Նիկոլայ Կուզնեցով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Կուզնեցով (այլ կիրառումներ)
Նիկոլայ Կուզնեցով
Николай Кузнецов
Ծնվել էդեկտեմբերի 2 (14), 1850
ԾննդավայրՍտեպանովկա կալվածք, Օդեսայի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 2, 1929(1929-03-02)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՍարաևո, Հարավսլավիայի Թագավորություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հարավսլավիայի Թագավորություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1880)
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, դիմապատկեր և ժանրային նկարչություն
ՈւսուցիչՊավել Չիստյակով
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
ԱմուսինEkaterina Metchnikoff?
ԶավակներՄարիա Կուզնեցովա
Կայքodessaart.narod.ru/index.htm
 Nikolai Dmitrievich Kuznetsov Վիքիպահեստում

Նիկոլայ Դմիտրիևիչ Կուզնեցով (ռուս.՝ Николай Дмитриевич Кузнецов, 2 (14) դեկտեմբերի, 1850, Ստեպանովկա կալվածք, Օդեսայի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն2 մարտի, 1930, Սարաևո, Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորություն), ռուս դիմանկարիչ և կենցաղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ[2], ակադեմիկոս, պրոֆեսոր, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[3], Հարավային Ռուսաստանի նկարիչների միության հիմնադիրներից մեկը[4]։

Նիկոլայ Կուզնեցովի դուստրն է հայտնի օպերային երգչուհի Մարիա Կուզնեցովա-Բենուան (1880—1966)[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաշտարար դատավոր», (1887), կտավ, յուղաներկ - Բալ Սթեյթ համալսարանի կերպարվեստի թանգարան, Մանսի, Ինդիանա, ԱՄՆ

Նիկոլայ Կուզնեցովը ծնվել է 1850 թվականի դեկտեմբերի 2-ին (դեկտեմբերի 14-ին) Խերսոնի նահանգում՝ խոշոր կալվածատեր Դմիտրի Կուզնեցովի ընտանիքում[6]։ Տարվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամների աշխատանքներով ու նրանց ազդեցությամբ սկսել նկարել։ Սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ արժանացել է երեք արծաթե մեդալի։

1881 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցադրություններին[3]։ 1897 թվականին նշանակվել է պրոֆեսոր՝ մարտանկարչության արվեստանոցի ղեկավար, սակայն այդ պաշտոնն զբաղեցրել է ընդամենը երկու տարի[7]։

Հաճախ է մեկնել արտասահման, ծանոթացել է այլազգի նկարիչների հետ, գնել նրանց աշխատանքները, որոնք հետագայում դարձել են նրա պատկերասրահի ցուցանմուշներ։

Նիկոլայ Կուզնեցովի աշխատանքներից առավել նշանակալի են «Շրջայց կալվածքում» (ռուս.՝ «Объезд владений»), «Малороссиянка, отдыхающая на траве» (կամ «Տոնի ժամանակ»), «Որս բարակներով» (ռուս.՝ «Охота с борзыми»), «Ճաշից հետո» (ռուս.՝ «После обеда»), «Բանալեպահ» (ռուս.՝ «Ключница»), «Խոզերի բոլուկը» (ռուս.՝ «Стадо свиней») (վեցն էլ պահվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[8]), «Զբոսանք գյուղում» (ռուս.՝ «Прогулка в деревне»), «Ծեր կալվածատերը» (ռուս.՝ «Старый помещик»), «Եզների նախիր» (ռուս.՝ «Стадо волов»), «Հաշտարար միջնորդ» (ռուս.՝ «Мировой посредник»), «Շների վարժեցում» (ռուս.՝ «Натаскивание собак»), «Քնած աղջիկը» (ռուս.՝ «Спящая девочка», գնել է Ալեքսանդր III[5]) նկարները, ինչպես նաև բնախույզ Ալեքսանդր Կովալևսկու (պահվում է Ռուսական պետական թանգարանում), Իլյա Ռեպինի, Վիկտոր Վասնեցովի, կոմս Մ. Տոլստոյի, Պյոտր Չայկովսկու (Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), Նիկոլա Տերեշչենկոյի, Ֆեոդոր Շալյապինի և այլոց դիմանկարները[9]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Կուզնեցովը Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է (1900 թվական)[10]։
  • Նիկոլայ Կուզնեցովը, որ ոչ սովորական մարմնակազմվածք ուներ, որպես նախատիպ է ծառայել Իլյա Ռեպինի «Նիկոլայ Միրլիկիյսկին մահից ազատում է երեք անմեղ դատապարտյալներին» (ռուս.՝ «Николай Мирликийский избавляет от смерти трёх невинно осуждённых») նկարի դահճի, ինչպես նաև Տարաս Բուլբայի ավագ որդու՝ Օստապի (վիրակապված գլխով կազակ) համար «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին» (ռուս.՝ «Запорожцы пишут письмо турецкому султану») նկարում[11][12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RKDartists (նիդերլ.)
  2. Кондаков С. Н. Действительные члены. // Юбилейный справочник Императорской Академии Художеств. 1764-1914. = Юбилейный справочникъ Императорской Академіи Художествъ. 1764-1914.. — Санкт-Петербург: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1914. — Т. I. — С. 305. — 350 с.
  3. 3,0 3,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  4. Кузнецов, Николай Дмитриевич // Большая Советская Энциклопедия / Главный редактор академик АН СССР Введенский Б.А.. — 2-е. — М.: Государственное научное издательство «Большая Советская Энциклопедия», 1953. — Т. 23 «Корзинка — Кукунор». — С. 608. — 636 с. — 300 000 экз.
  5. 5,0 5,1 Овсянников Сергей Утренняя звезда(ռուս.) // Газета «Рыбинская неделя» : еженедельное общественно-политическое городское издание. — Рыбинск: АНО «Рыбинский центр правовой информации», 2010. — В. от 20 июля. — № 28 (103). Архивировано из первоисточника 17 Ապրիլի 2013.
  6. Каминская Елена Юбилей одесского художника Николая Кузнецова. Выставка, собранная по крупицам.(ռուս.) // Odessa Daily. —Одесса, 2010. — В. от 5 ноября.
  7. Кондаков С. Н. Кузнецовъ, Николай Дмитрiевичъ // Список русских художников. К юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ. Къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ.. — Санкт-Петербург: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. II. — С. 105. — 459 с.
  8. Государственная Третьяковская галерея. Живопись XVIII – начала XX века (до 1917 года). Каталог / Директор Государственной Третьяковской галереи народный художник РСФСР, член-корреспондент Академии художеств СССР Ю. К. Королев.. — М.: Издательство «Изобразительное искусство», 1984. — 720 с. — 20 000 экз.
  9. Кузнецовъ, Николай Дмитрiевичъ // Новый энциклопедический словарь = Новый энциклопедическій словарь / подъ общей редакцiей почетнаго академика К. К. Арсеньева. — Петроградъ: Изданiе Акцiонерного Общества «Издательское дѣло бывшее Брокгаузъ—Ефронъ», 1915. — Т. 23 «Котошихинъ — Ламбертъ». — С. 591. — 960 с.
  10. Кудлач Владимир Николай Кузнецов: открываем заново(ռուս.) // Вечерняя Одесса : Общественно-политическая газета. —Одесса, 2010. — В. от 11 ноября. — № 168 (9299).
  11. Романчук Любовь С кем играли казаки на картине Репина «Запорожцы пишут письмо турецкому султану»?(ռուս.) // «От заката до рассвета» : Интернет-газета. —Днепропетровск, 2009. — В. от 04 августа.
  12. Воронова Инесса Над чем смеялись «Запорожцы» со знаменитой картины «Запорожцы пишут письмо турецкому султану»(ռուս.) // «МИГ» : Молодёжная информационно-публицистическая газета. —Запорожье, 2010. — В. от 26 августа.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кузнецов Николай Дмитриевич // Популярная художественная энциклопедия: Архитектура. Живопись. Скульптура. Графика. Декоративное искусство / Ред. кол.: В. М. Полевой (гл. ред.), В. Ф. Маркузон, Д. В. Сарабьянов, В. Д. Синюков.. — [Репр. изд. 1986 года]. — М.: Большая Российская Энциклопедия, 1999. — Т. 1: А — М. — 447 с. — ISBN 5-85270-314-1
  • Пастон Э. В. Кузнецов Николай Дмитриевич // Абрамцево. Искусство и жизнь. — М.: Искусство, 2003. — С. 407-408. — 430 с. — ISBN 5-85200-309-3
  • С. А. Седых. Мэтр из Одессы. - Филокартия, 2009, № 5(15). - с. 26-28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]