Վանա Իշխան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոսյան Նիկոլ (Վանա Իշխան) | |
---|---|
Ծնվել է | 1883 |
Ծննդավայր | Քռասնի |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Հիրճ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | հեղափոխական, հասարակական գործիչ և ֆիդայի |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ishkhan (Nikoghayos Mikaelian) Վիքիպահեստում |
Վանա Իշխան (Նիկոլ Պողոսյան, 1883, Քռասնի - 1915, Հիրճ, Շատախի գավառ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում։ Գործել է (1901-1903) Ալեքսանդրապոլում, Կարսում։ Նևրուզի «Շանթ» խմբի կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, 1903 թ. մտել Վան և մնացել մինչև մահը։
Գյուղերում ստեղծել է գաղտնի խմբեր և կազմակերպություններ, աջակցել և անձամբ հսկել կրթության գործը։ Գործունեություն է ծավալել կառավարության հսկողությունից համեմատաբար զերծ մնացած շրջաններում, զինել ժողովրդին և կազմակերպել ինքնապաշտպանություն։ 1908 թ., երիտթուրքական հեղաշրջումից հետո, մերժել է կազմալուծել ֆիդայական խմբերը։
1915 թ. ապրիլին, երբ Վանի կուսակալ Ջևդեթը դիմել է ՀՀԴ ԿԿ-ին՝ հարթել Շատախի հայ-թուրքական միջադեպը, Իշխանն ընկերների հետ ուղևորվել է Շատախ բանակցությունների։ Սակայն Հիրճ գյուղում գիշերը քնած ժամանակ թուրքերը դավադրաբար սպանել են Իշխանին և նրա ընկերներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|