Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար
ռուս.՝ Ананасная вода для прекрасной дамы
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է2010
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2010

«Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» (ռուս.՝ «Ананасная вода для прекрасной дамы»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքների ժողովածուն, որը վաճառքի է հանվել 2010 թվականի դեկտեմբերին։ Գիրքը բաղկացած է երկու անհավասար մասերից. «Աստվածներ և մեխանիզմներ» (ավելի մեծ), «Մեխանիզմներ և Աստվածներ» (ավելի փոքր)։ Առաջին մասը բաղկացած է երկու վիպակից. «Burning Bush» գործողություն և «Ալ-Էֆեսբիի զենիթային օրենսգրքերը»։ Երկրորդ մասը բաղկացած է երեք պատմվածքից. «Ստվերի դիտողը», «Թհագի» և «Լավ մարմնավորումների հյուրանոցը»։

Ժողովածուն ընդգրկվել է «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակի երկար ցուցակում (2010/11 թվականներ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

««Burning Bush» գործողություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս Սեմյոն Լևիտանը մանկուց տարվել էր իր հեռավոր ազգական[1], հանրահայտ ռադիոհաղորդավար Յուրի Լևիտանի ձայնն ընդօրինակելով։ Հասուն տաիքում նա անգլերեն է դասավանդում հետվերակառուցումային Մոսկվայում։ Այս երկու հանգամանքներն էլ ստիպում են նրան ներգրավվել պետական անվտանգության ուժերի գաղտնի գործողության մեջ. նա պետք է Աստծո ձայնով խոսի ԱՄՆ-ի Նախագահ Ջորջ Բուշի հետ[2]։ Դա անելու համար Սեմյոնը գաղտնի հիմունքներով անցնում է արագացված աստվածաբանական դասընթացներ՝ կրոնական բովանդակության տեքստերի և թմրանյութերի օգտագործմամբ, որոնց ընթացքում նա ապրում է միստիկական վերապրումներ[3][4]։

Գործողության ընթացքում պարզվում է, որ ամերիկացիները ևս նման գործողություն են իրականացնում ԽՍՀՄ ու Ռուսաստանի ղեկավարների դեմ` այն տարբերությամբ, որ հեռարձակումը հրեշի անունից է։ Սեմյոնը ստիպված է լինում հնչունավորել նաև հրեշին։ Գործողության ավարտին Սեմյոնը հայտնվում է Իսրայելում, որտեղ նրան դեռ օգտագործում է ևս մեկ հետախուզական ծառայություն, ամենայն հավանականությամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը[3][4]։

«Ալ-Էֆեսբիի զենիթային օրենսգրքերը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը բաղկացած է երկու մասից՝ «Freedom liberator» և «Խորհրդային ռեքվիեմ»։ Առաջին մասում նկարագրվում է, թե ինչպես ամերիկացիները, կորցնելով Աֆղանստանում ռազմական գործողությունների արդյունավետությունը՝ WikiLeaks-ում մշտական տեղեկատվական արտահոսքի և պատերազմը վարելու անմարդկային մեթոդների մեղադրանքների պատճառով, Անօդաչու թռչող սարքերում (դրոն, ԱԹՍ) որոշում են օգտագործել ինքնավար արհեստական բանականություն[5]։

Այդ սարքերը գործում են անսովոր արդյունավետությամբ մինչև Աֆղանստանում ռուսական գործակալ Սավելի Սկոտենկովի հայտնվելը, որն այնտեղ ստանում է Ալ-Էֆեսբի մականունը (իբր, Եփեսոսից, տարբերակ՝ ԱԴԾ-ից, ռուս.՝ ФСБ)։ Ռուսաստանից և Արևմուտքից վիրավորված՝ Սկոտենկովը մշակում է արտակարգ պաշտպանություն անօդաչու թռչող սարքերից. նա երկրի վրա գրում է կարգախոսներ, որոնք շեղում են արհեստական բանականությունը, ինչը հանգեցնում է Անօդաչու թռչող սարքերի վթարի։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո ամերիկացիներին հաջողվում է հասնել Սկոտենկովի հետկանչմանը, ապա նրան առևանգում են արդեն Ռուսաստանից[5]։

«Ստվերի դիտողը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում նկարագրվում է Հնդկաստանում ռուս ուղեկցորդ Օլեգի փորձը` երկար մեդիտացիայից ընթացքում սովորել սեփական ստվերից։ Հերոսը հազիվ ողջ է մնում, և պատմվածքը չի տալիս պատասխան՝ տեսածը պատրա՞նք էր, թե՞ իրական փորձ։ Պատմվածքը ներծծված է ինչպես հնդկական մշակույթ եվրոպացիների ներթափանցելու փորձերի նկատմամբ, այնպես էլ բուն Հնդկաստանի հանդեպ հեգնանքով[5]։

«Թհագի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ պատմվածքի երկրորդական հերոս Բորիսը շարունակում է թհագի աղանդի անդամների՝ հնդկական Կալի աստվածուհու գաղտնի երկրպագուների և նրան մարդկային զոհեր մատուցողների որոնումները։ Բորիսը ցանկանում է միանալ այդ աղանդին, բայց վերջում ինքն է դառնում զոհ։ Պատմվածքը լույս է տեսել 2010 թվականի հունիսին «Սնոբ» ամսագրում[6]։

«Լավ մարմնավորումների հյուրանոցը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուի վերջին պատմվածքը պատմում է մի աղջկա հոգու նախագոյության մասին, որին հրեշտակը հրավիրում է վերամարմնավորվելու որպես օլիգարխի դուստր։ Հանգամանքներին և հրեշտակի բացատրություններին կարճ ծանոթանալուց հետո նա կտրականապես հրաժարվում է մարմնավորվել այս կերպարով և կորցնում է իր անհատականությունը կյանքի սկզբնաղբյուրում։ Հենց այս պատմվածքի մեջ է հանդիպում արքայախնձորի ջրով մի բանկա, որն իր անունն է տվել ժողովածուին և մեջբերում է Վլադիմիր Մայակովսկուց[7]։

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» հեղինակային ժողովածուն Պելևինի վերջին տարիների լավագույն գիրքն է։ Այն ներառում է երկու ներդաշնակ վիպակներ և երեք անկախ պատմվածքներ «Դեղին սլաքի» լավագույն ավանդույթներով՝ հոյակապ, բայց ավելացված, ակնհայտորեն, հիմնականում ծավալի համար։ Հրաժարվելով ջանադիր և ինչ-որ չափով միապաղաղ հեգնանքներից... նա վերադառնում է իր ավելի վաղ, իսկապես մեծ տեքստերի սրտաճմլիկ և մաքուր տոնայնությանը։

Դժվար է ազատվել այն տպավորությունից, որ երկու կերպարներն էլ՝ և՛ Լևիտանը, և՛ Սկոտենկովը, կլանել են մեծ քանակությամբ պելևինյան հատկություններ[8]։

- Գալինա Յուզեֆովիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Возвращение главного героя. "Ананасная вода для прекрасной дамы" Виктора Пелевина». Газета "Коммерсантъ" №228 от 09.12.2010, стр. 14.
  2. «Не пойти ли Пелевину в политику? - Аргументы Недели». argumenti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 «Виктор Пелевин, Ананасная вода для прекрасной дамы (сборник), читать онлайн полностью – ЛитРес». www.litres.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 «Ананасная вода для прекрасной дамы» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 «Центральная библиотека Ленинского района | Новые поступления». www.biblio-vidnoe.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  6. Виктор Пелевин. «Ананасная вода для прекрасной дамы. Отрывок из новой книги». Сноб. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. Вам ли, любящим баб да блюда, // жизнь отдавать в угоду?! // Я лучше в баре блядям буду // подавать ананасную воду! (В. В. Маяковский, «Вам!»).
  8. Юзефович, Галина (2016). Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. М.: АСТ. էջեր 30—32. ISBN 978-5-17-099672-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]