Մարդոնգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդոնգներ
ռուս.՝ Мардонги
Տեսակպատմվածք
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1991

«Մարդոնգներ» (ռուս.՝ «Мардонги»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի փիլիսոփայական-երգիծական կեղծ գրախոսականը, որը հրապարակվել է 1991 թվականին։

Պատմվածքի՝ «Իմ մասին ասեկոսեները կանցնեն դիակի նեխած հոտի պես» բնաբանը ընթերցողին հղում է Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» ժողովածուին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին, երբ ոմն Անտոնով հնարում է նոր աղանդ։ Աղանդում ստեղծվում է մահվան յուրահատուկ պաշտամունք, ամբողջ կյանքը, որը աղանդում կոչվում է «նախամահ», դիտվում է որպես մահվան՝ «դիակացման», նախապատրաստություն։ Աղանդում զարգացած են հոգևոր պրակտիկաներ, մասնավորապես՝ «Պուշկինը պուշկինաբար մեծ է» մանտրայի վանկարկում։ Անտոնովցիների աղանդում բանաստեղծի կերպարը կարևոր դեր է խաղում։ Մեկ այլ պրակտիկա է հին ռուսական մշակույթի ուսումնասիրությունը։ Այսպես, մատրյոշկան դառնում է ներդրված մեռելների համակարգ[1]։

Անտոնովի «ինքնաիրացումից» հետո (սովորական լեզվով ասած՝ մահանալուց հետո) նրա «մարդոնգը», այսինքն՝ դիակը, որը վերածվել է արձանի, դառնում է աղանդավորների ուխտավայր[1]։

Ողջ այս դիապաշտությունը կասկածի տակ է առնվում պատմվածքի վերջին արտահայտությամբ. «Մայրուղուց բացվում է ապշեցուցիչ տեսարան»[1]։

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան թեման կենտրոնական է, կազմակերպող նաև «Մարդոնգներում»[2]։ «Մարդոնգներում» Պելևինի նպատակը աղանդի համոզմունքների, նրա տեսական աշխատանքների և հիմնական գործչի՝ Անտոնովի, որի անունով էլ կոչվել է, այդ շարժման անդամների հատկանիշների և այլնի մաքուր արտացոլանքը ցույց տալն է։ Հետազոտողները նշում են, որ պատմվածքի ձևը նման էր ռեֆերատի։

Պատմվածքում օգտագործվում են հակադրություններ, որոնք հյուսում են այս և «Նեկրոմենթ» պատմվածքների փոխատեքստային միասնություն, օգտագործվում է «հավերժական - ժամանակավոր» հակադրությունը։ Այս հակադրությունն իրագործվում է մի շարք պատկերավոր համեմատությունների միջոցով. Անտոնով - գեներալ Կրուշին, ճանապարհը, որի մոտ տեղադրված է Անտոնովի մարդոնգը - ճանապարհներ, որոնց վրա տեղադրվում են նեկրոմոդուլները, մարդոնգներ - նեկրոմոդուլներ։ Ընդ որում, հակադրության առաջին մասին վերաբերում է հավերժության գաղափարը, իսկ երկրորդ մասին՝ որոշակի ժամանակի, որոշակի դարաշրջանի և, ի վերջո, ժամանակավորի հասկացությունը[2]։

Ըստ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ե. Ն. Վագների, որն ատենախոսությունում վերլուծելով առասպելներն ու Ալեքսանդր Պուշկինի հիշատակումները, պատմվածքը գրված է Բորխեսի գրական-հետազոտական նորավեպերի ոճով[3]։ Ըստ Օ. Վ. Բոգդանովայի՝ Պելևինի պոստմոդեռնիզմի նախակարապետը Անդրեյ Բիտովի «Պուշկինի տունն» է։ Վագները նշում է նաև «մարդոնգ» հասկացության նմանությունը Լենինի պաշտամունքին[4]։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է Վիկտոր Պելևինի առաջին հեղինակային «Կապույտ լապտեր» ժողովածուում (1991)[5]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Русская фантастика / Книжная полка. Виктор ПЕЛЕВИН. МАРДОНГИ»։ books.rusf.ru։ Վերցված է 2021-02-16 
  2. 2,0 2,1 «Рассказы В. Пелевина «Мардонги» и «Некромент»: идейные и формальные особенности метатекстового объединения»։ articlekz.com։ Վերցված է 2021-02-10 
  3. Вагнер, Е. Н. Национальные культурные мифы в литературе русского постмодернизма. Диссертация на соискание учёной степени кандидата филологических наук. //Глава 3.7. Памятник Пушкину в творчестве В. Пелевина («Чапаев и Пустота», «Мардонги»). Режим доступа: https://www.irlc.msu.ru/irlc_projects/library/file.php/e78bf0f790bd1cb8b259f08f4cd75ca4.pdf. — стр. 166. — Барнаул: ГОУ ВПО «Алтайский государственный университет». — 2007.
  4. Богданова О. В. Постмодернизм в контексте современной русской литературы (60-90-е годы 20 века — начало 21 века). — СПб. — 2004. — 716 с. — стр. 302.
  5. «Виктор Пелевин «Мардонги»» (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-16