Սարսափի սաղավարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարսափի սաղավարտը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ և պիես
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2005
ՇարքCanongate Myth Series?

«Սարսափի սաղավարտը» (ռուս.՝ «Шлем ужаса: Креатифф о Тесее и Минотавре»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի յոթերորդ վեպն է, որը ստեղծվել է բրիտանական «Canongate» հրատարակչության պատվերով «Առասպելներ» միջազգային նախագծի շրջանակներում և տպագրվել է 2005 թվականին հարյուր հազար օրինակ տպաքանակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս «Սարսափի սաղավարտը» վեպի տպագիր տարբերակի թողարկումից առաջ վաճառքում էր համանուն աուդիոգիրքը։ Գլխավոր հերոսների դերերը հնչեցրել են հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, թարգմանիչ և հնչունավորման դերասան Լեոնիդ Վոլոդարսկին, դերասանուհի Մարիա Գոլուբկինան, հնչունավորման դերասան Ալեքսեյ Կոլգանը, դերասանուհի Յուլյա Ռուտբերգը, դերասան և հեռուստահաղորդավար Նիկոլայ Ֆոմենկոն, երաժիշտ Ալեքսանդր Ֆ. Սկլյարը և ուրիշներ։ Տպագիր հրատարակությունը փոքր-ինչ տարբերվում է աուդիոգրքից. ձայնային տարբերակի Sartrik գործող անձը վերանվանվել է Sliff_zoSSchitan, և նրա որոշ դիտողություններ հանվել են տեքստից[1]։ Վեպի թողարկումից անմիջապես հետո ստեղծվել է «Shlem.com» թատերական ներկայացումը, որը բեմադրել է մոսկովացի ռեժիսոր Ժիվիլե Մոնտվիլայտեն՝ «Սարսափի սաղավարտի» հիման վրա։

Համացանցային զրույցի տեսքով գրված ստեղծագործության ժանրը տպագիր հրատարակությունում նշված չէ։ Այնուամենայնիվ, Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների պաշտոնական կայքում գրքի տեքստը հրապարակված է «Վեպեր» բաժնում[2], ժանրի այդ սահմանումն առկա է նաև ստեղծագործությանը նվիրված որոշ ակնարկներում[3][4]։ Որոշ գրախոսականներում և քննադատական ակնարկներում որպես տեքստի ժանր նշվում են պիեսը[1][5], դրամատիկ վիպակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ գործող անձինք հանդիպում են մեկ շատ տարօրինակ զրուցարանում։ Նրանցից յուրաքանչյուրն անհայտ կերպով հայտնվել է մոնիտորով և ստեղնաշարով նույնատիպ սենյակներից մեկում։ Նրանք շուտով գիտակցում են, որ իրենք դարձել են Թեսևսի և Մինոտավրոսի առասպելի մասնակիցները։ Բայց պարզվում է, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։

Կերպարներ.

  • 'M'onstradamus
  • 'I'soldA
  • 'N'utscracker
  • 'O'rganizm(-:
  • 'T'heseus (TheZeus) (միայն մի քանի խոսք)
  • 'A'riadna
  • 'U'GLI 666
  • 'R'omeo-y-Cohiba
  • 'S'artrik (или Sliff_zoSSchitan)

Դռնից դուրս կերպարներից յուրաքանչյուրն ունի սեփական լաբիրինթոսը։ Մոնստրադամուսն ունի փակուղի և լիցքավորված ատրճանակ, Իզոլդան և Ռոմեոն՝ զբոսայգի (այդ պատճառով էլ փորձում են հանդիպել այնտեղ), Մարդուկ-ջարդուկը՝ սարքավորումներով և ձայներիզներով սենյակ, Օրգանիզմը՝ Screensaver՝ համակարգչի էկրանը մարելու ծրագիր, Արիադնեն՝ ննջասենյակ, UGLI 666-ը՝ տաճար, Սլիվը՝ «լեղակի սառնարան»։

Աուդիոգիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի թղթային տարբերակի հրատարակությունից երկու շաբաթ առաջ թողարկվել է նրա ձայնային տարբերակը՝ Audio CD և MP3 ձևաչափերով։

Աուդիոգիրքը տպագիր տարբերակից տարբերվում է գործող անձանց կազմով. այնտեղ չկա Sliff_zoSSchitan-ը, որին մասամբ փոխարինում է Sartrik-ը։ Միևնույն ժամանակ հերոսի կարծրատիպային մեկնաբանություններն անհետանում են։

Դերերում

Տևողությունը՝ 2:41

Հրատարակիչ՝ «Սոյուզ»

Թողարկման ամսաթիվը՝ 2005 թվականի հոկտեմբեր

Այլ իմաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սարսափի սաղավարտը» ռունային պաշտպանիչ «էգիսհյալմար» («aegishjalmar») նշանն է՝ Ֆաֆնիր վիշապի նշանը։ Խորհրդանիշը կազմված է չորս հատ կցված ալգիզ (ᛉ) ռունագրերից[7]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — Виктор Пелевин. Шлем ужаса: Креатифф о Тесее и Минотавре. — М.: Открытый Мир, 2005. — 224 с. — (Мифы). — 100 000 экз. — ISBN 5-9743-0010-6
  • 2005 — Виктор Пелевин. Шлем ужаса. Миф о Тесее и Минотавре (аудиокнига MP3 на 3 CD). — Союз, 2005. — (Мифы). — ISBN SSTCD-0113-05
  • 2005 — Виктор Пелевин. Шлем ужаса. Миф о Тесее и Минотавре (аудиокнига MP3). — Союз. — (Мифы).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Алексей Верницкий. «Пелевин В. Шлем ужаса: Креатифф о Тесее и Минотавре». «Новое литературное обозрение». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009-ին.
  2. ««Шлем ужаса: Креатифф о Тесее и Минотавре»». Официальный сайт творчества Виктора Пелевина pelevin.nov.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. Решетняк Мария. «Мифологическая основа романа В. Пелевина «Шлем Ужаса»». Официальный сайт творчества Виктора Пелевина pelevin.nov.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. Павел Басинский. «Ужас «Шлема»». «Литературная газета». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2009-ին.
  5. Дмитрий Бавильский. «Вы слышите их? «Шлем ужаса» Виктора Пелевина: книга и спектакль». интернет-газета «Взгляд». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009-ին.
  6. Галина Юзефович. Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. — М.: АСТ, 2016. — Стр. 24—26. — ISBN 978-5-17-099672-8 — «Չնայած «Սարսափի սաղավարտի» ձայնագրությանը մասնակցած բազմաթիվ կատարողների կասկածելի դերասանական տաղանդին (օրինակ, ես բացարձակապես պատրաստ չեմ հավանություն տալու Արիադնեի դերը կատարող Թինա Կանդելակիի ճղճղան ոճը), պետք է խոստովանել. գրքի համեմատ աուդիոտարբերակն ավելի իմաստալից, բարդ, խոր և ընդհանրապես հետաքրքրաշարժ է թվում»:
  7. «Альгиз». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]