Տիրուհի Գոդիվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Տիրուհի Գոդիվա
Lady Godiva
Lady Godiva (John Collier, c. 1897).jpg
Ծնվել է մոտ. 990
Kingdom of Mercia[1]
Մահացել է ենթադր. սեպտեմբերի 10, 1067
Գերեզման Կովենտրի[2]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտություն գիտնական
Ամուսին(ներ) Leofric, Earl of Mercia
Երեխա(ներ) Ælfgar
Lady Godiva Վիքիպահեստում

Տիրուհի Գոդիվա (անգլ.՝ Lady Godiva, մոտ. 990, Kingdom of Mercia[1] - ենթադր. սեպտեմբերի 10, 1067), անգլոսաքսոնյան կոմսուհի, Մերսերի կոմս և Կովենտրիի տեր Լեոֆրիկի կինը։ Լեգենդների համաձայն Գոդիվան մերկ, ձիու վրա նստած շրջել է Կովենտրի քաղաքով, որպեսզի Լեոֆրիկը նվազեցնի հարկերը իր հպատակների համար։ Պատմագիր Ֆլորենս Վորչեստերցին գրում է Գոդիվայի և Լեոֆրիկի մասին , սակայն չի հիշատակում Գոդիվայի հայտնի շրջանցը։ Գոյություն չունեն վստահելի պատմական հիշատակություններ, որոնք կհաստատեին այդ լեգենդի փաստացի իսկությունը[3]:

Պատմական անձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրուհի Գոդիվայի մասին վկայող պատմական աղբյուրները բավականին սուղ են։

1043 թվականին կոմսն ու կոմսուհին Սուրբ Օսբուրգի կուսանոցի տարածքում բենեդիկտյան վանատուն են հիմնադրում՝ վանահոր և քսանչորս վանականների համար։ Վանատունը օծվում է Քենթերբերիի արքեպիսկոպոս Էդսի կողմից և նվիրվում է Աստծուն, Աստվածամորը և բոլոր սրբերին։ 1016 թվականին այն ավերվում է դանիացիների կողմից։

Oծման ավարտին Լեոֆրիկին են անցնում 24 շրջակա գյուղերը՝ վանատան ծախսերը հոգալու համար։ Տիրուհի Գոդիվան բազմաթիվ ընծաներ է շնորհում վանքին ի պատիվ Կույս Մարիամի։ Նա հրամայում է հալեցնել իր բոլոր արծաթե և ոսկե զարդերը՝ վերածելով դրանք խաչերի և սրբապատկերների:

Լեոֆրիկը մահանում է 1057 թվականին։ Նրա մարմինը հուղարկավորվում է Աբի եկեղեցու շքամուտքերից մեկի մոտ։ Տաս տարի անց մահանում է նաև տիրուհի Գոդիվան, ում նույնպես թաղում են այդ եկեղեցում։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդի մասին պատմող առաջին աղբյուրը եղել է 1057 թվականին Ռոջեր Վենդովերցու ժամանակագրությունը։ Նա գրում է, որ Գոդիվան աղերսում է իր ամուսնուն նվազեցնել Կովենտրիի բնակչության անտանելի հարկերը։ Կնոջ համառությունից հոգնած, Լեոֆրիկը համաձայնվում է կատարել նրա պահանջը, եթե Գոդիվան համաձայնվի մերկ շրջել քաղաքով։ Գոդիվան հաղթահարում է իր ամոթը և համաձայնվում է Լեոֆրիկի պայմաններին։ Նա հրահանգում է Կովենտրիի բնակչությանը դուրս չգալ փողոց և փակել իրենց տների բոլոր դռները ու պատուհանները։ Արձակելով իր երկար մազերը և օգտագործելով դրանք որպես թիկնոց, նա հեծնում է իր ձին և սկսում է իր հայտնի շրջանցը քաղաքով։ Գոդիվան անցնում է դատարկ քաղաքով և բոլորի կողմից աննկատ։ Մարդիկ հնազանդվում են նրա հրահանգին, քանի որ մեծ հարգանք էին տածում իրենց տիրուհու հանդեպ։

Քաղաքի բնակիչներից մեկը, ում անունը Թոմ էր, չի կարողանում զսպել իր գայթակղությունը, բացում է իր տան պատուհանը և նայում է կոմսուհու ուղղությամբ։ Չհասցնելով բավարել իր հետաքրքրությունը, Թոմը նույն այդ պահին կուրանում է։ Լեգենդում նա մնում է Ծկրակող Թոմ անվան տակ։ Ավարտելով այդ ծանր փորձությունը Գոդիվան վերադառնում է իր ամուսնու մոտ։ Լեոֆրիկը հավատարիմ մնալով իր խոսքին ազատում է Կովենտրիի բնակչությանը բոլոր տեսակի ծանր հարկերից՝ թողնելով միայն ձիերի համար գանձվող տուրքերը։ Էդվարդ I-ի կառավարման ժամանակահատվածից մեզ հասած արձանագրությունները փաստում են, որ այդ ժամանակահատվածում Կովենետրիի բնակչությունից իսկապես հարկեր չէին գանձվում, բացառությամբ ձիերի համար վճարվող տուրքերից։

Լեգենդի մոտիվներով Կովենտրիյում ամեն տարի կազմակերպվում է շքերթ, որի ժամանակ վերարտադրվում է տիրուհի Գոդիվայի կատարած շրջանցը։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիրուհի Գոդիվա (1911) (անգլ.՝ Lady Godiva), ռեժիսոր` Ջ. Ստյուարթ Բլեկթոն, ԱՄՆ[4]:
  • Տիրուհի Գոդիվան Կովենտրիյից (1955) (անգլ.՝ Lady Godiva of Coventry), ռեժիսոր` Արթուր Լյուբին, ԱՄՆ[5]:
  • Տիրուհի Գոդիվայի մասին լեգենդը (2004) (ռուս.՝ Легенда о Леди Годиве), ռեժիսոր՝ Իրինա Կոդյուկովա, Բելառուս[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]