Արխանգելսկի երիտասարդական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Արխանգելսկի երիտասարդական թատրոն
Архангельский молодежный театр
Teatrpanovaphoto.jpg
Արխանգելսկի երիտասարդական թատրոն
Տեսակթատրոն, շենք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Գեղարվեստական ղեկավարՎիկտոր Պանով
ՀիմնադիրներՎիկտոր Պանով
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըԱրխանգելսկ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1975 թ
Գլխավոր ռեժիսորՎիկտոր Պանով
Կոորդինատներ: 64°32′58.200000099981″ հս․ լ. 40°31′8.4000000999941″ ավ. ե. / 64.54950000002777699° հս․. լ. 40.519000000027773467° ավ. ե. / 64.54950000002777699; 40.519000000027773467
Կայքteatrpanova.ru
Mansion of N.O. Sharvin Վիքիպահեստում

Արխանգելսկի երիտասարդական թատրոն (ռուս․՝ Архангельский молодежный театр), պետական մշակութային հաստատություն ՌԴ Արխանգելսկի շրջանում։

Թատրոնի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Պանով

Շարվինի առանձնատունը, որտեղ տեղակայված է թատրոնը, հանդիսանում է ճարտարագիտական հուշարձան, 19-րդ դարի երկրորդ կեսի մշակութային ժառանգության օբյեկտ և իրենից ներկայացնում է արխանգելյան փողոցներից գրեթե անհայտացած «մոդեռն» ճարտարագիտական ոճ։

Մեկ հարկանի փայտե շինությունը դրսից փոքր է թվում, սակայն բավականին տարողունակ է։ Կան 3 հարթակներ, որտեղ կարելի է ընդունել հանդիսատեսի, հարմարավետ բուխարու սենյակ, որտեղ անց են կացվում գրական երեկոներ, ինչպես նաև մտավորականների հանդիպումներ, հանդիսասրահ 100 մարդու համար և «ձեղնահարկ»՝ ջազային հավաքների համար։ Երբ առանձնատունը տվեցին Երիտասարդական թատրոնին, այն անմխիթար վիճակում էր, սակայն վերակառուցումից հետո թատրոնը նորովի ներկայացավ հանդիսատեսին։

2007 թվականի մայիսի 6-ին վերակառուցումից հետո կայացավ թատրոնի շենքի հանդիսավոր բացման արարողությունը։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխանգելսկի երիտասարդական թատրոնը ստեղծվել է 1975 թվականին Վիկտոր Պանովի կողմից Ե. Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնին կից գործող Բ. Շչուկինի անվան ուսումնարանի ռեկտորի՝ պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բ. Զախավայի օգնությամբ։

1991 թվականի օգոստոսին թատրոնը դառնում է պետական երիտասարդական թատրոն։

Վ. Պանովի նախաձեռնությամբ առաջին անգամ Ռուսաստանում երիտասարդական թատրոնի հիման վրա կազմակերպվեց Սանկտ Պետերբուրգի Ն. Չերկասովի անվան թատերական, երաժշտական և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի փորձարարական դասընթացներ, որոնց մասնակցեցին թատրոն-ստուդիայի դերասանների մեծ մասը և որը հաջողությամբ ավարտեցին 1992 թվականին։ Դրանից հետո կազմակերպվել է ևս 2 հեռակա դասընթացներ՝ 2004 թվականին (որի շրջանավարտները այժմ աշխատում են Երիտասարդական թատրոնում) և 2009 թվականին (ներկայումս ուսանողները սովորում են չորրորդ կուրսում և հանդիսանում են երկրորդ պլանի դերասաններ)։

Հետևյալ ներկայացումները մեծ դեր են խաղացել թատրոնի կյանքում՝ Բ. Ագրանովսկու «Կանգնեցրեք Մալախովին», Վ. Շուկշինի «Լուսավոր հոգիներ», Բ. Վասիլևի «Վաղը պատերազմ էր», «Վիսոցկու հիշատակին», Անտոն Չեխովի «Երեք քույրեր», Ն. Էրդմանի «Ինքնասպանը», Մ. Բուլգակովի «Շան սիրտը», Ի. Բունինի «Մութ ծառուղիներ» և այլն։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը և ներկայացումների մեծամասության բեմադրողը Վ. Պանովն է։ Թատրոնի հետ համագործակցում են նաև այլ ռեժիսորներ Արխանգելսկից, Սանկտ Պետերբուրգից, Մոսկվայից, Լեհաստանից և ԱՄՆ-ից։ Բազմաթիվ ներկայացումների համահեղինակն է բեմանկարիչ Բ. Կոպիլովը, իսկ մի քանի ներկայացումների ձևավորմամբ զբաղվել է նաև հայտնի թատերական նկարիչ Իրինա Բիրուլյան (Սանկտ Պետերբուրգ)։

Թատրոնը բազմիցս կազմակերպել է մտավորական հավաքներ առաջատար քննադատների, դրամատուրգների և ռեժիսորների մասնակցությամբ։

1988 թվականից թատրոնը հանդիսանում է Արխանգելսկում անց կացվող Միջազգային թատերական փառատոների կազմակերպիչը։ Անց են կացվել թատրոն-ստուդիաների միջազգային փառատոներ (1988 և 1990), քաղաքական ներկայացման փառատոն (1989 թ)։ 1990 թվականին կազմակերպվել է փողոցային թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որը հետագայում դառնում է ամենամյա։ 1992 թվականին «Փողոցային թատրոնների միջազգային փառատոնը Արխանգելսկում» նախագիծն ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Մշակութային զարգացման համաշխարհային տասնամյակ»-ի ծրագրի մեջ։ 1990-2010 թթ անց է կացվել 16 փառատոն, որոնց մասնակցել են թատրոններ և դերասաններ ամբողջ աշխարհից։

2004 թվականին Երիտասարդական թատրոնը կազմակերպում է ևս մեկ միջազգային փառատոն՝ «Եվրոպական գարուն» երաժշտաթատերական փառատոնը։ 2004 թվականից թատրոնն անց է կացրել 5 փառատոն, որոնցից առաջին երկուսը նվիրվել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Պանովին և Երիտասարդական թատրոնի 30-ամյակին։ Տարիների ընթացքում «Եվրոպական գարուն» փառատոնին մասնակցել են շատ հայտնի և բացառիկ թատերախմբեր՝ «Լիցեդեի» թատրոնը, «Վոլգա» թատերախումբը, Եվգենի Գրիշկովեցը, Եկատերինա Վասիլևան, «Flamenco vivo» իսպանական ֆլամենկոյի թատրոնը և հայտնի խումբ «Billy's band»-ը։ 2009 թվականի փառատոնը կրկին նվիրվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարին, իսկ 2010 թվականին արդեն անցկացվեց 5-րդ հոբելյանական փառատոնը։

Երիտասարդական թատրոնը մասնակցել և շարունակում է մասնակցել բազմաթիվ թատերական փառատոների Ռուսաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հայաստանում և այլն, այդ թվում նաև Ավինյոնի փառատոնին, որտեղ հավաքվում են շուրջ 500 թատրոններ տարբեր երկրներից։ Այդ փառատոնին թատրոնը մասնակցել է 6 անգամ՝ 1995 թ, 1996 թ, 1997 թ, 2001 թ, 2003 թ, 2008 թ։ 1996 թվականի փառատոնը հոբելյանական էր (նշվում էր փառատոնի 50-ամյա տարելիցը), և կարող էին մասնակցել միայն հայտնի թատրոնները։ 1995 թ թատրոնը ընդգրկվեց Ավինյոնի փառատոնի լավագույն հնգյակի մեջ։

1996 թվականին թատրոնը նշեց իր հիմնադրման 20-ամյակը։ Այդ առիթի կապակցությամբ կազմակերպվեց մեծ գալա համերգ, որին մասնակցում էր շուրջ 30000 հանդիսական։

2001 թ ամռանը թատրոնը ներկայացրեց Մ. Ռավելի «Բոլերո» ներկայացումը Երրորդ համաշխարհային թատերական օլիմպիադայում՝ Մոսկվայում։ Օլիմպիադայի տարբեր ծրագրերին մասնակցել են ավելի քան 150 թատրոններ աշխարհի տարբեր երկրներից։

2003 թ սեպտեմբերին «Չես ուզում մի լսիր» ներկայացումը դարձավ Ա. Վամպիլովի անվան Համառուսաստանյան թատերական փառատոնի դափնեկիր՝ «ժողովրդական ավանդույթների, ռուսական ֆոլկլորի մեջ վիթխարի ավանդի» համար։

2003 թ թատրոնը հանդիսանում է Թունիսում կայացած «Կարթագենի թատերական օրերը» փառատոնի դափնեկիրը։

Երիտասարդական թատրոնը մասնակցում է նաև տարբեր սոցիալական ակցիաների։ Ամեն տարի անց է կացվում «Ծաղրածուներ առանց սահմանների» սոցիալական ակցիան, որի իմաստն այն է, որ փառատոնի մասնակիցները ցուցադրում են իրենց ներկայացումները հատուկ հաստատություններում այն հանդիսատեսի համար, ով հնարավորություն չունի ներկա գտնվել թատրոնի ներկայացումներին։

2007 թ թատրոնը կրկին ձեռք բերեց իր սեփական բեմահարթակը. 13 տարի տևած վերակառուցումից հետո կրկին բացվեց թատերական առանձնատունը, որտեղ բեմադրվում են թատրոնի ներկայացումները։

Թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կազմ
  • Վիկտոր Բեգունով
  • Աննա Բելովա
  • Մարիա Գիրս
  • Իլյա Գլուշչենկո, ՌԴ վաստակավոր արտիստ (2004)[1]
  • Վալերի Գրբանով, ՌԴ վաստակավոր արտիստ (1996)
  • Նատալյա Մալևինսկայա, ՌԴ վաստակավոր արտիստուհի (1996)
  • Ելենա Օգարկովա
  • Նազար Օնիշչուկ
  • Յանա Պանովա, ՌԴ վաստակավոր արտիստ (2004)[1]
  • Ստեփան Պոլեժաև
  • Տատյանա Պոտոցկայա
  • Տատյանա Սմիրնովա
  • Պոլինա Տրետյակովա
  • Օլգա Խալչենկո
  • Իվան Չերեմնի
  • Անտոն Չիստյակով
  • Եվգենի Շկաև
Բեմադրող անձնակազմ
  • Իգոր Կուզնեցով (լուսային ձևավորող)
  • Տատյանա Պոտոցկայա (հանդերձապան)
  • Տատյանա Սպիրովա (ռեժիսորի օգնական)
  • Օլգա Խալչենկո (դեկորատոր)
  • Օլգա Շանինա (պարուսույց)
  • Վիտալի Ստոկրոցկի (հնչյունային ռեժիսոր)
  • Եվգենի Շկաև (բեմադրող)
Ադմինիստրատիվ աշխատակազմ
  • Արկադի Կուզնեցով
  • Եկատերինա Կոպոտուն
  • Անաստասիա Դեդյոշինա
  • Տատյանա Ֆրոլովա
  • Օլգա Կորելսկայա

Խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված «Փայտե ձիեր» ներկայացումից
Հատված «Վիրավոր գազանը» ներկայացումից
  • Ստեփան Պիսախովի և Բորիս Շերգինի «Չես ուզում մի լսիր», պրեմիերա 1977 թ
  • «Վիսոցկու հիշատակին», պրեմիերա 1983 թ
  • «Հիշողություններ» (Ալեքսանդր Բլոկի, Մաքսիմիլիան Վոլոշինի, Աննա Ախմատովայի, Իոսիֆ Բրոդսկու մասին), պրեմիերա 1989 թ
  • Նիկոլայ Էրդմանի «Իննասպանը», պրեմիերա 1988 թ
  • «Արքան», պրեմիերա 1992 թ
  • Իվան Բունինի «Մութ ծառուղիներ», պրեմիերա 1993 թ, 2001 թ
  • «Բոլերո», երաժշտության հեղինակ՝ Մորիս Ռավել, պրեմիերա 1994 թ
  • Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին», պրեմիերա 1999 թ
  • Բորիս Ակունինի «Ճայը», պրեմիերա 2000 թ
  • Եվգենի Գրիշկովեցի «Ձմեռ», պրեմիերա 2003 թ
  • «Բոլոր փամփուշտները դեպի մեկը...», պրեմիերա 2005 թ
  • Ս. Կոկովկինայի «Վիրավոր գազանը», պրեմիերա 2006 թ
  • Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք ցանցառի հետ», պրեմիերա 2008 թ
  • Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով», պրեմիերա 2009 թ
  • «Փայտե ձիեր» գրված Ֆեոդոր Աբրամովի ստեղծագործությունների հիման վրա, պրեմիերա 2009 թ
  • Գրիգորի Օստերի «Կտորներ ծակուծուկերում», ռեժ. Մաքսիմ Միխայլով, պրեմիերա 2009 թ
  • Խ. Բերգերի «Böse Stücke» («Չար պիեսներ»), ռեժ. Մաքսիմ Միխայլով, պրեմիերա 2010 թ
  • Էնթոնի Բերջեսի «Լարովի նարինջ», ռեժ. Իսկանդեր Սակաև, պրեմիերա 2010 թ
  • Ն. Նոսովի «Անգետիկը սովորում է», ռեժ. Մաքսիմ Միխայլով, պրեմիերա 2010 թ
  • Ա. Յանովիչի «Կուրսկ», ռեժ. Վիկտոր Պանով, պրեմիերա 2010 թ
  • Թոմ Ստոպարդի «Ներս է մտնում ազատ մարդ», ռեժ. Մաքսիմ Միխայլով, պրեմիերա 2010 թ
  • Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», ռեժ. Իսկանդեր Սակաև, պրեմիերա 2010 թ
  • Վ. Կատաևի «Շրջանի քառակուսացումը», ռեժ. Աննա Բելովա, պրեմիերա 2010 թ
  • Ռ. Խոուդոնի «Շքեղ հարսանիք», ռեժ. Վիկտոր Պանով, պրեմիերա 2010 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին hղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]