Ֆրիդմանի տարածությունը
Ֆրիդմանի տարածությունը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակչություն | Էքսմո |
Հրատարակվել է | 2008 |
«Ֆրիդմանի տարածությունը» (ռուս.՝ «Пространство Фридмана»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 2008 թվականին։ «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» գրքի մասն է[1]։
2000-ական թվականների վերջին Վիկտոր Պելևինը գրեց մի կարճ, աբսուրդային պատմվածք, որը փոխաբերականորեն արձանագրում է ռուսական էլիտայի նոր դասի և նրանց հարստության հարաբերությունները։ Հասնելով գերեկամտի որոշակի մակարդակի՝ պետական պաշտոնյան կամ պետությանը մոտ կանգնած կապիտալիստը կարծես կորցնում է կապը իրական աշխարհի հետ, դադարում է լսել և հասկանալ իրեն հասնող տեղեկությունները՝ միևնույն ժամանակ մնալով վստահ, որ դեռ կարողանում է փորձագետի տեսքով մտորել «թեմաների լայն շրջանակի շուրջ՝ ֆուտբոլից մինչև բիզնես»։ Նման իրավիճակում հայտնված մարդուն հեղինակը կոչում է «փողագնաց», իսկ նրա հրաշագեղ նոր աշխարհը՝ «Ֆրիդմանի տարածություն»։ Ոչ ոք չի կարող ինքնուրույն դուրս գալ այդ տարածությունից, ի դեպ, նաև գիտակցել, որ արդեն ընկել է դրա մեջ[2]։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պելևինի ուշ շրջանի պատմվածքը միավորում է ծաղրերգական գիտահանրամատչելի շարադրանքը իբր գիտության առաջնագծից՝ օլիգարխների և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) մերկացումով[3]։
Պարզվում է, Ալեքսանդր Ֆրիդմանի, Սթիվեն Հոքինգի և այլոց հայտնաբերած ձգողականության տիեզերաբանական ազդեցությունների նման գոյություն ունեն նաև փողի փողին ձգողության էֆեկտներ։ Սա, իբր, փորձնականորեն հաստատվել է մարդկանց վրա վտանգավոր փորձերի ժամանակ։ Ավելին, եթե գումարը շատ մեծ է, ինչպես այս թեմայով Անվտանգության դաշնային ծառայության փորձերում, առաջանում է սև խոռոչի նման մի բան, որտեղ «փողագնացը» (փողի կրողը) հայտնվում է՝ իջնելով Շվարցմանի հորիզոնից այն կողմ, ըստ երևույթին, նման տիեզերաբանության մեջ Շվարցշիլդի ոլորտին[3]։
Շվարցմանի հորիզոնի տակից միակ տեսողական տվյալները ոչնչով աչքի չընկնող միջանցքի պատկերն են[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Книга Пространство Фридмана. Виктор Олегович Пелевин - LibreBook.me»։ librebook.me։ Վերցված է 2021-02-14
- ↑ «Дух госкапитализма: как роскошь отправляет российскую элиту в «Пространство Фридмана» | Мнения»։ Forbes.ru (en-US)։ 2016-07-07։ Վերցված է 2021-02-14
- ↑ 3,0 3,1 «Виктор Пелевин 📚 Рассказы скачать fb2 бесплатно»։ za4itaika.ru։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին։ Վերցված է 2021-02-14
- ↑ «Виктор Пелевин 📚 Рассказы скачать fb2 бесплатно»։ za4itaika.ru։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին։ Վերցված է 2021-02-14