Պրիտչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պրիտչա (անգլ.՝ preaching - «քարոզ»), արձակի ուսուցողական-այլաբանական ժանրերից՝ հիմնական հատկանիշներով նման առակին[1]։

Ի տարբերություն առակի՝ պրիտչայի ձևը առաջանում է որոշակի կոնտեքստում, որի հետևանքով ենթադրվում է սյուժեի զարգացման բացակայություն, և կարող է ուղղակի հանգել պարզ համեմատության՝ պահպանելով, սակայն, սիմվոլիկ հագեցվածություն։ Իսկ բովանդակությամբ առակից տարբերվում է նրանով, որ ձգտում է դեպի կրոնական կամ բարոյախոսական խորքային «գերիմաստությունները» ձգողականությամբ։

Պրիտչան իր վերափոխություններով (մոդիֆիկացիա) համաշխարհային բանահյուսական և գրական ստեղծագործության ունիվերսալ (ընդհանրական) երևույթ է։ Այն գլխավոր ժանր է, նաև չափանիշ, օրինակ, Հին Արևելքի և միջնադարյան քրիստոնեական գրականության մեջ (Հին և Նոր կտակարաններ, սիրիական «Խիկարի խրատներ», «Թալմուդի» մաշոլիմներ)։ Այս ժամանակաշրջաններում տիրապետում է պրիտչայի յուրահատուկ պոետիկան, որը բացառում է նկարագրությունը, բնությունը և իրերը հիշատակվում են ըստ անհրաժեշտության, գործողությունները կատարվում են ասես առանց դեկորացիաների, բնավորությունները ներկայացվում են որպես բարոյական (էթիկական) ընտրության սուբյեկտներ (գործող անձ)։

Արձակը պրիտչայի օրենքներին փորձեց ենթարկել Լ. Տոլստոյը իր ուշ շրջանի գործերում։ 20-րդ դարում պրիտչայի ավանդների վրա հենվեցին Ֆ. Կաֆկան, ինչպես նաև Ժ. Պ. Սարտրի, Ա. Քամյուի, Ժ. Անույի, Գ. Մարսելի և այլոց ինտելեկտուալ դրամատուրգիան և վիպասանությունը. նրանք բացառում էին «բնավորությունները» և «իրադրականությունը»՝ ավանդական ըմբռնմամբ։ Պրիտչան պահպանել է իր գրավչությունը շատ գրողների համար (Բ. Բրեխտ, Ու. Ֆոլկներ), ովքեր ասելիք էին փնտրում մարդկության գոյության էթնիկական նախահիմքերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2006)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ էջ 162