Թեթև հպումների արվեստ (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեթև հպումների արվեստ (այլ կիրառումներ)
Թեթև հպումների արվեստ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2019

«Թեթև հպումների արվեստ» (ռուս.՝ «Искусство лёгких касаний»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վիպակը, որը լույս է տեսել 2019 թվականին «Թեթև հպումների արվեստ» ժողովածուում[1]։ Այդ ժողովածուի ամենածավալուն ստեղծագործությունն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս գրող և փիլիսոփա Դմիտրի Եվգենևիչ Գալկովսկին ներկայացվում է որպես վիպակի գլխավոր հերոսներից մեկը՝ Կոնստանտին Պարակլետովիչ Գոլգոֆսկի անունով։ Նա 2000-էջանոց մտացածին փիլիսոփայական-էրոտիկ տրակտատի հեղինակ է, փիլիսոփա և պատմաբան, մասոնների մասնագետ, ուսումնասիրում և բացահայտում է համաշխարհային դավադրությունը և բացահայտում Ռուսաստանի և Ամերիկայի միջև նոր տեղեկատվական պատերազմների էությունը։ Վիպակում հակիրճ ներկայացվում է այդ վեպը՝ «Համառոտ ակնարկ VIP-երի համար»[2][3]։ Հիշատակվում է նաև «Ռուսաստանի գլխավոր եգիպտագետ Սոլկինդը»՝ Վիկտոր Սոլկինի ակնհայտ ծաղրապատկերը։ «Թեթև հպումների արվեստում», ինչպես «Իակինֆում», հիշատակվում է Կրոնոս աստվածը (նույն ինքը՝ Սատուռնը կամ Բաալը)[4], որն այս անգամ իրեն անվանում է «Բանականություն»։

Վիպակը սկսվում է Գոլգոֆսկու ամառանոցային հարևանի՝ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) գեներալ Իզյումինի խորհրդավոր թունավորմամբ։ Դեն Բրաունի ոճով կատարված դետեկտիվ հետաքննության ընթացքում Պելևինն արտահայտում է հաղորդակցության մի քանի մերձգիտական պնդումներ՝ ամփոփելով և անդրադառնալով ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը և ԿՀՎ-ԳՀՎ մրցությանը[5]։

Ժամանակի դաշտեր. Շարունակելով Վերնադսկու գաղափարները՝ հեղինակը ենթադրում է, որ նոոսֆերայում կարելի է անել գրառումներ, ինչը և արել են Հին Եգիպտոսի մոգերը։ Վիկտոր Պելևինի մտահղացմամբ, նախկինում պատմության տեղեկատվական դաշտը փոխվում էր գավազանների օգնությամբ՝ դաջվածքի նմանությամբ։ 18-րդ դարում Ֆրանսիայում աթեիստական «ԲանականությԱն պաշտամունք» կազմակերպությունը և Մարկիզ դը Սադը զբաղվում էին ժամանակի դաշտերը գրառելով, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այդ գործունեությունն իրականացնում էին նացիստական օկուլտիզմի շարժումները[5]։

Քիմեռներ. ժամանակի դաշտերում նկարված գրաֆիտիներ՝ արհեստական իմաստային կառուցվածքներ, որոնք նախատեսված են հասարակական կարծիքը շահարկելու համար։ Իմաստով մոտ է մեդիավիրուսի գաղափարին։ Ֆինանսավորում ստանալու համար դրանք կոչում են մարտակամ քիմեմներ[6]։

Ցար-Քիմեռ. «նոոսֆերային ռումբ» է, այսինքն՝ հզոր տեղեկատվական զենք է, որից, հեղինակի կարծիքով, ունեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների հատուկ ծառայությունները։ Ատոմային ռումբի անալոգը, որը տեղեկատվական պատերազմի և մեդիա տեխնոլոգիաների դարաշրջանում ստեղծում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ[7]։

Թրիգեր. Քիմեռ/քիմեմ կոդի մի մասն է, որի հրապարակումը «Թվիթերում» առաջացնում է «թրիգերային իրադարձություն», այսինքն՝ տեղեկատվության արձակում մեդիա տարածք[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Виктор Пелевин «Иакинф»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  2. Код Пелевина: новая книга писателя о химерах ГРУ, забавах олигархов и третьей мировой войне(ռուս.)
  3. Егор Михайлов (2019 թ․ օգոստոսի 22). «Все, что тебя касается: стоит ли читать новую книгу Виктора Пелевина». Афиша. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Пелевин представил новую версию Вселенной».
  5. 5,0 5,1 В.О. «Пелевин, Виктор. Искусство легких касаний». lib-kolpin.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)
  6. Пелевин, Виктор (2019 թ․ դեկտեմբերի 12). «Искусство легких касаний» (ռուսերեն). Litres. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  7. «Искусство легких касаний». loveread.ec. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին. {{cite web}}: Text "LoveRead.ec - читать книги онлайн бесплатно" ignored (օգնություն); Text "Виктор Пелевин" ignored (օգնություն); Text "страница 59" ignored (օգնություն)
  8. Виктор Пелевин «Искусство легких касаний». — ISBN 978-5-04-106222-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]