Ջոն Քոլիեր
Ջոն Քոլիեր անգլ.՝ John Collier | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 27, 1850[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Վախճանվել է | ապրիլի 11, 1934[1][2][3][…] (84 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Իթըն քոլեջ և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
| Մասնագիտություն | նկարիչ, սցենարիստ և գրող |
| Ոճ | Պրեռաֆայելիտներ |
| Ժանր | դիմապատկեր և պատմական գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Լեդի Գոդիվա (նկար), Չառլզ Ռոբերտ Դարվին և Հենրի Հադսոնի վերջին ճանապարհորդությունը |
| Ուսուցիչ | Էդվարդ Փոյնթեր |
| Պարգևներ | |
| Հայր | Ռոբերտ Քոլիեր, Մոնքսվելի 1-ին բարոն[5][6] |
| Մայր | Իզաբելլա Ռոուզ Ռոուզ[5][6] |
| Ամուսին | Էթել Հեքսլի[6] և Մարիոն Քոլիեր[6] |
| Զավակներ | Լոուրենս Քոլիեր[5][6], Ջոյս Քոլիեր[5][6] և Ջոան Քոլիեր[5][6] |
| Կայք | john-collier.org |
Ջոն Մալեր Քոլիեր (անգլ.՝ John Maler Collier, հունվարի 27, 1850[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 11, 1934[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գեղանկարիչ-դիմանկարիչ, պրեռաֆայելիզմի ներկայացուցիչներից մեկը։ Սովորել է գեղանկարչություն (1875 թվականից) Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլիերը ծագումով նշանավոր ընտանիքից է եղել։ Նրա պապը՝ կրկին Ջոն Քոլիերը, եղել է խոշոր բուրժուա, քվակեր և խորհրդարանի անդամ։ Հայրը՝ սըր Ռոբերտ Պեռյե Քոլիերը, եղել է փաստաբան և խորհրդարանի անդամ, երկար տարիներ եղել է Գաղտնի խորհրդի գլխավոր դատախազ և դատավոր, ստացել է Մոնքսվելի առաջին լորդի տիտղոս։ Ջոն Քոլիերի ավագ եղբայրը՝ Մոնքսվելի երկրորդ լորդը, եղել է ռազմական նախարարության պետական քարտուղարի տեղակալ և Լոնդոնի կոմսությունների խորհրդի կառավարման նախագահ։
Ինքը Ջոն Քոլիերը եղել է Բրիտանացի նկարիչների թագավորական ընկերության անդամ։
Երկու անգամ ամուսնացած է եղել Թոմաս Հենրի Հեքսլիի դստրերի հետ։ Քոլիերը դարձել է Թոմաս Հեքսլիի ընտանիքի անբաժան մասը, որն էլ իր հերթին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության նախագահը։
Քոլիերի առաջին կինը 1879 թվականին դարձել է Մարիոն Հեքսլին։ Նա ամուսնու պես ևս նկարիչ էր։ Իրենց միակ դստեր ծնունդից հետո Մարիոնն սկսել է տառապել հետծննդաբերական ծանր դեպրեսիայով և բուժման նպատակով Փարիզ է տեղափոխվել, որտեղ էլ թոքերի բորբոքում է ստացել և մահացել 1887 թվականին։
1889 թվականի Քոլիերն ամուսնացել է նրա կրտսեր քրոջ՝ Էթել Հեքսլիի հետ։ Մինչև 1907 թվականն այդպիսի ամուսնություններն անհնար էին Անգլիայում, դրա համար արարողությունն անցկացվել է Նորվեգիայում։
Առաջին ամուսնությունից Քոլիերի դուստրը՝ Ջոյսը, դարձել է դիմանկարային մանրանկարիչ, Մանրանկարիչների թագավորական ընկերության անդամ։ Երկրորդ կնոջից ունեցել է դուստր և որդի՝ սըր Լոուրենս Քոլիերը, որը եղել է 1941-1951 թվականներին եղել է Նորվեգիայում բրիտանական դեսպան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 John (1850-1934) Collier (նիդերլ.)
- 1 2 3 4 John Collier — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Find A Grave — 1996.
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 7 Kindred Britain
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Քոլիերի էջը FindAGrave-ում
- Wikiart.org(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քոլիեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 27 ծնունդներ
- 1850 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 1934 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի անգլիացի նկարիչներ
- Բրիտանացի դիմանկարիչներ
- Բրիտանացի նկարիչներ
- Կրոնների քննադատներ
- Պրեռաֆայելիտներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի արվեստագետներ
- Բրիտանացի սցենարիստներ