Jump to content

Յուջին Ֆամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուջին Ֆամա
անգլ.՝ Eugene Fama
Ծնվել էփետրվարի 14, 1939(1939-02-14)[1][2][3] (85 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունտնտեսագետ, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերԲութի բիզնեսի դպրոց, Թաֆթսի համալսարան, Չիկագոյի համալսարան և Malden Catholic High School?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարBenoit Mandelbrot?, Մերտոն Միլլեր[7] և Harry V. Roberts?[7]
Եղել է գիտական ղեկավարCliff Asness?, Tyler Graham Shumway?[7], Ross Leslie Watts?[7] և Gershon N. Mandelker?[7]
Ազդվել էՄերթոն Միլլեր
Պարգևներ
Երեխա(ներ)Elizabeth Fama?
 Eugene Fama Վիքիպահեստում

Յուջին Ֆրենսիս Ֆամա (անգլ.՝ Eugene Francis Fama, փետրվարի 14, 1939(1939-02-14)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ակտիվների գների փոփոխման էմպիրիկ վերլուծության համար (2013), արդյունավետ շուկայի վարկածի հեղինակ, որը ենթադրում է, որ ամբողջ էական ինֆորմացիան միանգամից և ամբողջովին արտացոլվում է արժեթղթերի գնի մեջ [13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուջին Ֆաման մեծացել է Բոսթոնի ոչ հարուստ թաղամասերից մեկում։ Ավարտել է կաթոլիկ դպրոց, այնուհետև ընդունվել Թաֆթսի համալսարան (Մեդֆորդ, Մասաչուսեթս)։ Սկզբից որպես հիմնական առարկա է ընտրում ֆրանսերենը, սակայն ամուսնանալով փոխում է մասնագիտությունը և ընտրում տնտեսագիտությունը։ Աշխատել է որպես գիտաշխատող տնտեսագիտության պրոֆեսոր Հարրի Էրնեստի գլխավորությամբ, ով ֆոնդային շուկայում ուսումնասիրում էր գների դինամիկան։ 1960 թվականին Թաֆթսի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, 1963 թվականին Չիկագոյի համալսարանի մագիստրոսի, իսկ 1964 թվականին՝ դոկտորի աստիճան։ 1963 թվականից դասավանդում է Չիկագոյի համալսարանում (պրոֆեսոր 1968 թվականից)։ Անդամակցում է Journal of Financial Economics խմբագրակազմին։

1989 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի ակադեմիկոս։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Theory of Finance (1972) (Մերթոն Միլլերի հետ համատեղ)
  • Foundations of Finance (1976)
  • Value versus Growth։ The International Evidence (1998) (Քեննեթ Ֆրենչի հետ համատեղ)
  • Forecasting Profitability and Earnings (2000) (Քեննեթ Ֆրենչի հետ համատեղ)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Питер Бернстайн Фундаментальные идеи финансового мира. Эволюция = Capital Ideas Evolving. — М.: «Альпина Паблишер», 2009. — 256 с. — ISBN 978-5-9614-0972-7
  • Уильям Бернстайн Манифест инвестора: Готовимся к потрясениям, процветаниюи всему остальному = The Investor’s Manifesto. Preparing For Prosperity, Armageddon, And Everything In Between. — М.: Альпина Паблишер, 2013. — 229 с. — ISBN 978-5-9614-1815-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջին Ֆամա» հոդվածին։