Տեսակների ծագումը (պատմվածք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տեսակների ծագումը (այլ կիրառումներ)
Տեսակների ծագումը ռուս.՝ Происхождение видов | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1993 |
«Տեսակների ծագումը» (ռուս.՝ «Происхождение видов»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքն է, որը գրվել է 1993 թվականին։ Պարբերական հրատարակություններից դուրս առաջին անգամ տպագրվել է հեղինակի 1996 թվականին լույս տեսած «Ստեղծագործություններ» ժողովածուում[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյութապաշտ և աթեիստական հասարակության մեջ, ինչպիսին Խորհրդային Միությունն էր, մեծ դեր էր վերագրվում Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսությանը։ Այդ տեսության հեղինակը նման էր պաշտամունքային գործչի՝ որպես տեսակների ծագման ամենանվաճ տեսության հիմնադիր[2]։
Այդ մշակութային համատեքստում հասկանալի է Վիկտոր Պելևինի պատմվածքի անհեթեթ մթնոլորտը։ Պատմվածքում Չարլզ Դարվինը ճանապարհորդում է «Բիգլ» նավով՝ անձնակազմի կողմից համընդհանուր հիացմունքի և խոնարհման մթնոլորտում։ Բոցմանը հետևում է նրան մի դույլով, որտեղ սառեցված է շամպայնի շիշը։ Նավապետի ու անձնակազմի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Դարվինի էվոլյուցիոն մեծ փորձերի վրա։ Դրա համար նրա մոտ բաց են թողնում մեծ կապիկների, որպեսզի հերթական անգամ դեմ առ դեմ մենամարտում հաղթի գիտնականը։ Այս ամենը ենթադրաբար դրդում է Դարվինին մեծ տեսությունը ստեղծելուն[2]։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է «Օգոնյոկ» ամսագրում 1993 թվականի թիվ 29-ում[3][4]։ Պարբերական հրատարակություններից դուրս առաջին անգամ տպագրվել է հեղինակի 1996 թվականին լույս տեսած «Ստեղծագործություններ» ժողովածուում[1]։ Երկրորդ անգամ պատմվածքը տպագրվել է Պելևինի «Բոլոր պատմվածքները» ժողովածուում (2005 թվական)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Виктор Пелевин «Происхождение видов» (ռուսերեն).
- ↑ 2,0 2,1 «Происхождение видов». Libs.ru - поиск лучших книг и авторов (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ Огонёк. — 1993. — № 29. — С. 12-16.
- ↑ С. Некрасов. Виктор Пелевин: опыт библиографии. 15.03.1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տեսակների ծագումը» պատմվածքը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում