Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո
ռուս.՝ Ultima Тулеев, или Дао выборов
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէսսե
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1996

«Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո» (ռուս.՝ «Ultima Тулеев, или Дао выборов»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի ոչ մեծ էսսեն, որը գրվել է 1996 թվականին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Պելևինի «Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո» կարճ էսսեն այն մասին է, թե ինչպես կարելի է նախագահի կերպարը սինթեզել, դարձնել հավաքական և բավարարել բոլոր ժողովրդական նկրտումները։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Միանգամայն պարզ։ Ազգագրագետները վաղուց կարողացել են կազմել էթնիկական խմբի ընդհանրացված դիմանկարը։ Դա անելու համար լուսանկարվում են մի քանի հազար եթովպացիների, կամ, օրինակ, պոլինեզիացիների, և բոլոր այդ նեգատիվները տպվում են լուսանկարչական մեկ թղթի վրա։ Ստացվում է փոքր-ինչ լղոզված, բայց միևնույն ժամանակ բավականին ճանաչելի[2]։

Ելցին - Զյուգանով անդրմուտացիան (նախագահ Զյուգելցին). «Թույլ չե՛նք տա դեմոնականներին Ռուսաստանը քաշել-տանել անդունդ»

Նույնը կարելի է անել նախագահի թեկնածուների հետ։ Այստեղ նույնիսկ հարկավոր չէ լուսանկարել մի քանի հազար դեմք։ Թեկնածուներն ավելի քիչ են (փառք Աստծու), իսկ հատուկ ծրագիր ունեցող համակարգիչը հիանալի կկատարի այս ամենը[2]։

Հին չինացիները գիտեին, որ մի քանի տարբերակներից մեկի ընտրությունը թերի է, քանի որ այն մերժում է մնացած բոլորին։ Ընտրության դաշտը սեղմվում է մեկ կետի, այնտեղ, որտեղ թագավորել են անորոշությունն ու ազատությունը, առաջանում է ինչ-որ մեկի կողմից գիտակցված անհրաժեշտություն։ Հետևաբար, չինական մշակույթի առանցքային գաղափարը միշտ եղել է, այսպես կոչված, անփոփոխակ ընտրությունը, որի դեպքում իրավիճակի զարգացման հնարավոր ճյուղերը չեն կտրվել, այլ տեղի է ունեցել դրանց ինտեգրումը մեկ ամբողջում, ինչը և համարվել է միակ ճիշտ որոշումը, որը հնարավորություն է տվել գտնել ճշմարիտ Ուղին՝ Դաոն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пелевин Виктор Олегович биография и пресс-портрет». whoiswho.dp.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  2. 2,0 2,1 «Ultima Тулеев или Дао выборов». www.livelib.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  3. «Виктор Пелевин, Ultima Тулеев, или Дао выборов – читать онлайн полностью – ЛитРес». www.litres.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]