Թեթև հպումների արվեստ (ժողովածու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեթև հպումների արվեստ (այլ կիրառումներ)
Թեթև հպումների արվեստ
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2019
ՆախորդԳաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար
ՀաջորդԱնհաղթ Արև (վեպ)

«Թեթև հպումների արվեստ» (ռուս.՝ «Искусство лёгких касаний»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների ժողովածուն, որը բաղկացած է երկու վիպակից և մեկ պատմվածքից։ Հրատարակվել է 2019 թվականի օգոստոսին՝ «Էքսմո» հրատարակչության կողմից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իակինֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսության աշխատակից Տիմոֆեյը, բանկային բրոքեր Անդրոնը, պատուհանների «Բալկոննի մատերիկ» ընկերության չափող Իվանը և սոցիոլոգ-եվրամարքսիստ Վալենտինը հանդիպում են Նեպալում, շրջում բազմաթիվ լեռնային արահետներ և որոշում են միասին գնալ Նալչիկ՝ որպես փոքրիկ զվարճանք[2][3][4]։։

«Թեթև հպումների արվեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուի ամենածավալուն գործն է։

Ռուս գրող և փիլիսոփա Դմիտրի Եվգենևիչ Գալկովսկին ներկայացվում է որպես վիպակի գլխավոր հերոսներից մեկը՝ Կոնստանտին Պարակլետովիչ Գոլգոֆսկի անունով։ Նա 2000-էջանոց մտացածին փիլիսոփայական-էրոտիկ տրակտատի հեղինակ է, փիլիսոփա և պատմաբան, մասոնների մասնագետ, ուսումնասիրում և բացահայտում է համաշխարհային դավադրությունը և բացահայտում Ռուսաստանի և Ամերիկայի միջև նոր տեղեկատվական պատերազմների էությունը։ Վիպակում հակիրճ ներկայացվում է այդ վեպը՝ «Համառոտ ակնարկ VIP-երի համար»[5][6]։ Հիշատակվում է նաև «Ռուսաստանի գլխավոր եգիպտագետ Սոլկինդը»՝ Վիկտոր Սոլկինի ակնհայտ ծաղրապատկերը։ «Թեթև հպումների արվեստում», ինչպես «Իակինֆում», հիշատակվում է Կրոնոս աստվածը (նույն ինքը՝ Սատուռնը կամ Բաալը)[7], որն այս անգամ իրեն անվանում է «Բանականություն»։

Վիպակը սկսվում է Գոլգոֆսկու ամառանոցային հարևանի՝ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) գեներալ Իզյումինի խորհրդավոր թունավորմամբ։ Դեն Բրաունի ոճով կատարված դետեկտիվ հետաքննության ընթացքում Պելևինն արտահայտում է հաղորդակցության մի քանի մերձգիտական պնդումներ՝ ամփոփելով և անդրադառնալով ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը և ԿՀՎ-ԳՀՎ մրցությանը[8]։

«Ստոլիպին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը հիմնականում կատարվում է ստոլիպինյան վագոնում, որում տեղափոխվում են բանտարկյալները[4]։

Պատմվածքը Պելևինի «Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար» վեպի շարունակությունն է[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա գիրք է այն մասին, որ նույնիսկ ձայների երգչախմբի հետևում չես կարող թաքցնել հեղինակին, նույնիսկ եթե մենք նրան քսան տարի չենք տեսել և չենք լսել նրա կարծիքը գրքերից դուրս ընթացող իրադարձությունների մասին։ Եվ այստեղ հեղինակն այնքան անկեղծորեն է ցավում այն ժամանակների համար, երբ «ազատություն» նշանակում էր ցանկացած անհեթեթություն ասելու ազատություն, իսկ քննադատները, որոնց նա, ընդհանուր առմամբ, երբեք չի սիրել, քննարկում էին տեքստերը, այլ ոչ թե դրանցում բացահայտված գաղափարների ընդունելիությունն ու պարկեշտությունը, որ այս գրքում առկա այլ ապրումների համար տեղ չի մնում։
- Լիզա Բիրգեր Esquire-ի համար[10]
Գլխավորը, որ մեզ հետ տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում, ըստ Պելևինի, ռուս հաքերների հետ իրավիճակն էր և աշխարհում նրանց սերմանած վախը (ի դեպ, եթե հավատանք գրողին, միակ բանը, որում հաքերները մեղավոր չեն, միջամտությունն է ամերիկյան ընտրություններին)։ Չի կարելի ասել, որ այս օբյեկտը ընտրելով՝ Պելևինը վրիպել է. ընդհանուր առմամբ նա երկար ժամանակ բացարձակ ծիծաղելի սխալներ չի ունեցել։ Այլ բան է, որ այս թեման ավելի կարևոր է արտաքին քաղաքականության օրակարգի համար, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում հանկարծ պակաս նկատելի դարձավ, քան քաղաքական բողոքների, շինծու քրեական գործերի և տեխնածին աղետների հետ կապված ներքին օրակարգը։
- Գալինա Յուզեֆովիչ՝ Meduza-ի համար[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виктор Пелевин «Искусство легких касаний». — ISBN 978-5-04-106222-4
  2. «Жук лапкой потрогал. Виктор Пелевин об «американской гендерной шизе», которую придумали российские спецслужбы». lenta.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  3. 3,0 3,1 Галина Юзефович. ««Искусство легких касаний»: выходит новая книга Виктора Пелевина!!! В ней русские хакеры распространяют толерантность в США». meduza.io. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 Егор Михайлов (2019 թ․ օգոստոսի 22). «Все, что тебя касается: стоит ли читать новую книгу Виктора Пелевина». Афиша. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Код Пелевина: новая книга писателя о химерах ГРУ, забавах олигархов и третьей мировой войне(ռուս.)
  6. Егор Михайлов (2019 թ․ օգոստոսի 22). «Все, что тебя касается: стоит ли читать новую книгу Виктора Пелевина». Афиша. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Пелевин представил новую версию Вселенной».
  8. В.О. «Пелевин, Виктор. Искусство легких касаний». lib-kolpin.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)
  9. Егор Беликов. «Все, что нужно знать о новой книге Виктора Пелевина «Искусство легких касаний»». saltmag.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. «Скорбь по свободе говорить что вздумается: рецензия на новый роман Пелевина «Искусство легких касаний»». Журнал Esquire (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]