Յուրի Լևիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Լևիտան
ռուս.՝ Юрий Борисович Левитан
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1914
ԾննդավայրՎլադիմիր, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 4, 1983(1983-08-04)[2] (68 տարեկան)
Մահվան վայրԲելգորոդ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռադիոհաղորդավար և հաղորդավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
Commons-logo.svg Yuri Levitan Վիքիպահեստում

Յուրի Բորիսի Լեվիտան (ռուս.՝ Юдка Беркович Левитан, սեպտեմբերի 19, 2 հոկտեմբերի 1914 - օգոստոսի 4, 1983), 1931 թվականից Համախորհրդային ռադիո և հեռուստահաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980), ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Լևիտանը ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 19-ին (հոկտեմբերի 2) Վլադիմիր քաղաքում հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Բորիս Լևիտանը դերձակ էր, մայրը՝ Մարիա Յուլիևնան, տնային տնտեսուհի։ Մանուկ հասակում նրան անվանում էին «Շեփոր»՝ հնչեղ ձայնի համար։

Մուտք ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկան հասակում Լեվիտանը մեկնեց Վլադիմիրից Մոսկվա՝ հայտնի արտիստ դառնալու հաստատակամությամբ։ Սակայն կինոտեխնիկումի ընդունելության հանձնաժողովին միայն ծիծաղեցրեց նրա օ-երով արտասանությունը։ Շատ պատահմամբ երիտասարդի աչքին ընկավ ռադիոհաղորդավարների խումբ հավաքագրելու հայտարարությունը և նա որոշեց ևս մեկ անգամ փորձել։ Հաջորդ ընդունելության հանձնաժողովի անդամ էր Վասիլի Կաչալովը։ Լեվիտանը հաջողությամբ անցավ ռադիոհաղորդավարների խմբի ընտրությունը և ընդգրկվեց Ռադիոկոմիտետի կազմում։ Չնայած այն բոլոր բնատուր տվյալների և տաղանդի, որով օժտված էր Լեվիտանը, նրա ճակատագիրը կարող էր դասավորվել այլ կերպ, եթե չլիներ Ստալինը, ով մի օր երեկոյան լսել էր, թե ինչպես է իրեն անծանոթ հաղորդավարը կարդում «Պրավդա»-ի խմբագրական հոդվածը։ Առաջնորդն անմիջապես զանգահարում է Ռադիոկոմիտետ և ասում, որ հաջորդ օրվա իր ելույթը կուսակցության XVII համագումարի բացմանը պետք է կարդա «այդ ձայնը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Левитан Юрий Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.