Թհագի (պատմվածք)
Թհագի | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | հունիս 2010 |
«Թհագի» (ռուս.՝ «Тхаги»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը լույս է տեսել 2010 թվականի հունիսին «Սնոբ» ամսագրում[1]։ Հետագայում ընդգրկվել է «Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» հեղինակային ժողովածուում (2010, դեկտեմբեր)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» ժողովածուի «Ստվերի դիտողը» պատմվածքի երկրորդական հերոս Բորիսը շարունակում է թհագի աղանդի անդամների՝ հնդկական Կալի աստվածուհու գաղտնի երկրպագուների և նրան մարդկային զոհեր մատուցողների որոնումները։ Բորիսը ցանկանում է միանալ այդ աղանդին, բայց վերջում ինքն է դառնում զոհ։
Բուդդայական հավատալիքների համաձայն՝ բարդոն մարդու հետմահու էության տարածությունն է, այլ էության տարածությունը։ «Թհագի» պատմվածքի հերոսը, որն իր կյանքը նվիրել է տարբեր, այդ թվում` արևելյան էզոթերիկ ուսմունքների ուսումնասիրությանը, որոնց թվում են բոնը և բուդդայականությունը։ Այս կերպարը երազում է գաղտնի գիտելիքների միջոցով, որոնք քաղված են կրոնական դոկտրիններից, ձեռք բերել հատուկ ուժեր և գերունակություններ և դառնալ Չարի ծառա։ Սակայն չգտնելով այդպիսի զորության աղբյուր՝ նա ամբարտավանորեն և անգրագետ կերպով մերժում է այդ ուսմունքները։ Էզոթերիկ միտումների դասակարգման պելևինյան համակարգը առավել վառ և արտահայտիչ ներկայացված է հենց այս պատմվածքում։ Այդ հերոսի միջոցով գրողը մշակում է ժամանակակից էզոթերիզմի «կատալոգ»[2]։
Պելևինի հերոսը արևմուտքի, այդ թվում՝ ռուսական, քաղաքային մշակույթի շատ ճանաչելի դեմք է, նա, այսպես կոչված, հոգևոր որոնումներով զբաղվող անձ է, առաջին հերթին՝ Արևելքում, նա կրոնական-փիլիսոփայական տարբեր ուսմունքների մասին իսկապես հանրագիտարանային գիտելիքների պահապան է։ Սակայն այդ մտավորականությունը թույլ չի տալիս նրան խորանալ և ընկալել դրանցից որևէ մեկը։ Պելևինի համար կարևոր է ճշգրիտ ցույց տալ հենց այդ արևմտյան պրագմատիկ, զուտ ինտելեկտուալ և, հետևաբար, մակերեսային, միակողմանի, զուտ տեղեկատվական, գծային մոտեցումը, որն Արևելքում հաղթահարվում և մերժվում է հոգևոր աշակերտության ճանապարհին։ Այսպիսով, Պելևինն անընդհատ վերադառնում է Արևմուտքում արևելյան ուսմունքների կեղծ, եսասեր, անօրգանական ընկալման խնդրին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Виктор Пелевин. «Ананасная вода для прекрасной дамы. Отрывок из новой книги». Сноб. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Реминисценции «Тибетской книги мертвых» в книге В. Пелевина «Ананасная вода для прекрасной дамы»». cyberleninka.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.