Անհաղթ Արև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անհաղթ Արև
Christus Sol Invictus.jpeg
ՏեսակԱրևապաշտություն
Սեռարական
Երևի համընկնում էՍոլ և Sun?
ՎայրՀռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Զբաղմունքգերագույն աստված
Sol Invictus Վիքիպահեստում

Անհաղթ Արև (լատիներեն՝ Sol Invictus), Հռոմեական կայսրության վերջին շրջանի արևի պաշտոնական աստված և զինվորների հովանավոր։[1]:

Անհաղթ Արևի պաշտամունքի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհաղթ Արևի պաշտամունքը ծագում է Սիրիայում և կարևոր դեր է խաղում Անտոնինոս Պիոս և Սեպտիմիոս Սևերոս կայսրերի օրոք, սակայն պետական կարգավիճակ ստանում է միայն Ավրելիանոս կայսեր կառավարման շրջանում[2]։

Invictus (անհաղթ,անխոցելի) մակդիրը հաճախ է վերագրվել հռոմեական պանթեոնի տարբեր աստվածներին, մասնավորապես Յուպիտերին և Մարսին։ Որոշ ժամանակ այն նաև կապվել է Միհրի անվան հետ, ով Հռոմեական կայսրության վերջին շրջանի այլ տարածված պաշտամունքներից մեկի կենտրոնական աստվածությունն էր[3]։

Ավրելիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Ավրելիանոսը կարգում է Անհաղթ Արևին որպես առաջնային աստված։ Կառուցվում են Արևին և այլ մոլորակների աստվածներին նվիրված սրբավայրեր (լատիներեն՝ septizonium)։ Ավրելիանոսը այդ քայլով ցանկանում էր կասեցնել հետևողական բարոյական անկումը և ամրապնդել սեփական իշխանությունը։[4]։ Նույնիսկ կայսր Կոնստանտինոսը, հիսուն տարի անց, տատանվում էր Քրիստոսի և Արևի միջև։ Որոշ ընթացքում, նրա քաղաքականությունը միտված էր ապահովել քրիստոնեության և Արևի պաշտամունքների իրավահավասարությունը ։ Վերջիվերջո, Արևի կուլտը արգելվում է, քրիստոնեությունը դառնում է միակ պաշտոնական կրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խորհրդավոր կրոններ, հունա֊հռոմեական կրոն
  2. Հելենեսթիկական կրոններ
  3. Steven Ernst Hijmans, Sol: The Sun in the Art and Religions of Rome (diss., University of Groningen 2009), p. 18, with citations from the Corpus Inscriptionum Latinarum.
  4. Հին Հռոմ