Վատիկանի առաքելական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատիկանի առաքելական պալատ
Տեսակպալացցո, պալատ, palace of the Popes? և պաշտոնական նստավայր
Երկիր Վատիկան[1]
ՏեղագրությունՎատիկան[1]
ՓողոցՍուրբ Պետրոսի հրապարակ
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Կազմված էRaphael Loggia?, Borgia Apartment?, Clementine Hall?, Սիքստինյան կապելլա և papal apartments?
ՍեփականատերՍուրբ Աթոռ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Օգտագործվում էպաշտոնական նստավայր և թանգարան
Հիմնադրված էապրիլի 30, 1589
ՃարտարապետԴոնատո Բրամանտե
Քարտեզ
Քարտեզ
Վատիկանի առաքելական պալատ

Առաքելական Պալատ (իտալ.՝ Palazzo Apostolico կամ Վատիկանի պալատ կամ Պապի պալատ ), Հռոմի պապի պաշտոնական նստավայրը Վատիկանում։ Պաշտոնական անվանումը՝ Սիքստոսի V պալատ (lat. Palatum Sixti V)։ Առաքելական պալատի մեջ են մտնում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կառավարության գործակալությունները, մի քանի մատուռները, Վատիկանի թանգարանները և Վատիկանի գրադարանը։ Սրահի լսարանները տեղադրված են պալատի երրորդ հարկում։ Չորրորդ հարկում տեղադրված է պապական քարտուղարական սենյակը։ Պալատում կան համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 1000 սենյակներ։ Այստեղ է գտնվում Սիքստինյան կապելլան[2]։

Կառուցման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի պալատի կառուցման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Մի մասը ասում է, որ այն կառուցել է Կոնստանտին Մեծը, մի մասը ասում է Սիմախխա պապը (VI դար)։ Հաստատ է միայն այն, որ Հռոմում Կարլոս Մեծի թագադրության ժամանակ Լեո 3-րդ պապի նստավայրը եղել է Վատիկանի բլրի վրա։ Միայն 1377 թվականին Վատիկանը դառնում է պապի նստավայրի հիմնական վայրը։ 1741 թվականին Սիքստոս 4-րդի կողմից կառուցվում է Սիքստինյան Կապելլան։ Իննոկենտի XVII (1490) Վատիկանի կողքին կառուցում է Բելվեդերյան ամրոցը, որը հետագայում ճարտարապետ Դոնատո Բրամանտեն միացնում է Վատիկանի հետ երկու հիասքանչ պատկերասրահներով Յուլի II (1503) հրամանով։ Պավել III պապի կողմից կառուցվել է Պաուլինյան կապելլան և նրա կողքին Թագավորական պալատը (Sala regia)։ Սիքստոս 5-րդը կառուցում է սրահ որտեղ տեղավորվում է Վատիկանի առաքելական գրադարանը։ Գրիգորի XVI հիմնել է Էտրուսկյան և Եգիպտական թանգարանները, և, վերջապես Պիյ IX պապը ապակյա տանիքով փակեց Ռաֆայելի սրահը և կառուցեց սուրբ Դամազի բակի չորրորդ պատը։

Պալատի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի ամրոցը ամրոցների, սենյակների, դահլիճների, պատկերասրահների հավաք է, որոնք կառուցված տարբեր ժամանակաշրջաններում։ Ամրոցում կան 20 պալատներ, 200-ից ավելի աստիճաններ, և 12000 սենյակներ։ Արտաքին տեսքով անկանոն քառանկյուն է։ Արևելյան և արևմտյան ճակատները կազմված են երկու պատկերասրահներով, որոնք միացնում են հին Վատիկանը Բելվեդերյան ամրոցի հետ։ Այդ երկու պատկերասրահները բաժանված են երկու սրահներով՝ Գրադարանային և Բռաչիո Նուովո։ Առաջինը՝ Վատիկանի կողքինը, անվանվում է Բելվեդերյան։

Պալատի հարավային «հնագույն» մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մուտքը գտնվում է Սուրբ Պետրոս սյունաշարի աջ մասում, Կոնստանտին Մեծի ձիաոր արձանի կողքին։ Գլխավոր աստիճանը հիասքանչ սյունաշարով տանում է դեպի Թագավորական դահլիճ (Sala Regia)։ Այն զարդարված է Ջորջո Վազարիի, Սամմակինի, Ցուկկերո եղբայրների, Սալվիատիի և Սիկկիոլանտեի որմնանկարներով։ Պաուլինյան կաթոլիկական մատուռը հիասքանչ է Միքելանջելոի երկու որմնանկարներով. «Պողոս Առաքյալի դարձի գալը» և «Սուրբ Պետրոս առաքյալի խաչելությունը», որոնք բավականին վնասվել են անընդհատ վառվող մոմերից։ Սուրբ Զատիկի տոնի օրը այստեղ կատարվում է ժամերգություն։ Երկրորդ հարկում գտնվում է Ռաֆայելի օթյակները։ Կոնստանտինի դահլիճը տանում է դեպի Sala de Chiroscuri (լուսաստվերների դահլիճ), որտեղից դուրս են գալիս մի կողմից Սան Լորենցոյի (San Lorenzo) մատուռ Ֆռա Անգելիկոյի որմնանկարներով, իսկ մյուս կողմից- դեպի Լոժի պատշգամբասրահ։ Բայց գլխավոր ճանապարհը դեպի Լոժի սրահ գնում է սուրբ Դամազայի բակից հիասքանչ աստիճաններով (118աստ.) կառուցված Պիե IX օրոք։ XIX դարի Ռաֆայելի օթյակի ետևում տեղադրված էր Վատիկանի պատկերասսրահը, որը ներառում էր լավագույն նկարիչների նկարները։

Հռոմի բրոնզե արձանը կոնի տեսքով

Բելվեդերյան ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի թանգարան տանում են երկու շքամուտք՝ քառանկյուն, հայտնի բելվեդերյան Հերկուլեսի կիսանդրով, և կլոր, որտեղից բացվում է համայնապատկեր դեպի Հռոմ։ Կլոր շքամուտքի կողքին՝ Մելեագրայի դահլիճը, որտեղ տեղադրված է այդ միֆային որսորդի արձանը։ Կլոր շքամուտքից մտնում են ութանկյան բակի այգին։ Այնտեղ տեղադրված են Ապոլլոն Բելվեդերյան, Լաոկոնը և իր տղաները, Հերմես Բելվեդերյան և Պերսի Կանովի արձանները։ Կլոր դահլիճում գտնվում է կարմիր ծիրանաքարից պատրաստված։ Այստեղից դուրս է գալիս դեպի թանգարանի գլխավոր աստիճանը Սիմոնետի կողմից կառուցված։ Այս աստիճանը տանում է դեպի Եգիպտական դահլիճ կառուցված Պիյե VII կողմից, և դեպի երկրորդ հարկ, որտեղ գտնվում են՝ Կանդելաբրի պատկերասրահը և Էտրուսյան թանգարանը։ Թանգարանի աստիճանը տանում է դեպի Della Pigna-ի այգին։ Այնտեղ է գտնվում հայտնի բրոնզե արձանը Կոնի տեսքով։ Որտեղից էլ եկել է այգու անունը։

Բռամանտեի և Բռաչո-Նուովոյի սրահները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռամանտեի և Բռաչչո-Նուվոյի պատկերասրահների հարավային մասը զբաղեցնում է Կյառմոնտիի թանգարանը։ Առաջին պատկերասրահի ամեն մասը բաժանված է 30 բաժանմունքներից հիանալի արձանների հավաքածույով։ Բռաչչո-Նուվոյի պատկերասրահում կան՝ Ավգուստի, Կլավդիայի, Տիտայի, Եվրիպիդայի, Դեմոսֆենի, Միներվի արձանները։ Կիռամենտեի պատկերասրահի հետ բաժանվում է մեկ ցանցով, տեղադրված է Արձանագրությունների թանգարանը (ավելի քան 3000 հուշարձան) կառուցված Պիե VII պապի օրոք։ Բռամանտեի արևմտյան պատկերասրահում տեղավորվում են հետևյալ թանգարանները և դահլիճները՝

  1. Հասարակական առարկաների թանգարան - անտիկ սպասքի հավաքածու տարբեր մետաղներից, բրոնզե կուռքերի արձանիկներ
  2. Սուրբ առարկաների թանգարան - հին եկեղեցական սպասքի հավաքածու, գտնված ստրգետնյա թունելներից։
  3. Պապիրուսի սենյակ
  4. Ալդոբրանդինյան հարսանիքի սրահ
  5. Վիզանտական նկարիչների դահլիճ, որտեղ Գրիգորի XVI տեղադրել է XIII և XIV դարերի նկարների հավաքածուները։
  6. Դրամագիտական աշխատասենյակ։

Արացիի պատկերասրահը ներառում է իր մեջ թանկարժեք գորգերի հավաքածու, որոնք պատկերում են սուրբ կաթողիկոսների գործունեությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատիկանի առաքելական պալատ» հոդվածին։