Չորրորդ ռայխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորրորդ ռայխ, ոչ որոշակի տերմին, որն օգտագործվում է քաղաքական ուղղություն նշելու համար։ Այն դիտվում է իբրև Երրորդ Ռայխի ժառանգորդ։

Տերմինի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ ռայխ անվանումը հայտնվել է 1960-ականներին՝ կապված այն բանի հետ, որ կանցլեր Կուրտ Կիզինգերը նախկինում աշխատել է Երրորդ Ռայխի պրոպագանդայի նախարարությունում, նաև Արևմտյան Գերմանիայի մի շարք անվանի քաղաքական գործիչների, որոնք նախկինում կապված են եղել Երրորդ Ռայխի հետ։ Ըստ նրանց հակառակորդ քաղաքական գործիների՝ նրանք վարում էին նացիոնալ-սոցիալիզմի վերականգնման քաղաքականություն։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոնացիզմի տեսակետից՝ Չորրորդ ռայխը համարվում է Երրորդ Ռայխի անմիջական շարունակությունը գաղափարական ծրագրերում։ Այն ձգտում է վերականգնել նացիոնալ-սոցիալիզմի իշխանությունը Գերմանիայում՝ դարձնելով այն միջուկային տերություն և վերականգնել Գերմանիայի՝ 1937 թվականի սահմանները՝ սպառնալով միջուկային զենքի կիրառմամբ[1]։

Եվրոպական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կոնցեպցիայի համաձայն՝ Չորրորդ ռայխը համարվում է գերմանացիների նախկին կայսրությունների տրամաբանական շարունակությունը. Սրբազան Հռոմեական կայսրություն, Գերմանական կայսրություն և Նացիստական Գերմանիա, որոնք ունեցել են բավականաչափ լիազորություն՝ սահմանել ողջ Եվրոպայի քաղաքականությունը։

Այս կոնտեքսում եվրոսկեպտիկները, հիմնականում, Մեծ Բրիտանիայում[2][3][4], երկարատև ճգնաժամի հետ կապված օգտագործում են «Չորրորդ ռայխ» արտահայտությունը՝ քննադատելով Եվրոպական Միությունը, որի դոմինանտ պետությունն այժմ համարվում է Գերմանիան[5]։ Այսպես բրիտանացի լրագրող Սայմոն Հեֆֆերը գրել է այդ մասին 2011 թվականին.

Հիտլերին չհաջողվեց ռազմական ճանապարհով գրավել Եվրոպան, այնինչ ժամանակակից գերմանացիները կարողացան անել դա՝ առևտրի և ֆինանսական դրության միջոցով։ Բարի գալուստ Չորրորդ ռայխ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schmidt, Michael The New Reich—Violent Extremism in Germany and Beyond 1993
  2. Heffer, Simon (2011 թ․ օգոստոսի 17). «Rise of the Fourth Reich, how Germany is using the financial crisis to conquer Europe». Daily Mail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Bennett, Asa (2014 թ․ հուլիսի 2). «Nigel Farage Rails At EU 'Naked Militarism' In Spectacular Euro Parliament Rant». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  4. Have I Got News For You, Season 43 Episode 9.
  5. Rise of the Fourth Reich // Daily Mail
  6. Heffer, Simon (2011 թ․ օգոստոսի 17). «Rise of the Fourth Reich, how Germany is using the financial crisis to conquer Europe». Daily Mail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Infield, Glenn Secrets of the SS (Stein and Day, New York, 1981) ISBN 0-8128-2790-2
  • Schultz, Sigrid Germany Will Try It Again (Reynal & Hitchcock, New York, 1944)
  • Tetens, T.H. The New Germany and the Old Nazis (Random House, New York, 1961) LCN 61-7240
  • Wechsberg, Joseph The Murderers Among Us: The Simon Wiesenthal Memoirs (Mc Graw Hill, New York, 1967) LCN 67-13204