Լեդի Գոդիվա (նկար)
Լեդի Գոդիվա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Քոլիեր[1][2] |
տարի | 1897 |
բարձրություն | 142,2 սանտիմետր[2] |
լայնություն | 183 սանտիմետր[2] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | պատմական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Հերբերտի պատկերասրահ և թանգարան[2] |
հավաքածու | Հերբերտի պատկերասրահ և թանգարան[2][1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Lady Godiva (by John Collier) Վիքիպահեստում |
Լեդի Գոդիվա, անգլիացի նկարիչ Ջոն Քոլիերի կտավը։ Քոլիերը ստեղծագործել է պրեռաֆայելիտական ոճով։ Լեդի Գոդիվային և նրա ձիով հանրահայտ շրջագայությունը պատկերող կտավը պահվում է Կովենտրիի Հերբերթ պատկերասրահում[3]։ «Լեդի Գոդիվան» սոցիալական բարեփոխիչ Թոմաս Հենքոք Նանի սեփականությունն էր, որը նա ժառանգություն էր ստացել նախնիներից։ Երբ նա մահացավ 1937 թվականին, կտավը առաջարկվեց Լոնդոնի Հեմփսթեդ թաղամասի մետրոպոլիտին։ Վերջինս իր կտակում հստակեցրել էր, որ եթե իր մահվանից հետո Հեմփսթեդը հրաժարվի կտավից (հավանաբար՝ հարգանքից դրդված), այն հանձնեն Կովենտրի քաղաքին[4]։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լեգենդի, լեդի Գոդիվան Կովենտրիի դաժան տիրակալ լորդ Լեոֆրիկի գեղեցկուհի կինն էր, որը բազմիցս աղաչել էր ամուսնուն խղճալ քաղաքի բնակիչներին և կրճատել կեղեքիչ հարկերը։ Մի անգամ գինովցած լորդը խոստանում է կատարել կնոջ խնդրանքը, եթե նա մորեմերկ ձիավարի Կովենտրիի փողոցներում։ Դա, իհարկե, կատակ էր, սակայն ազնիվ և բարի Գոդիվան, որը հաստատակամորեն ձգտում էր թեթևացնել քաղաքի բնակչության անտանելի վիճակը, համաձայնում է կատարել ամուսնու պահանջը։ Հաջորդ օրը, երբ Գոդիվան ձիով անցնում էր քաղաքի փողոցներով, ամուր փակվում են Կովենտրիի բոլոր դռներն ու պատուհանները։ Քաղաքի բնակիչներն այդպիսով ցույց էին տալիս իրենց սերն ու հարգանքը սիրելի տիրուհու նկատմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lady Godiva — Brooklyn Museum.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://artuk.org/discover/artworks/godiva-55279
- ↑ Boyraz, Alp (2019 թ․ մարտի 19). «This is the Herbert Art Gallery that you've ignored». Cov Campus. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Patrick W. Montague-Smith "Letters: Godiva's family tree", The Times, 25 January 1983
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլերեն) Կտավը «Հերբերթ» պատկերասրահի կայքէջում
- (անգլերեն) Վերլուծություն
- (անգլերեն) Կտավը Իլինոյս պատկերասրահում
- (Ֆրանսերեն) Կտավը Ինթելեգոյում