Գանձաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գանձաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՇահեն Շահինյան
Հիմնադրված է1762 թ.
Այլ անվանումներմինչև 1978Աղդան
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3 656[1] մարդ (2010)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգանձաքարցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս4007
Փոստային դասիչ4007
Գանձաքար (Հայաստան)##
Գանձաքար (Հայաստան)

Գանձաքարը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանում, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևելք, Ուրթուջուր գետի ափին։

Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա՝ մինչև 1978-ի հունվարի 25-ը՝ Աղդան։[2]

Բնակչություն

Նախնիները եկել են նույն մարզի Ներքին Աղդան գյուղից։

Գանձաքարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2004
Բնակիչ 327 1524 1942 2458 2445 2961 2967 3451 3424

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի հարավարևելյան մասում են գտնվում “Թանիկ” ամրոցը (վաղ միջնադար), “Խոջաբլուր” գյուղատեղին, Սբ. Գևորգ եկեղեցին (XII-XX դարեր), մատուռ և խաչքարերով գերեզմանոց միջնադար)։ Տեսիլք լեռան լանջին է գտնվում “Բուդուրի եղցի” եկեղեցին (XII դար), 4 կմ հարավ՝ “Գմբեթ” եկեղեցին (XII-XIII դարեր), 6 կմ արևմուտք՝ “Աղջկա բերդ” ամրոցը (X-XIII դարեր), 2 կմ արևելք՝ Սբ. Կիրակի մատուռը (1286 թ.)։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 47.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 16-ին.