Պավել Չիստյակով
Պավել Չիստյակով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1832[1][2] |
Ծննդավայր | Կրասնոխոլմսկի շրջան, Bezhetsk Okrug, Մոսկվայի մարզ |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1919[3][1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1861) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Նիկոլայ Կուզնեցով, Ալեքսանդր Գաուշ, Ivan Seleznyov? և Q112607431? |
![]() |
Պավել Պետրովիչ Չիստյակով (ռուս.՝ Па́вел Петро́вич Чистяко́в, հուլիսի 5, 1832[1][2], Կրասնոխոլմսկի շրջան, Bezhetsk Okrug, Մոսկվայի մարզ - նոյեմբերի 11, 1919[3][1][2], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս նկարիչ, մանկավարժ, պատմական, ժանրային նկարչության, դիմանկարի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավել Չիստյակովը ծնվել է 1832 թվականի հունիսի 23-ին (հուլիսի 5-ին), Տվեր նահանգի Պրուդի գյուղում (այժմ՝ Տվերի մարզ, Կրասնոխոլմսկի շրջան)։ Նախնական կրթություն ստացել է Կրասնի Խոլմի դպրոցում և Բեժեցկի ծխական դպրոցում (1848 թ.): Նրա զարգացման գործում մեծ է եղել հոր դերը, ով լինելով հասարակ մարդ, հասկանում էր կրթության կարևորությունը։ 1849 թվականին Պավել Չիստյակովը ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ նրա ուսուցիչն է եղել պրոֆեսոր Պյոտր Բասինը։ 1854-1858 թթ. արժանացել է ակադեմիայի երկու փոքր և երկու մեծ արծաթե մեդալների` գերազանց նկարներ և բնության էսքիզներ ստեղծելու համար։ 1860 թվականին «Պատրիարք Հերմոգենեսը բանտում» կտավի համար ստացել է փոքր ոսկե մեդալ։ 1861 թվականին ավարտել է ակադեմիայի դասընթացը՝ XIV դասի նկարչի կոչումով, մեծ ոսկե մեդալով, որը ստացել է «Մեծն իշխանուհի Սոֆյա Վիտովտովնան իշխան Վասիլի Տեմնոյի ամուսնությանը» կտավի համար, ինչպես նաև իրավունք է ստացել մեկնելու օտար ափեր որպես ակադեմիայի թոշակառու։ Նախքան այդ ուղևորությանը մեկնելը, որոշ ժամանակ դասավանդել է Սանկտ Պետերբուրգի նկարչական դպրոցում։ Հայրենի բնօրրանում՝ Կրասնի Խոլմում, նկարել է «Աղքատ երեխաները» կտավը (1861 թ., ՊՌԹ)։
1862 թվականից սկսել է իր ուղևորությունը, այցելել է Գերմանիա, աշխատել Փարիզում և Հռոմում։ Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ 1870 թվականին արժանացել է ակադեմիկոսի կոչման «Հռոմի մուրացիկը», «Չուչարկայի գլուխը» և «Հասարակական պարահանդեսի մեկնող ֆրանսիացին» կտավների համար։ Դրանից հետո զբաղվել է մանկավարժությամբ, շատ հազվադեպ է ցուցադրել իր նոր ստեղծագործությունները։ Իր գեղարվեստական պրակտիկայի ընթացքում Չիստյակովը «ձգտել է պատմական սյուժեի դրամատիզացիայի, պատկերի համակարգի հոգեբանական հագեցածությանը»։
Չիստյակովը մահացել է 1919 թվականի նոյեմբերի 11-ին Դետսկոե Սելո գյուղում (այժմ` Պուշկին քաղաք)։
Նրա կտավներից «Ծեր տիկնոջ դիմանկարը» (1871 թ.) և «Կանգնած քահանան»(1863-1864 թթ.) գտնվում են Տվերի տարածաշրջանային պատկերասրահում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կին՝ Վերա Եգորովնա (ծննդյան անունը՝ Մեյեր), նկարչուհի։
- Դուստրեր՝ Աննա Պավլովնա (1871-1930 թթ.)[4] և Վերա Պավլովնա (1874-1928 թթ.)[5]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чистяков, Павел Петрович - статья из Большой советской энциклопедии.
- Гинзбург И. П. П. Чистяков и его педагогическая система. - Л.; М., 1940.
- Лясковская О. А. П. П. Чистяков. - М.: издательство Гос. Третьяковской галереи, 1950. - 64 с.
- Чистяков П. П. Письма, записные книжки, воспоминания. 1832-1919. - М., 1953.
- Белютин Э., Молева Н. П. П. Чистяков - теоретик и педагог. - М., 1953.
- Белютин Э., Молева Н. Павел Петрович Чистяков. 1832-1919. - М., 1954.
- Чурилова Е. Б. Я ещё могу съездить к Чистякову. (П. П. Чистяков в Царском селе). - СПб., 2004.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Чистяков Павел Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Чистякова (Мерц) Анна Павловна»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-22-ին։ Վերցված է 2017-12-29
- ↑ «Чистякова Вера Павловна»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-20-ին։ Վերցված է 2017-12-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чистяков Павел Петрович в «Энциклопедическом словаре»
- Иванов Г. Знаменитые и известные Бежечане: Чистяков Павел Петрович Archived 2017-12-22 at the Wayback Machine.
- ЧИСТЯКОВ Павел Петрович
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պավել Չիստյակով կատեգորիայում։ |