատմվածքը զուգակցվում է «Կրեգերի հայտնությունը» պատմվածքի հետ, որտեղ Հիմլերն ասում է. «Երբևէ պատահաբար երազում չե՞ք տեսել, որ ընթանում եք քրքրված բեռնատարի թափքում հայտնի չէ, թե ուր, և ձեր շուրջը նստած են ինչ-որ հրեշներ»։ Այսպիսով, «Կրեգերի հայտնությունը» պատմվածքի իրադարձությունները կարող էին լինել Մատվեյի զգայապատրանքը, կամ էլ Մատվեյի ուղևորությունը Հիմլերի երազն էր։ Պելևինը միարժեք պատասխան չի տալիս այն հարցին, թե երկու պատմվածքներից որն է իրականություն, որը` երազ[3]։

Պատմվածքում հանդիպում է իրողությունների ևս մեկ զուգակցում։ Հենց սկզբում Մատվեյը ամսագրի էջի պատառի վրա կարդում է մի հատված. «...Առողջապահության նախարարության առաջին բաժինը, օտար երկրում իր սեփականը։ Մտավորական...»։ Պարզվում է, որ այս հատվածը հենց «Երաժշտություն սյունից» պատմվածքի մի մասն է, որտեղ հեղինակը մտորում է Շտիռլիցի մասին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  2. Титаренко Е. А. Гипер- и метатекстовые маркеры в прозе В. Пелевина (на материале ранних рассказов) // Русская филология: Вестник Харьковского национального педагогического университета имени Г. С. Сковороды. — 2016. — № 3 (58)
  3. 3,0 3,1 3,2 Титаренко Е. А. Гипер- и метатекстовые маркеры в прозе В. Пелевина (на материале ранних рассказов) // Русская филология: Вестник Харьковского национального педагогического университета имени Г. С. Сковороды. — 2016. — № 3 (58)
  4. Метаморфозы жанра в современной литературе: Сборник научных трудов Արխիվացված 2020-03-31 Wayback Machine / отв. ред. Соколова Е. В.; сост. Пахсарьян Н. Т., Ревякина А. А. — М., 2015. — 262 С. , (сер.: Теория и история литературоведения). ISBN 978-5-248-00754-7
  5. Богданова О. В. Виктор Пелевин и «Московский концептуализм» // Известия Саратовского университета. Новая серия. Серия Филология. Журналистика. Т. 16. Вып. 4.
  6. Павлова Е. А // Интерактивность в творчестве В. О. Пелевина(չաշխատող հղում) // Вопросы русской литературы, 2015, № 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]