Սարսափելի բան չկա
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կարճամետրաժ ֆիլմ |
Թվական | 2000 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ուլյանա Շիլկինա |
Պրոդյուսեր | Ուլյանա Շիլկինա |
Սցենարի հեղինակ | Ուլյանա Շիլկինա |
Դերակատարներ | Անդրեյ Մերզլիկին |
Տևողություն | 19 րոպե |
IMDb | ID 0379400 |
«Սարսափելի բան չկա» (ռուս.՝ «Ничего страшного»), ռեժիսոր Ուլյանա Շիլկինայի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2000 թվականին Վիկտոր Պելևինի «Կապույտ լապտեր» պատմվածքի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիոներական ճամբարում հանգստացող երեխաները քնելուց առաջ միմյանց սարսափելի պատմություններ են պատմում։ Այդ պատմությունները լսելիս նրանք սկսում են լուրջ փիլիսոփայական հարցեր քննարկել՝ կյանքի իմաստի, մահից հետո կյանքի մասին։ Վերջում հանգուցալուծում տեղի չի ունենում, հարցերն այդպես էլ մնում են անպատասխան, և երեխաները քնում են[1]։
Երեխաների բոլոր ֆանտազիաները վերարտադրվում են էկրանին գեղարվեստական տարբեր հնարքների օգնությամբ՝ խաղարկային կինո, տիկնիկային անիմացիա, նկարված մուլտիպլիկացիա[2]։
Գրական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Պելևինի բավականին վաղ պատմվածքում, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, հեղինակի հիմնական թեման արդեն հստակ հնչում է. որտե՞ղ է սահմանը կյանքի և մահվան, ներկայի և պատրանքայինի, իրոք ողջ մարդու և մահացած մարդու միջև, որը ողջ միայն ձևանում է[3]։
«Կապույտ լապտեր» պատմվածքը, ըստ էության, ինքնակենսագրական է։ Անանուն պատմողը, որն անվանվում է «ես» դերանունով, կա՛մ հիշում է, կա՛մ էլ ոտքի վրա հորինում է խորհրդավոր սարսափելի պատմություններ։ Նա այդ զվարճանքին մասնակցում է իր կամքին հակառակ, միայն իրավիճակը ցրելու նպատակով[4]։
Կապույտ լապտերի պատկերը, ինչպես նաև կապույտ գույնն առհասարակ պատմվածքում հանդես են գալիս որպես հանդերձյալ աշխարհի խորհրդավոր խորհրդանիշներ։ Երեխաները սարսափելի պատմությունները պատմում են էլեկտրական կապույտ լապտերի լույսի ներքո։ Կոստիլ (Հենակ) մականունով տղան պատմողին կապտավուն բռունցք է ցույց տալիս, Վասյայի պատմության վամպիր կնոջ մաշկը կապտում է։ Կապույտ լապտերի պատկերը սկսում և ավարտում է պատմվածքը[4]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Կրայնով
- Վլադիմիր Ֆիլիմոշին
- Վլադիսլավ Ռեմին
- Յուրի Սավչենկո
- Միրոն Սավին
- Ստաս Ալեքսեյչենկո
- Ժաննա Չիրվա
- Օլեգ Ուխով
- Նատալյա Արիստովա
- Անդրեյ Մերզլիկին
- Օլեգ Նովիկով
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվական
- Ռեժիսորական դեբյուտի համար մրցանակ, Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակ «Գրականություն և կինո» 6-րդ կինոփառատոնում (Գատչինա)
- Երկրորդ մրցանակ խաղարկային կինոյի բաժնում ուսանողական և դեբյուտային աշխատանքների «Սուրբ Աննա» մրցույթում (Մոսկվա)
- «Կինոտավր։ Նորամուտ» կինոփառատոնի դիպլոմ (Մոսկվա)
- «Ուղերձ մարդուն» (Սանկտ Պետերբուրգ) միջազգային կինոփառատոնի դեբյուտների համար մրցույթի ժյուրիի մրցանակ
- Միջազգային ուսանողական ֆիլմերի կինոփառատոնի ռեժիսուրայի համար գլխավոր մրցանակ (Բլագոևգրադ, Բուլղարիա)
- Հաղթանակ 3 անվանակարգերում Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի XX միջազգային փառատոնում
- Լավագույն խաղարկային դիպլոմային ֆիլմի համար մրցանակ
- Նկարչի լավագույն աշխատանքի համար մրցանակ
- Անիմացիայի համար դիպլոմ
- 2001 թվական
- «Կանալ+»-ի մրցանակ Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնում (Festival du court metrage (Clermont-Ferrand)) «Ստեղծագործական փնտրտուք» անվանակարգում[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Щучкина Т. В. Циклическое единство малой прозы В. Пелевина (сборник рассказов «Синий фонарь») // Вестник Санкт-Петербургского университета. Язык и литература. 2009.
- ↑ Ничего страшного (2000), Վերցված է 2021-02-26-ին
- ↑ 3,0 3,1 «Ничего страшного (короткометражный фильм)». www.litagent.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 4,0 4,1 Сергеева Е. Е. 2011. 02. 028. Щучкина Т. В. Рассказовое творчество Виктора Пелевина. — СПб. : фак-т филологии и искусств СПбГУ, 2010. — 60 с. — (Сер. «лит. Направления и течения»; Вып. 37) // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Сер. 7, Литературоведение: Реферативный журнал. 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «jfilms.ru» (ռուսերեն) — Фильм на сайте jfilms.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
|