Պետպլանի արքայազնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետպլանի արքայազնը
ռուս.՝ Принц Госплана
Ժանրվիպակ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1991

«Պետպլանի արքայազնը» (ռուս.՝ «Принц Госплана»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի այլաբանական վիպակը, որը գրվել է 1991 թվականին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լապինը ուշ խորհրդային դարաշրջանի պետական հաստատություններից մեկի ծրագրավորող է, որը տարված է «Prince of Persia» համակարգչային խաղով և իրեն նույնացնում է նրա անանուն կերպարի հետ։ Խաղի աշխարհը նրա համար դառնում է վտանգներով և թշնամիներով լի երկրորդ իրականություն, որի նպատակն է հասնել գեղեցիկ և խորհրդավոր արքայադստերը։ Միևնույն ժամանակ, նրա իրականությունը գոյակցում է ուրիշների հետ. գործընկերները ևս խաղում են համակարգչային խաղեր։ Միաժամանակ գտնվելով իրական աշխարհում՝ նա շփման մեջ է մտնում «F-16 Combat Pilot»-ի, «M1 Tank Platoon»-ի, «Starglider»-ի աշխարհների հետ։ Գլխավոր հերոսին տանջում է այն հարցը, թե որն է իր կյանքի նպատակը, այն իրակա՞ն է, թե՞ այն ամենը, ինչ նա տեսնում է, երևում է մոնիտորի էկրանի միջով[1][2]։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակում հիշատակվում են այն խաղերը, որոնք գրելու ժամանակ ժողովրդականություն էին վայելում IBM համակարգչի ռուսաստանցի օգտագործողների շրջանում[2].

  • Arkanoid
  • Budokan: The Martial Spirit
  • Crazy Bird
  • F-15 Strike Eagle
  • F-16 Combat Pilot
  • F-19 Stealth Fighter
  • Abrams Battle Tank/M1 Tank Platoon
  • LHX Attack Chopper
  • Pipes
  • Populous
  • Prince of Persia
  • Starglider
  • Targhan
  • Tower Toppler

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Պելևինը շահել է «Մեծ օղակ» մրցանակը[3]։

1993 թվականին նա դարձել է «Ինտերպրեսկոն» մրցանակի դափնեկիր՝ «Փոքր տարատեսակ» անվանակարգում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]