Զիգմունդը սրճարանում
Զիգմունդը սրճարանում | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1993 |
«Զիգմունդը սրճարանում» (ռուս.՝ «Зигмунд в кафе»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որում հեղինակը հերթական անգամ հեգնանքով ծաղրում է ընթերցողին[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Պելևինի վաղ շրջանի պատմվածքում օգտագործված է Պելևինին բնորոշ հնարք, որը հանդիպում է նաև նրա այլ ստեղծագործություններում՝ «Միջատների կյանքը», «Մենակյացը և Վեցմատնյան», «Նիկա»[2]։
Զիգմունդը նստած է Վիեննայի սրճարանում և շուրջը տեղի ունեցող մանր իրադարձություններին միատեսակ արձագանքում է. «Ըհը»։ Տիկինը նախատում է պարոնին, որ իր պայուսակի մեջ ձյուն է լցվել։ «Ըհը»,- ցածրաձայն ասում է Զիգմունդը։ Մատուցողը, տիրուհու ցուցումներով, բացում է հատակի մտոցը և մտնում ներս։ Տիրուհին բարձրանում է մատուցողի դրած աստիճանով։ «Ըհը՜, Ըհը՜»,- բարձրաձայն ասում է Զիգմունդը[2]։
Նմանատիպ մի քանի կրկնումներից հետո միայն «ամենաանարատ» ընթերցողը, որը երբեք չի լսել դոկտոր Զիգմունդ Ֆրոյդի և նրա տեսությունների մասին, կարող է չհասկանալ, որ խոսքն առօրյա դրվագների ֆրոյդյան մեկնաբանությունների մասին է[2]։
Բայց պատմվածքի ավարտին պարզվում է, որ այս Զիգմունդը պարզապես թութակ է վանդակում, որը տեղադրված է սրճարանում։ Պատմվածքը ներծծված է Ֆրոյդի և նրա ամենաթափանց սեռականության տեսության հանդեպ նաբոկովյան հեգնանքով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Зигмунд в кафе». Libs.ru - поиск лучших книг и авторов (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Пелевин Виктор - Зигмунд в кафе». Аудиокниги Клуб - Слушаем Онлайн!. 2019 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զիգմունդը սրճարանում» պատմվածքը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում