Ստորին տունդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստորին տունդրա (այլ կիրառումներ)
Ստորին տունդրա
ռուս.՝ Нижняя тундра
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1999
Հրատարակություն1999

«Ստորին տունդրա» (ռուս.՝ «Нижняя тундра»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երգիծական-փիլիսոփայական հոգեդելիկ ֆանտաստիկ պատմվածքը՝ գրված 1999 թվականին։ Գրված է հատուկ «Վա Բանկ» ռոք խմբի կողմից համանուն ալբոմի առաջին թողարկման համար, տպագրվել է ծալաթերթիկի ներդիրում։ Ներառված է հեղինակային «Relics։ Վաղ և չհրատարակված» ժողովածուում (2005 թվական)։

Հետազոտողները նշում են, որ պատմվածքի տեքստը թույլ է տալիս դատել «Վա Բանկ»-ի փորձարարական աշխատանքի մասին[1]։

2007 թվականին «Սոյուզ» հրատարակչությունը թողարկեց Վիկտոր Պելևինի պատմվածքների աուդիոգիրքը. hեղինակի կատարմամբ հինգ հայտնի պատմվածքներ, որտեղ ներառված էր նաև «Ստորին տունդրա» պատմվածքը։

Aquote1.png Նա ունի հաճելի տղայական ձայն, իսկ «Ստորին տունդրա» պատմվածքին նախորդող Ջոն Չիվերից քաղված բնաբանն արտասանում է հատուկ դպրոցի լավ աշակերտի հաճելի, մանրակրկիտ անգլերենով։ Aquote2.png


Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չապաևն ու Պուստոտան» վեպը կարդալուց հետո «Վա Բանկ» խումբը շատ է տպավորվում Վիկտոր Պելևինի ստեղծագործությունից։ «Վա Բանկ»-ի անփոփոխ ղեկավար Ալեքսանդր Ֆ. Սկլյարի գլխում միտք է հղանում[3].

Aquote1.png իսկ ինչ կլինի, եթե փորձենք նոր ժանր հորինել՝ չգրված պատմվածքի համար սաունդթրեք ստեղծենք։
- Ալեքսանդր Ֆ. Սկլյար
Aquote2.png


Գաղափարն այն է, որ Վիկտոր Պելևինը ստեղծում է նոր պատմվածք, իսկ «Վա Բանկ» խումբը գրում է դրա սաունդթրեքը, և դա տպագրվում է որպես բազմաժանր ստեղծագործական արտադրանք։

Aquote1.png Դրանից առաջ ոչ պատմվածքը, ոչ էլ սաունդթրեքը ոչ մի տեղ չեն հրապարակվում։
- Ալեքսանդր Ֆ. Սկլյար
Aquote2.png


Երաժշտական լրագրող Անդրեյ Գավրիլովը Ալեքսանդր Ֆ. Սկլյարին տալիս է Պելևինի հեռախոսահամարը։ Ալեքսանդրը զանգահարում է Վիկտորին և շարադրում գաղափարը։ Մի քանի ամիս անց Վիկտորը վերադառնում է դրական պատասխանով։ Ստեղծագործական աշխատանքը նույնպես տևում է մի քանի ամիս[3]։ Վիկտոր Պելևինը ձեռագիրը հանձնում է «Վա Բանկ» խմբին։ Ձեռագրում լինում են ապագա երգերի անվանումներով նշումներ։ Ալբոմի թողարկումը տևում է մոտ 9 ամիս։ Վիկտոր Պելևինը ալբոմի պրեմիերային ներկա չի լինում։

Aquote1.png Բանն այն է, որ վերջին անգամ մենք հանդիպեցինք, երբ ես նրան հանձնեցի «վարպետի» ձայներիզը, և այդ ժամանակից ի վեր մենք այլևս իրար չենք տեսել։ Թողարկված «Ստորին տունդրայի» մասին նա ոչ զանգահարել է, ոչ էլ գրել։ Այսինքն՝ նա պարզապես անհետացավ իմ կյանքից։ Սա, իհարկե, բացարձակապես ցնցող է, բայց փաստ։ Մենք լավ շփվեցինք ալբոմի ստեղծման ընթացքում, բայց աշխատանքի ավարտից անմիջապես հետո նա հեռացավ։
- Ալեքսանդր Ֆ. Սկլյար[3]
Aquote2.png


Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուան Մեն կայսրը Սոնհամա կախարդի ոչնչացման և մահվան երաժշտությունից ազատվելու միջոց գտնելու համար, ուտելով բավականին մեծ քանակությամբ երկնային սունկ, գնում է Բևեռային աստղի ոգու մոտ։ Ճանապարհն ընկած էր ձյունոտ տափաստանում գտնվող ջրհորի միջով[4]...

Պատմվածքում նկարագրում են ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները տունդրայի բնակչի հասկացությամբ և բառապաշարի օգնությամբ։ 1990-ականների Ռուսաստանի իրականությունը ցուցադրվում է միջնադարյան չինական մշակույթի գեղագիտության միջոցով։

Գլխավոր հերոսը` Յուան Մենը, ճամփորդում է այլ իրականություն՝ օգտագործելով գիտակցությունն ընդլայնող նյութեր։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ТЕКСТЫ ПЕСЕН ГРУППЫ «ВА-БАНКЪ» (Публикация, вступительная статья и комментарии Д.О. Ступникова) // Русская рок-поэзия: текст и контекст. — 2000. — В. 4. — ISSN 2413-8703.
  2. Анна Наринская Хлопок его ладони // Коммерсантъ. — 23.11.2007.
  3. 3,0 3,1 3,2 Алексей Певчев (2020-03-04)։ ««Мы — саундтрек к жизни отверженных»»։ Известия (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-10 
  4. 4,0 4,1 «Виктор Пелевин «Нижняя тундра»» (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-15