Ջրմուղ աշտարակը (պատմվածք)
Ջրմուղ աշտարակը | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1990 |
«Ջրմուղ աշտարակը» (ռուս.՝ «Водонапорная башня»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1990 թվականին «Իստոկի» գրական ալմանախում[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ բովանդակության՝ սա կյանքի վառ տպավորությունների հաջորդականությունն է մի մարդու, որը 1920-1970 թվականներին ապրել է ԽՍՀՄ-ում։ Դրանք մանկության առաջին տպավորություններն են, մեծահասակների հիշողությունները Քաղաքացիական պատերազմիմասին, դպրոցը, աշխարհագրության ուսուցչուհին, պիոներական ճամբարը, ավիացիայի և օդաչուների նկատմամբ հետաքրքրությունը, 1930-ականների բռնաճնշումները, Լեոնիդ Ուտյոսովի երգերը, Հայրենական մեծ պատերազմը, երեխաները, Ստալինի մահը, աշխատանքը, տիեզերագնացները, խորհրդային «Պոբեդա» մեքենաները, կնոջ մահը, զբոսայգում մանրաքայլ վազքը, ծերության տպավորությունները և սրտի մահառաջի ցավերը։ Հերոսի առաջին և վերջին տպավորությունը Ջրմուղ աշտարակն է՝ մարդկային կյանքի խորհրդանիշը, որը, կարծես, պետք է կառուցվի անսահման բարձր, մինչև երկինք, բայց ժամանակը լրանում է, շինարարները տեղադրում են վերջին աղյուսը և հեռանում[2]։
Պատմվածքը գրված է մեկ բարդ նախադասության ձևով, որը ձգվում է մի քանի էջ[2]։
Կարծիքներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաքննադատ Իրինա Ռոդնյանսկայան «Relics։ Վաղ և չհրատարակված» ժողովածուի մասին գրախոսականում գրում է.
Ըստ «XX դարի ռուսական գրականություն» բառարանի՝ «Ջրմուղ աշտարակը» պատմվածքը «Երիտասարդ գրողների IX համամիութենական խորհրդակցությունում ճանաչվել է լավագույններից մեկը»[1]։
«Պելևինը և դատարկության սերունդը» գրքում Սերգեյ Պոլոտովսկին և Ռոման Կոզակը «Ջրմուղ աշտարակը» պատմվածքը դասում են մի խումբ նմանատիպ պատմվածքների շարքին, որոնք ուղղված են «շրջանային կոմիտեների քարտուղարների, հերթերի, ՊԱԿ-ի և երեքկոպեկանոց գազավորված ջրի անցած-գնացած դարաշրջանին», ներառյալ՝ «ԽՍՀՄ Թայշոու Չժուան» և «Համար XII ցախատան կյանքն ու արկածները» պատմվածքները[3]։
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունն ընդգրկված է հետևյալ ժողովածուներում[4].
- «Ստեղծագործություններ»
- «Բյուրեղապակյա աշխարհ» (2002, ISBN 5-264-00737-3)
- «Relics։ Վաղ և չհրատարակված» (2005)
- «Բոլոր պատմվածքները» (2005)
- «Կախարդ Իգնատը և մարդիկ» (2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Скатов, Николай Николаевич (2005 թ․ հունվարի 1). "Водонапорная+башня"&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjGzdfynPvPAhWGHJoKHZ7HA8kQ6AEIZjAJ#v=onepage&q=Пелевин%20"Водонапорная%20башня"&f=false «Русская литература ХХ века: прозаики, поэты, драматурги : биобиблиографический словарь» (ռուսերեն). ОЛМА Медиа Групп. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 «Виктор Пелевин. Водонапорная башня». citaty.info (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
- ↑ Виктор Пелевин «Водонапорная башня» (ռուսերեն).