Միջնախաղ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջնախաղ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1991

«Միջնախաղ» (ռուս.՝ «Миттельшпиль»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին հեղինակային առաջին «Կապույտ լապտեր» ժողովածուում[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միջնախաղ» պատմվածքում, ինչպես Վիկտոր Պելևինի շատ այլ ստեղծագործություններում, բացահայտվում է երկու աշխարհների սահմանի թեման[2]։ Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում դարաշրջանների սահմանին՝ խորհրդային իշխանությունից նոր ժողովրդավարություն անցնելու շրջանում։ Պատմվածքի հերոսուհին՝ արժութային մարմնավաճառ Լյուսյան, հաճախորդներ է փնտրում «Նացիոնալ», «Ինտուրիստ» և «Մոսկվա» թանկարժեք հյուրանոցներում[3]։ Նա ծանոթանում է իր գործընկերուհի Նելլիի հետ, թեև հիշում է, որ նրան բազմիցս ինչ-որ տեղ տեսել է։ Նրանց որոշում են կանաչ «պազիկով» տուն ճանապարհել ծովային երկու սպա։ Ճանապարհին նավաստիները փորձում են սպանել մարմնավաճառներին, բայց Նելլին և Լյուսյան դիմադրում են նրանց և բարեհաջող հասնում տուն[4]։

Այնուհետև հաջորդում է Պելևինի ստեղծագործություններին բնորոշ անսպասելի զավեշտական ավարտ[5]։ Պարզվում է, որ ինչպես Նելլին, այնպես էլ Լյուսյան, նոր դարաշրջանին հարմարվելու համար, փոխել են ոչ միայն մասնագիտությունը, այլև սեռը[2]։ Նելլին նախկինում Վասիլի Ցիրյուկն էր, որը ծառայում էր որպես կոմերիտմիության քարտուղար։ Իսկ Լյուսյան Անտոն Պավլովն էր՝ կազմակերպչական աշխատանքների գծով նրա տեղակալը։ Պարզվում է, որ ծովային սպաներ Վալերան և Վադիմն էլ նախկին կանայք են՝ Վարյա և Տամարա քույրերը[3]։

Չնայած հերոսների հետ տեղի ունեցած ֆիզիկական փոփոխություններին, նրանց մտածելակերպը մնում է հին, խորհրդային։ Անցյալ կյանքի մասին ցանկացած հիշեցում ստիպում է Լյուսյային կարոտախտ զգալ։ Նելլիին էլ երբեմն թվում է, թե ինքը շարունակում է ընթանալ կուսակցական գծով։ Նման մի բան էլ զգում են նավաստիները[4]։

Պատմվածքի հերոսներն ապրում են դարաշրջանների սահմանին, և նրանց գիտակցության մեջ պայքար է խորհրդային և հետխորհրդային աշխարհների միջև։ Նրանք փորձում են ոչնչացնել իրենց մեջ եղած ամեն հինը, բայց դա նրանց ամբողջությամբ չի հաջողվում անել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  2. 2,0 2,1 Генис, Александр Александрович Беседа десятая: Поле чудес. Виктор Пелевин // Звезда. — 1997. — № 12. С. 230.
  3. 3,0 3,1 Сейдашова А. Б. Структура художественного пространства и времени в произведениях В. Пелевина 90-х годов ХХ века (проблема целостности). Диссертация на соискание учёной степени кандидата филологических наук. М. — 2018.
  4. 4,0 4,1 4,2 В. В. Грекова «Миттельшпиль» духа и материи (анализ одного рассказа В. Пелевина) // Вестник Азиатско-Тихоокеанской ассоциации преподавателей русского языка и литературы. — Владивосток. — 2011. — № 2-3.
  5. Смирнова О. О. К вопросу о «Чесателе и питателе», или специфика комического в прозе Виктора Пелевина // Вестник Российского университета дружбы народов. Серия: Литературоведение, журналистика. 2012, № 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]