Jump to content

Հատուցման զենքը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատուցման զենքը
ռուս.՝ Оружие возмездия
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1990

«Հատուցման զենքը» (ռուս.՝ «Оружие возмездия»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1990 թվականին։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելևինի այս պատմվածքը «Դեղին նետը» վիպակին հարող վաղ շրջանի պատմվածքներից է։ Պատմվածքի վերնագիրը վերցված է նացիստական Գերմանիայի «Հատուցման զենք» ընդհանուր խորագրով մի շարք նախագծերից, որոնց ընթացքում մշակվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը բեկելու համար նախատեսված զենքի նոր տեսակ։ Սկզբում իրոք թվարկվում են իսկապես գոյություն ունեցած նախագծերը, այնուհետև պատմվածքն անցում է կատարում մռայլ ֆանտաստիկայի տիրույթ, թե ինչպես էին դաշնակիցները հատուցման զենքեր փնտրում, թե ինչպես էր Ստալինը անգլիացիների և ամերիկացիների հասցեին օգտագործում գողական սպառնալիքներ՝ նրանց կասկածելով խաբեության մեջ և այլն։

Ինչպես և կյանքում, ոչ մի զենք չի հայտնաբերվել։ Սակայն հեղինակը պնդում է, որ իրականում զենքը գոյություն ունեցել է և նույնիսկ օգտագործվել է՝ հոգեբանական զենք հատուցման ահեղ զենքի մասին ասեկոսեների տեսքով։ Վերջում հեղինակն անդրադառնում է Խորհրդային Միության դեմ զենքի օգտագործման արդյունքներին, «թեպետ կարելի է նաև առանց բառերի, առավել ևս, որ դրանք դառն են և նոր չեն»։ Զենքի գործողության արդյունքները տեսնելու համար բավական է առավոտյան ոտնաթաթերի ծայրին մոտենալ պատուհանին, մի փոքր բացել վարագույրը և նայել պատուհանից դուրս[1]...

Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է[2] «Մարդու թանգարան» գիտական ֆանտաստիկայի ժողովածուում (1990)[3], ինչպես նաև ընդգրկվել է Պելևինի առաջին հեղինակային «Կապույտ լապտեր» ժողովածուում (1991)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ПЕЛЕВИН ВИКТОР ОЛЕГОВИЧ / ВСЕ КНИГИ. ВНЕ СЕРИЙ. Оружие возмездия».(չաշխատող հղում)
  2. С. Некрасов. Виктор Олегович Пелевин. 15.03.1999.
  3. Оружие возмездия // Музей человека: Фантаст. повести и рассказы. — М.: Всесоюз. центр кино и телевидения для детей и юношества, 1990. — С. 308—342.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]