Մտածողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը գրքով․ հեղ․՝ Խոսե Ֆերաս դե Ալմեյդա Ջունիոր

Մտածողություն, ընդգրկում է «մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսքը, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության»[1]։ Թեև մտածողությունը գոյաբանական արժեք ունեցող գործառույթ է մարդկանց համար, դրա սահմանման կամ գիտակցման վերաբերյալ փոխհամաձայնություն գոյություն չունի։

Քանի որ մտածողությունը հիմնված է մարդու գործողությունների և մարդկային փոխազդեցությունների վրա, դրա ֆիզիկական և մետաֆիզիկական ծագումը, գործընթացները և ազդեցությունները հասկանալը շատ գիտաճյուղերի նպատակն է եղել, ներառյալ՝ փիլիսոփայություն, լեզվաբանություն, հոգեբանություն, նյարդաբանություն, արհեստական բանականոություն, կենսաբանություն, սոցիոլոգիա և ճանաչողական գիտություն։

Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։

Ծագումնաբանություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածկոտ պահ (1904)․ հեղ․՝ Յուջին դե Բլաս

Մտածողություն բառը ծագում է հին անգլերեն þoht կամ geþoht բառերից, ինչպես նաև þencan «հասկանալ մտքում, հաշվի առնել» արտահայտությունից[2]։

«Մտածողություն» բառը կարող է նշանակել[3][4]

  • մտածելու եզակի արդյունք կամ եզակի միտք («Իմ առաջին միտքն էր՝ ոչ»)
  • մտավոր գործունեության արդյունք («Մաթեմատիկան մտածողության հսկա ոլորտ է»)
  • մտածելու որոշում կամ համակարգ («Հոգնել էի այդքան շատ մտածելուց»)
  • մտքի ուժգնություն, պատճառ, պատկերացում և այլն («Նրա բոլոր մտքերը ամբողջությամբ կենտրոնացած էին իր աշխատանքի վրա»)
  • գաղափարի քննարկում կամ արտացոլում («Մահվան մասին միտքը սարսափեցնում է ինձ»)
  • հիշողություն («Ես մտածում եմ իմ մանկության մասին»)
  • կիսատ կամ անկատար մտադրություն («Որոշ մտքեր ունեմ իրագործելու»)
  • սպասում կամ ակնկալիք («Նրան նորից տեսնելու միտք չունի»)
  • քննարկում, ուշադրություն, հոգատարություն կամ կապվածություն («Նա ոչինչ չգիտեր իր արտաքին տեսքի մասին» և «Ես դա առանց մտածելու արեցի»)
  • դատողություն, կարծիք կամ հավատ («Նրա կարծիքով ազնվությունը լավագույն քաղաքականությունն է»)
  • գաղափարներ, որոնք բնութագրում են հատուկ վայր, դաս կամ ժամանակ («Հունական մտածողություն»)
  • ինչ-որ բան գիտակցելու վիճակում լինել («Դա ինձ ստիպեց մտածել տատիկիս մասին»)
  • ձգտել հավատալ ինչ-որ բանի հատկապես պակաս համոզվածությամբ («Կարծում եմ կանձրևի, բայց համոզված չեմ»)
Հուիկեն մտածելիս․ ձենբուդդիստ քահանա Դազու Հուիկեի դիմանկարը, որը վերագրվում է 10-րդ դարի նկարիչ Շի Քեին։

Սահմանումներ, որոնք կարող են կամ չեն կարող պահանջել, որ միտքը

  • ծագի մարդու ուղեղում (տե՛ս մարդակերպություն),
  • ծագի որպես կենդանի կենսաբանական համակարգի մաս,
  • ծագի միայն իրազեկման գիտակցական մակարդակում,
  • պահանջված լեզու լինի,
  • սկզբունքային կամ նույնիսկ հայեցակարգային, վերացական լինի («ֆորմալ»),
  • ներառի այլ հասկացություններ, ինչպիսիք են նկարագրությունները, մեկնաբանությունը, պատկերացումը, պլանավորումը կամ մտապահումը։

Մտածողության սահմանումները կարող են նաև ուղղակի կամ անուղղակի կերպով ծագել մտքի տեսություններից։

Տեսություններ․

  • «Մտածողության գործընթացների և մտածող մեքենաների տեսության ամփոփ նկարագիր» (Կայնիելլո)[5] – մտածողության գործընթացներ և մտավոր երևույթներ՝ մոդելավորված մաթեմատիկական հավասարումների տեսքով
  • Մակերևույթներ և էություններ․ Նմանությունը որպես մտածողության հումք և կրակ (Հոֆստադեր և Սանդեր)[6] – նմանությունների վրա կառուցված տեսություն
  • Լեզվի և մտածողության նյարդային տեսություն (Ֆելդման և Լակոֆֆ)[7] – լեզվի և տարածական հարաբերությունների նյարդային մոդելավորում
  • Մտածողության ձևեր – մտածողության կառուցվածքը, ուժը և սահմանափակումները (Բաում)[8] – մտավոր մոդելների հիման վրա կառուցված տեսություն
  • Չգիտակցված մտածողության տեսություն[9][10] – մտածողություն, որը գիտակցված չէ
  • Լեզվաբանության տեսություններ – մտածողության բովանդակությունը (Սթիվեն Պինկեր, Նոամ Չոմսկի)[11] – Լեզվաբանական և ճանաչողական տեսություն այն մասին, որ մտածողությունը հիմնված է սինթետիկ և լեզվաբանական անընդհատ կրկնվող գործընթացների վրա
  • Մտածողության վարկածների լեզուն (Ջերրի Ֆոդոր)[12] – Մտավոր վիճակները ներկայացնող սինթետիկ կոմպոզիցիա – Բառացի՝ «Մտածողության լեզու»։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածելու տեղիք տվող այս ժամանակներում ամենաշատը մտածելու տեղիք է տալիս այն, որ մենք դեռևս չենք մտածում։
Մտածողը (1840–1917), հեղ․՝ Ռոդեն․ տեղադրված է Ռոդենի թանգարանի այգում

Փիլիսոփայության մեջ ֆենոմենոլոգիական շարժումը դիտվում է որպես արմատական փոփոխություն, որի միջոցով մենք հասկանում ենք միտքը։ «Գոյություն և ժամանակ» գրքում մարդու գոյության կառուցվածքի մասին Մարտին Հայդեգերի ֆենոմենոլոգիական վերլուծությունները նոր լույս են սփռում անձի ավանդական ճանաչողական կամ ռացիոնալ մեկնաբանությունների վրա, որը ազդում է այն ձևի վրա, թե ինչպես ենք մենք հասկանում մտածելակերպը։ Ոչ ճանաչողական հասկացողության դերի գաղափարը հավանական թեմատիկ գիտակցության մեկնության մեջ 1970-1980 թվականներին առաջ բերեց արհեստական բանականության շուրջ քննարկումներ[14]։

Ֆենոմենոլոգիան, ինչևէ, մտածողության միակ մոտեցումը չէ ժամանակակից Արևմտյան փիլիսոփայության մեջ։ Մտքի փիլիսոփայությունը փիլիսոփայության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է մտքի, մտավոր իրադարձությունների, մտավոր գործընթացների, մտավոր հատկությունների, գիտակցության էությունը և դրանց կապը ֆիզիկական մարմնի, հատկապես ուղեղի հետ։ Հոգեֆիզիկական խնդիրը, օրինակ՝ մտքի և մարմնի միջև հարաբերակցությունը, սովորաբար դիտարկվում է որպես կենտրոնական խնդիր մտքի փիլիսոփայության մեջ, չնայած, որ կան այլ խնդիրներ կապված մտքի էության հետ, որը չի ներառում վերջինիս կապը ֆիզիկական մարմնի հետ[15]։

Հոգեֆիզիկական երկճյուղավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեֆիզիկական խնդիրը առնչվում է այն կապերի բացատրության հետ, որոնք գոյություն ունեն մտքերի կամ մտավոր գործընթացների և մարմնի վիճակների և մարմնական գործընթացների միջև[15]։ Այս ոլորտում աշխատող փիլիսոփաների գլխավոր նպատակն է բացատրել մտքի և մտավոր գործընթացների էությունը, և ինչպես է ազդվում կամ նույնիսկ արդյոք ազդվում է մարմնի կողմից և ինչպես կարող է ազդել մարմնի վրա։

Մարդկային ընկալման փորձը կախված է արտաքին աշխարհի տարբեր զգայական համակարգերից եկող խթանիչներից, և այդ խթանիչները փոփոխություններ են առաջացնում անձի հոգեկանում՝ հանկարծակի առաջացնելով այնպիսի զգացողություններ, որը կարող է լինել հաճելի կամ տհաճ։ Օրինակ՝ մեկի մոտ պիցցայի կտոր ուտելու ցանկությունը կարող է նրան ստիպել շարժել իր մարմինը յուրահատուկ ձևով և ուղղությամբ՝ ստանալու այն, ինչ ինքն է ցանկանում։ Դրանից հետո հարց է ծագում, թե ինչպես կարող է գիտակցական փորձառությունը ծագել այնպիսի գորշ նյութից, որն ունի էլեկտրաքիմիական հատկություններ։ Խնդիր է ծագում բացատրել, թե ինչպես կարող են մեկի հայեցակարգային մոտեցումները (օր․՝ հավատալիքները և ցանկությունները) ոչնչացնել անհատի նեյրոնները և կապել նրա մկանները միանգամայն ճիշտ ձևով։ Դրանք հանելուկի որոշ հատվածներ են, որոնք առնչվում են մտքի իմացաբանների և փիլիսոփաների հետ՝ սկսված դեռևս Ռենե Դեկարտի ժամանակներից[16]։

Ֆունկցիոնալիզմ ընդդեմ մարմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ հասկացությունները դասական, ֆունկցիոնալ նկարագրությունն են այն բանի, թե ինչպես ենք մենք աշխատում որպես ճանաչողական, մտածող համակարգեր։ Այնուամենայնիվ, ակնհայտորեն անլուծելի հոգեֆիզիկական խնդիրը ասվում է, որ հաղթահարվել և շրջանցվել է մարմանական ճանաչողության մոտեցումների շնորհիվ, որի արմատները նշված են Հայդեգերի, Պիաժեի, Վիգոտսկու, Մերլո Պոնտիի և պրագմատիստ Ջոն Դյուիի աշխատություններում[17][18]։

Այս մոտեցումը պնդում է, որ միտքը և նրա գործընթացները առանձին վերլուծելու վերաբերյալ դասական մոտեցումը մոլորեցնող է․ փոխարենը մենք պետք է տեսնենք, որ մարմնավորված ագենտի միտքը, գործողությունները և շրջակա միջավայրի ընկալումներն ու պատկերացումները ամբողջի մասն են, որոնք պայմանավորում են մեկը մյուսին։ Ուստի, մտքի առանձին ֆունկցիոնալ վերլուծությունները մեզ կհեռացնեն հոգեֆիզիկական խնդրից, որը չի կարող լուծվել[19]։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոնը (հայտնի է նաև որպես նյարդային բջիջ) նյարդային համակարգի դյուրագրգիռ բջիջն է, որը տեղեկատվությունը մշակում և փոխանցում է էլեկտրաքիմիական ազդանշանով։ Նեյրոնները գլխուղեղի, ողնաշարավորների ողնուղեղի, անողնաշարավորների վենտրալ նյարդային հանգույցի և ծայրամասային նյարդերի հիմնական բաղադրիչներն են։ Նեյրոնների մասնագիտացված տեսակներն են․ զգայական նեյրոններ, որոնք պատասխանատու են հպվելու, ձայն արձակելու, լուսարձակելու և բազմաթիվ այլ խթանող ազդեցությունների համար, որոնք հետո ազդանշան են ուղարկում ողնուղեղին և գլխուղեղին։ Շարժուն նեյրոնները ազդանշան են ստանում գլխուղեղից և ողնուղեղից, որոնք առաջացնում են մկանային կծկումներ և ազդեցություն են ունենում գեղձերի վրա։ Ինտերնեյրոնները նեյրոնները կապում են այլ նեյրոնների հետ ողնուղեղի և գլխուղեղի միջև։ Նեյրոնները պատասխանում են ստիմուլներին, և կապում են այդ ստիմուլների առկայությունը կենտրոնական նյարդային համակարգի հետ, որը մշակում է տեղեկատվությունը և պատասխան ազդակներ է ուղարկում մարմնի այլ հատվածներին գործելու համար։ Նեյրոնները չեն մասնակցում կորիզակիսմանը և սովորաբար ոչնչանալուց հետո չեն կարող տեղափոխվել, չնայած աստրոցիտները կարող են վերածվել նեյրոնների, քանի որ դրանք երբեմն բազմաստիճան են։

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը գնացքով ճամփորդության ժամանակ մտածելիս

Հոգեբանները, որպես մտավորականներ, կենտրոնացած են և նպատակադրված մտածելու և գտնելու գործնական խնդիրների վերաբերյալ հարցերի պատասխաններ կամ լուծումներ։ Կոգնիտիվ հոգեբանությունը հոգեբանության այն ճյուղն է, որը ուսումնասիրում է ներքին մտավոր գործընթացները, ինչպիսիք են լուծումը, հիշողությունը և լեզուն։ Այսպիսի մտածողությամբ դպրոցը հայտնի է որպես կոգնիտիվիզմ, որը հետաքրքրված է այն խնդրով, թե ինչպես են մարդիկ մտավոր եղանակով ներկայացնում ինֆորմացիայի մշակումը։ Այն իր հիմքերն ունի Մաքս Վեռթեյմերի, Վոլֆգանգ Կյոլերի և Կուրտ Կոֆկայի Գեշտալտ հոգեբանության մեջ և Ժան Պիաժեի աշխատանքում, ով ներկայացրել է էտապների/փուլերի տեսությունը, որը նկարագրում է երեխայի ճանաչողական զարգացումը[20]։

Կոգնիտիվ հոգեբանները կիրառում են հոգեֆիզիկական և փորձարարական մոտեցումներ հասկանալու, ախտորոշելու և լուծելու այն խնդիրները, որոնք կապված են մտավոր գործընթացների հետ և գտնվում են խթանների և պատասխանների միջև։ Նրանք ուսումնասիրում են մտածողության տարբեր ասպեկտները, ներառյալ փաստարկների հոգեբանությունը, և այն, թե ինչպես են մարդիկ որոշումներ և ընտրություններ կայացնում, լուծում խնդիրները, ինչպես նաև ստեղծարար հայտնագործություններ կատարում և ստեղծագործ մտքեր արտայատում։ Ճանաչողական տեսությունը պնդում է, որ խնդիրների լուծումները կամ վերցվում են ալգորիթմներից-կանոններ, որոնք անպայմանորեն չեն հասկացվում, բայց լուծում են խոստանում, կամ էվրիստիկայից-կանոններ, որոնք հասկացվում են, բայց միշտ չէ, որ լուծում են երաշխավորում։ Ճանաչողական գիտությունը տարբերվում է ճանաչողական հոգեբանությունից այն ալգորիթմներով, որոնք նախատեսված են ուսումնասիրելու մարդու վարքագիծը համակարգիչ կիրառելիս։ Այլ դեպքերում լուծումները կարող են հայտնաբերվել ներըմբռնման միջոցով, հարաբերությունների պատահական իրազեկմամբ։

Զարգացման հոգեբանության մեջ Ժան Պիաժեն առաջատարն էր ծնունդից մինչև հասունության շրջանը մտածողության զարգացման ուսումնասիրության գործում։ Իր ճանաչողական զարգացման տեսության մեջ մտածողությունը հիմնվում է շրջակա միջավայրի գործողությունների վրա։ Պիաժեն նշում էր, որ շրջակա միջավայրը ընկալվում է գործողությունների սխեմաներում օբյեկտների յուրացումով և դրանք օբյեկտի մեջ տեղավորվում են այնքանով, որքանով թույլատրում է սխեմայի պահանջները։ Ասիմիլյացիայի և կեցության միջև այսպիսի փոխազդեցության արդյունքում մտածողությունը փուլերի հերթականությամբ է ընթանում, որոնք միմյանցից տարբերվում են որակապես հասկացողության և հետևության ներկայացման և բարդության տեսանկյունից։ Այսինքն՝ մտածողությունը զարգանում է՝ հիմնվելով կյանքի առաջին երկու տարիների սենսոմոտոր փուլերի՝ վաղ մանկության ներքին պատկերացումների վրա։ Հետագայում այդ պատկերացումները աստիճանաբար վեր են ածվում տրամաբանական կառույցների, որոնք առաջին հերթին գործում են իրականության կոնկրետ հատկությունների հիման վրա կոնկրետ գործողությունների փուլում, և հետո գործում են վերացական հատկությունների հիման վրա, որոնք էլ ձևավորում են կոնկրետ հատկություններ ֆորմալ գործողությունների փուլում[21]։ Վերջին տարիներին մտածողության վերաբերյալ Պիաժեի հայեցակարգը ներառվել է տեղեկատվության մշակման հայեցակարգերում։ Այսպիսով, մտածողությունը համարվում է այնպիսի մեխանիզմների արդյունք, որոնք պատասխանատու են տեղեկատվության ներկայացման և մշակման համար։ Համաձայն այս հայեցակարգի՝ մշակման արագությունը, ճանաչողական վերահսկողությունը և աշխատանքային հիշողությունը մտածողության հիմքում ընկած գլխավոր գործառույթներն են։ Կոգնիտիվ զարգացման նոր-Պիաժեյան տեսություններում մտածողության զարգացումը ծագում է մշակման արագության աճից, ընդլայնված ճանաչողական վերահսկողությունից և աճող աշխատանքային հիշողությունից[22]։

Պոզիտիվ հոգեբանությունը շեշտում է մարդու հոգեբանության դրական կողմերը որպես նույնքան կարևոր, որքան տրամադրության խաթարումները և այլ բացասական ախտանիշներն են։ «Հատկանիշների ուժերը և արժանիքները» գրքում Պետերսոնը և Սելիգմանը թվարկում են դրական հատկանիշների բազմաթիվ տեսակներ։ Չի ակնկալվում, որ մեկ անձը պետք է ունենա ամեն մի ուժ կամ էլ ամբողջությամբ դրսևորի տվյալ հատկանիշը։ Ցուցակը խրախուսում է դրական մտածողությունը, որը կառուցվում է մարդկային ուժերի հիման վրա, այլ ոչ թե ինչպես «ուղղել» այդ «ախտանիշները»[23]։

Հոգեվերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իդը», «էգոն» և «սուպեր էգոն» «հոգեկան ապարատի» երեք հատվածներն են՝ սահմանված Զիգմունդ Ֆրոյդի՝ հոգեկանի կառուցվածքային մոդելում․ դրանք այն երեք տեսական կառույցներն են, որոնց ակտիվության և փոխազդեցության հիման վրա նկարագրվում է հոգեկան կյանքը։ Այս մոդելի համաձայն, անհամատեղելի բնազդային միտումները ընդգրկված են «իդ»-ում, հոգեկանի կազմակերպված իրատեսական հատվածը «էգո»-ն է և քննադատական, բարոյական գործառույթը կատարում է «սուպեր էգոն»[24]։

Անգիտակցականը առաջարկվել է Ֆրոյդի կողմից նրա հոգեվերլուծության տեսության էվոլյուցիայի միջոցով՝ որպես մարդկային ցանկության կողմից նրա կամքի վրա ազդող զգացմունքային ուժ, որը դեռ գործում է ցածր յուրացվածությամբ մտքի սահմաններում։ Ֆրոյդի համար անգիտակցականը բնազդային ցանկությունների, կարիքների և հոգեկան կրիչների պահեստ է։ Քանի դեռ անցած մտքերը և հիշողությունները կարող են թաքցվել անմիջական գիտակցությունից, դրանք ուղղորդում են անհատի մտքերն ու զգացմունքները անգիտակցականի տիրույթից[25]։

Հոգեվերլուծության համար անգիտակցականը չի պարունակում այն ամենը, ինչը գիտակցված չէ, այլ այն, ինչը ակտիվ կերպով ճնշվում է գիտակցված մտքի կողմից կամ անձը չի ցանկանում այն հասցնել գիտակցությանը։ Որոշ իմաստով այս տեսակետը եսը կապում է անգիտակցականի հետ որպես հակառակորդ՝ ինքն իրեն ստիպելով պահել այն, ինչը թաքնված է անգիտակցականում։ Եթե մարդը ցավ է զգում, նրա միտքը կենտրոնանում է այն մեղմացնելու վրա։ Նրա՝ ցավից ազատվելու և պահը վայելելու յուրաքանչյուր ցանկություն հրամայում է մտքին, թե ինչ անել։ Ֆրոյդի կարծիքով անգիտակցականը հասարակայնորեն անընդունելի գաղափարների, ցանկությունների, տրավմատիկ հիշողությունների և ցավոտ զգացմունքների պահեստ է, որը դուրս է թողնվում հոգեբանական արտամղման կողմից։ Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ բովանդակությունը լինի ամբողջապես բացասական։ Հոգեվերլուծության տեսանկյունից անգիտակցականը ուժ է, որը կարող է ճանաչվել միային իր ազդեցությունների շնորհիվ, այն բնորոշում է իրեն որպես ախտանիշ[26]։

«Մտքի պղպջակ»-ը պատկերացում առաջացնող միտք է։

Սոցիալական հոգեբանությունը գիտություն է մարդկանց և խմբերի համագործակցության ձևերի մասին։ Այս միջբնագավառային տարածության գիտնականներն են հոգեբանները և սոցիոլոգները, թեև բոլոր սոցիալական հոգեբանները հավասարապես թե անձին և թե խմբին ընդունում են որպես իրենց վերլուծության միավորներ[27]։

Չնայած իրենց տարբերություններին՝ հոգեբանական և սոցիալական հետազոտողները հակված են տարբերվել իրենց նպատակներով, մոտեցումներով, մեթոդներով և տերմինաբանությամբ։ Նրանք նաև հակված են առանձնացնել իրենց ակադեմիական ամսագրերը և մասնագիտական հասարակությունները։ Սոցիոլոգների և հոգեբանների միջև համագործակցության ամենամեծ շրջանը անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներն են[28]։ Չնայած վերջին տարիներին աճող մեկուսացմանը և մասնագիտացմանը՝ համընկնումը և ազդեցությունը որոշ չափով պահպանվում են այս երկու գիտաճյուղերի միջև[29]։

Կոլեկտիվ անգիտակցականը, երբեմն հայտնի որպես կոլեկտիվ ենթագիտակցական, վերլուծական հոգեբանության տերմին է՝ սահմանված Կառլ Յունգի կողմից։ Այն անգիտակցական մտքի մի մասն է՝ հասարակության, ժողովրդի կամ ամբողջ մարդկության կողմից ընդունված փոխկապակցված համակարգում, որը բոլոր ընդհանուր փորձերի արգասիքն է և պարունակում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գիտությունը, կրոնը և բարոյականությունը։ Մինչդեռ Ֆրոյդը տարբերակում չէր դնում «անհատական հոգեբանության» և «կոլեկտիվ հոգեբանության» միջև, Յունգը տարբերակում էր կոլեկտիվ անգիտակցականը անհատական ենթագիտակցականից՝ յուրաքանչյուրի մոտ յուրովի։ Կոլեկտիվ անգիտակցականը հայտնի է նաև որպես «մեր տիպերի փորձառության պահեստ»[30]։

«Հոգեբանական տեսակներ» աշխատության «Սահմանումներ» գլխում Յունգը «կոլեկտիվ» հասկացության ներքո վկայակոչում է հասկացությունների խմբեր, սահմանում՝ տրված Լյուսիեն Լևի-Բրյուլի կողմից 1910 իր How Natives Think գրքում։ Յունգը նշում էր, որ դա այն է, ինչ ինքը ներկայացրել է որպես կոլեկտիվ անգիտակցական։ Մյուս կողմից Ֆրոյդը չէր կիսում կոլեկտիվ անգիտակցականի վերաբերյալ գաղափարները։

Մտածողության տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածողությունն ըստ Ուիլյամ Ջեյմսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտավոր գործընթացների մեծ մասը, որոնք բաղկացած են մեկը մյուսին հաջորդող պատկերների շղթայից, իրենցից ներկայացնում են երազներում պատկերների կամածին հաջորդականության նման մի բան։ Պարզ մտավոր գործընթացների և մտածողության միջև առկա տարբերությունը կայանում է հետևյալում. մտավոր գործընթացները ռեպրոդուկտիվ են, իսկ ինքը՝ մտածողությունը, պրոդուկտիվ։ Մտածողության բնութագրական առանձնահատկությունը փորձի նոր պայմաններում կողմնորոշվելու ընդունակությունն է։

Մտածողությունն իր մեջ ընդգրկում է՝

Մտածողության սխեման ըստ Ջեյմսի

Այն ժամանակ, երբ մտածողը չի կարողանում հասնել վերջնական հանգուցալուծման և գլխուղեղում առկա փաստը չի համընկնում նոր փաստի հետ, նա առանձնացնում է տվյալ երևույթը, որում էլ դուրս է բերում որևէ որոշակի ատրիբուտ։ Այդ ատրիբուտը մտածողը ընդունում է որպես տվյալ երևույթի էական կողմ, նրանում դիտարկում է հատկություններ և առանձնացնում հետևանքներ, որոնք առաջին հայացքից թվում են չկապված տվյալ երևույթի հետ, բայց քանի որ դիտվում են տվյալ երևույթի սահմաններում, պետք է կապված լինեն այդ երևույթի հետ։

Ջեյմսը մտածողության գործընթացում առանձնացնում է հետևյալ տարրերը՝

  • փորձի կոնկրետ տվյալ, փաստ (S)
  • էական ատրիբուտ (M)
  • ատրիբուտի առանձնահատկություն (P)

Վիլյամ Ջեյմսի կողմից մտածողությունը սահմանվում է որպես ամբողջի փոխարինում նրա մասերով, նրա հետ կապված հատկություններով և հետևանքներով։

Ընդ որում այդ գործընթացում Ջեյմսն առանձնացնում է երկու բնութագրական գիծ՝

  • խորաթափանցություն, որն իրենից ներկայացնում է S-ի մեջ M-ի հայտնաբերման կարողություն,
  • գիտելիքների պաշար կամ M-ը նրա հետ կապված P-երի հետ կապելու ընդունակություն։

Երբ մենք S-ը ուսումնասիրում ենք որպես M, ապա մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այդ M ատրիբուտի վրա՝ մի կողմ թողնելով տվյալ երևույթի կամ օբյեկտի մյուս բոլոր ատրիբուտները։ Սակայն չկա մի որևէ առանձնահատկություն, որը կարելի է ընդունել միանգամայն, բացարձակ էական որևէ օբյեկտի, երևույթի համար։ Հատկությունը մի դեպքում տվյալ առարկայի համար էական է հանդիսանում, մի ուրիշ դեպքում տվյալ առարկայի համար դառնում է ոչ էական գիծ։ Էական առանձնահատկությունը՝ M-ը իրավիճակային և և սուբյեկտիվ անձնային։

Մտածողությունն ըստ Զելցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտվողին առաջադրանք առջարկելու ժամանակ առաջացող առաջադրանքի լուծման ձգտումը իրենից ներկայացնում է գրգռիչ, որից կարող են առաջանալ սպեցիֆիկ ռեակցիաների շարք։ Սպեցիֆիկ ռեակցիաները անվանում են օպերացիաներ, ընդ որում առաջադրանքից կախված կարող են առաջանալ ինտելեկտուալ օպերացիաներ կամ շարժողական օպերացիաներ, կամ էլ երկուսը միասին։ Որոշ օպերացիաներ, որոնք գիտակցության կողմից ուղղվում են խնդրի լուծմանը, անվանում են լուծման մեթոդներ։ Խնդրի ռեպրոդուկտիվ լուծման առավել կարևոր մեթոդներից մեկը վերհիշման օպրեացիան է։ Վերհիշման գործընթացը հանդես է գալիս որպես համակարգի վերականգնման ինտելեկտուալ օպերացիայի տարատեսակ։ Ռեպրոդուկտիվ գործընթացների (օպերացիաներ, լուծման մեթոդներ) ակտուալացման միջոցով հոգեկանում առաջնում են պրոդուկտիվ հոգեկան գործընթացներ։ Մտածողության գործընթացում հիմնական օպերացիան միջոցների ընթացիկ ակտուալացումն է, որը հանդիսանում է համակարգի վերականգնման օպերացիայի հատուկ տարատեսակ։ Եթե ինչ-որ նպատակադրման իրականացման համար արդեն իսկ ձևավորված լուծման մեթոդները բավական չեն, ապա միջոցների ընթացիկ ակտուալացման օպերացիան կիրառելի չէ։ Այս դեպքում իրականանում են ինտելեկտուալ օպերացիաներ, որոնք տանում են որոշման նոր մեթոդների բացահայտմանը։

Մտածողությունն ըստ Դունկերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Դունկերի տեսությունում բացատրվում է, թե ինչպես է մտածող սուբյեկտը ընտրում հենց այն M փաստը, որը կհանգեցնի P-ին։ Հետազոտական խնդիրը կայանում է հետևյալում՝ տրված է որոշակի առաջադրանք կամ պրոբլեմային իրավիճակ՝ կոնկրետ S փաստ, և հարց այն մասին հանդիսանո՞ւմ է արդյոք այդ S-ը որոշակի P, և ինչպես այդ S-ից կարելի է ստանալ P։ Հետազոտություններն ուղղված էին այն բանի բացահայտմանը, թե ինչպես է մտածողության գործընթացը ուղղում S-ի անթիվ ասպեկտներից M սպեցիֆիկ առանձնահատկության առանձնացմանը, որը հանգեցնում է ցանկալի P-ին։

Մտածողության առաջադրանքի սխեման ըստ Դունկերի

S-ը (պրոբլեմային իրավիճակ) պարունակում է հետևյալ հատկությունների շարք՝ Mg, Mn, Mi… Mn, որոնցից մեկը M-ն է։ S-ը ռեպրոդուկտիվորեն կարող է կապված լինել այս առանձնահատկությունների հետ, P-ն իր հերթին զուգորդաբար կարող է կապված լինել Ki, Li, Mi.... Ti առանձնահատկությունների հետ։ Քանի որ S-ը և P-ն կապված են Mi-ի հետ, վերջինս ներկայանում է ավելի պարզ, մինչդեռ մյուս զուգորդական հետքերը, ոորնք հիմնված են կա´մ S-ի, կա´մ էլ P-ի վրա, արգելափակվում են։ Այս էֆեկտը, որը հայտնի է կոնտեքստի էֆեկտ անունով, սահմանափակում է հնարավոր տարբերակների քանակը։

Խնդրային իրավիճակը կարող է օժտված լինել որոշակի տարրերով, որոնք ընդհանուր են նախկինում լուծված խնդիրների հետ։ Այդ նույնական(իդենտիկ) տարրերը առաջացնում են նախկին որոշումների մասին պատկերացումներ, որոնք օգնում են որոշակի եզրահանգումներ կատարել։ Դեպքերի մեծամասնության ժամանակ «նմանությունը» պայմանավորված չէ ընդհանուր նույնական տարրերի քանակով։ Եթե նմանությունը պայմանվորված լիներ միայն քանակով, ապա դա կնշանակեր, որ որքան շատ են օբյեկտների միջև ընդհանուր տարրերը կամ գործընթացները, այնքան ավելի շատ նրանք պետք է նման լինեն։

Պատկերացնենք մեղեդի, որը նվագում են երկու տարբեր բանալիներով։ Այստեղ չկան ընդհանուր տարրեր, բայց կա նմանություն։ Մենք նկատում ենք, որ դա միևնույն մեղեդին է։ Մի բանալու վրա սովորած մեղեդին հեշտությամբ կարող է վերարտադրվել այլ բանալով։ Սակայն մյուս կողմից էլ կարելի է իդենտիկ թողնել բոլոր տարրերը՝ փոխելով դրանցից միայն մեկը կամ երկուսը, և երաժշտությունը ամբողջովին կփոխվի։
Կոնստելյացիայի սկզբունք

Եթե իդենտիկ տարրերի և նմանության աստիճանի միջև կորելյացիան բացակայում է և նմանությունը պայմանավորված է երկու ամբողջական երևույթների ֆունկցիոնալ կառուցվածքային նմանությամբ, ապա մենք գործ ունենք գեշտալտի հետ։ Հետազոտությունների հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես է խնդրային իրավիճակից ծնվում լուծումը, ինչ ճանապարհներ կան որոշակի պրոբլեմի լուծման համար։ Հետազոտություններն իրականացրել են հետևյալ ձևով՝ հետազոտվողներին առաջարկում են ինտելեկտուալ խնդիրներ, որոնց լուծման ժամանակ հետազոտվողները պետք է բարձրաձայն մտածեին։ Ընդ որում, հետազոտվողները չպետք է առանց վերբալիզացիայի թողնեին որևէ միտք՝ անկախ այն բանից, թե որքան այն անմիտ կլիներ։ Այսպիսի հետազոտությունները ցույց են տվել, որ մտածողության ողջ գործընթացը՝ սկսած խնդրի ներկայացումից մինչև վերջնական լուծում, իրենից ներկայացնում է քիչ թե շատ կոնկրետ նախադասությունների շարք։ Այսպիսի վերբալ արտահայտություններում արտացոլվում է հետևյալը՝ լուծման գործընթացը իրենից ներկայացնում է խնդրի զարգացում։ Որոշակի առաջարկվող լուծման վերջնական տեսքը միանգամից չի առաջանում. սկզբում առաջանում է սկզբունքը, լուծման ֆունկցիոնալ նշանակությունը և միայն այդ սկզբունքի հաջորդական կոնկրետացման շնորհիվ առաջանում է համապատասխան լուծման վերջնական տեսքը։ Լուծման որոշակի հատկության հայտնաբերումը հանգեցնում է առաջնային խնդրի վերակառուցման։ Ֆունկցիոնալ նշանակությունները միշտ հանդիսանում են առաջնային պրոբլեմի պրոգուկտիվ վերակառուցումներ։ Սա նշանակում է, որ լուծման գործընթացը ոչ միայն լուծման զարգացում է, այլ նաև խնդրի զարգացում։ Որոշակի լուծման վերջնական տեսքին հասնում ենք միջանկյալ փուլերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը նախորդ փուլի հարաբերությամբ ունի լուծման բնույթ, իսկ հաջորդի հարաբերությամբ՝ խնդրի բնույթ։ Մտածողության գործընթացում որոշիչ դեր ունեն որոշակի էվրիստիկ մեթոդները, որոնք պայմանավորում են լուծման՝ մեկը մյուսին հաջորդող փուլերը։

Ցանկացած լուծում հանդիսանում է տվյալ իրավիճակի որոշակի փոփոխություն։ Ընդ որում փոխվում են ոչ միայն իրավիճակի այս կամ այն մասերը, այլ նաև իրավիճակի ընդհանուր հոգեբանական կառուցվածքը։

Դունկերի աշխատանքների հիմնական եզրակացություններն են՝ Մտածողությունը բնութագրվում է՝

  • պրոբլեմային իրավիճակի ուսումնասիրությամբ (S),
  • առաջադրանքի առկայությաբ (P)

Պրոբլեմային իրավիճակում ինչ-որ բան բացակայում է, և այդ բացակայողը պետք է գտնվի մտավոր գործընթացի միջոցով։ Մտածողությունը գործընթաց է, որը պրոբլեմային իրավիճակի (S, P) հասկացման (ինսայթի) միջոցով բերում է ադեկվատ պատասխան գործողությունների (M)։ Մտածողության առաջին և հիմնական փուլն է հանդիսանում խնդրային իրավիճակի հասկացումը, որն ավարտվում է ֆունկցիոնալ որոշման ընդունմամբ։ Երկրորդ փուլը մտածողության ֆունկցիոնալ որոշման իրագործման փուլն է, այսինքն այն բանի ընտրությունը, որն իրականում անհրաժեշտ է լուծման համար։

Մտածողությունը որպես գործունեություն. Լեոնտև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածողությունը ճանաչողական գործունեության տեսակ է։ Սա նշանակում է, որ այս գործունեությունը պատասխանում այս կամ այն ճանաչողական դրդապատճառի։ Այդ ճանաչողական դրդապատճառն էլ տվյալ գործունեությանը տալիս է սուբյեկտի համար որոշակի իմաստ։ Այս գործունեությունը, ինչպես մարդկային գործունեության այլ տեսակները, դժվար կարգավորվող է, մասնավորապես՝ սուբյեկտիվ կարգավորվող։ Ընդ որում այս գործունեությունը կարգավորվում է հուզականորեն։ Առանց հուզական բաղադրիչի առկայության հնարավոր չէ հասկանալ ոչ միայն գործընթացի դինամիկան, այլ նաև այն ֆունդամենտալ տրանսֆորմացիաները, որոնց ենթարկվում են ճանաչողական գործունեության այս գործընթացները։

Մտածողությունն առաջին հերթին իրենից ներկայացնում է ճանաչողական մոտիվացիա։ Մոտիվացիայի կառուցվածքում կարևորում են դրդապատճառի հիմքում գտնվող պահանջմունքը, որը դրդապատճառի մեջ գտնում է իր զարգացումը, բովանդակությունը, բովանդակային բնութագիրը։ Մտածողությունը միջնորդավորված ճանաչում է, որը սկզբում հանդես է գալիս ոչ թե գործունեության, այլ գործողության ձևով, այսինքն սկզբում հանդես է գալիս ոչ թե ճանաչողական դրդապատճառը, որը որևէ մի տեղ կարող է գոյություն ունենալ դիֆուզ ձևով, այլ ամենից առաջ հանդես է գալիս ճանաչողական նպատակը։ Մտածողության առաջացումը ճանաչողական նպատակների ծագումն է։ Հաջորդ քայլում նպատակը և նրան համապատասխանող գործողությունը կարող է բարձրանալ հիերարխիայի այլ աստիճան, այսիքն փոխակերպվել դրդապատճառի։ Նպատակը սկսում է դրդապատճառային ֆունկցիա ձեռք բերել։ Մտածողությունը սկզբում առաջանում է շարժման, ապա նպատակաուղղված գործընթացի աստիճանում և պրակտիկ գործողության կենտրոնում։ Այնուհետև տեղի է ունենում դրդապատճառի շարժ դեպի նպատակ։ Դա նոր շարժում է, որի շնորհիվ հնարավոր է դառնում գործողության փոխակերպումը ինքնուրույն գործունեության՝ իր դրդապատճառով։ Գործունեության վերլուծության մեջ հնարավոր է գործողությունների փոխակերպում ոչ միայն դեպի «վերև», երբ գործողությունը վեր է ածվում գործունեության, այլև դեպի «ներքև», որի ժամանակ գործողությունը վերածվում է օպերացիայի (գործողության իրագործման միջոց՝ կատարողական տարր)։

Մտածողության օբյեկտ և սուբյեկտ. Տիխոմիրով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածողությունը հաճախ մեկնաբանվում է որպես խնդրի լուծման գործընթաց։ Խնդիրները կարող են առաջանալ այս կամ այն պրակտիկ գործունեության ընթացքում կամ էլ կարող են միտումնավոր ստեղծվել։ Երկու դեպքում էլ խնդիրը հանդես է գալիս որպես օբյեկտ, մարդու մտավոր աշխատանքի առարկա։ Խնդիրն ունի որոշակի օբյեկտիվ կառուցվածք, որի պարամետրերից մեկը հանդիսանում է առաջադրանքի բարդությունը։ Արհեստական կազմված խնդիրների մեջ սովորաբար առանձնացվում են պայմաններ և պահանջներ։

Պայմանները բնութագրվում են հետևյալ հատկանիշներով՝

  • իրավիճակի սովորական կամ անսովոր լինել,
  • էական հարաբերության արտահայտման մակարդակ,
  • պայմանների ներկայացման բնույթ։

Արհեստական կազմված խնդիրների կառուցման պահանջներն են՝

  • լուծումը և գաղափարը պետք է թաքնված լինեն,
  • լուծումը պետք է լինի դինամիկ,
  • գաղափարը պետք է յուրահատուկ լինի,
  • խնդիրը պետք է բավարարի գեղարվեստական պահանջներին։

Խնդրի պայմանների պարամետրերն են՝

  • իրավիճակի տարրեր,
  • տարրերը կապված են տարածական և ֆունկցիոնալ փոխհարաբերություններով,
  • իրավիճակի վերափոխման կաննոներ,
  • խնդրի լուծում, դեպի վերջնական արդյունքը տանող միջանկյալ ակտերի իրականացման ժամանակ իրավիճակը կարող է փոփոխվել, այդ պատճառով էլ յուրաքանչյուր հաջորդ ակտ իրականացվում է առաջնային պայմաններից տարբերվող պայմաններում։ Այս փոփոխությունները կարող են լինել խնդիրը լուծողից կախված կամ չկախված,
  • իրավիճակի լուծման այլընտրանքների հավաք։

Վերջնական իրավիճակը, այսինքն նախնական իրավիճակի բոլոր կախյալ և անկախ վերափոխումների արդյունքում ստացված իրավիճակը, բնութագրվում է վերջնական իրավիճակի յուրաքանչյուր տարրի՝ արդյունքի հասնելու մասնակցության մակարդակով և կոնկրետ ձևով։

Խնդրի տարրերը օժտված են որոշակի կշռով, որը պայմանավորված է նրանց ֆունկցիոնալ փոխհարաբերություններով։ Յուրաքանչյուր առանձին տարր իրավիճակում կարող է տարբեր ֆունկցիաներ իրականացնել և հետևաբար տարբեր նշանակություն ունենալ։ Դրա հետ մեկտեղ միևնույն տարրը միաժամանակ կարող է մի քանի ֆունկցիա իրականացնել, որտեղից էլ գալիս է տարրի ֆունկցիոնալ ծանրաբեռնվածություն հասկացությունը։ Խնդրի լուծման գործընթացի մեկնաբանման հիմնական պայմանների թվին է դասվում խնդրի ընդունման ակտը։ Այն իրենից ներկայացնում է խնդրի հարաբերակցումը արդեն առկա կամ նպատակադրված ստեղծվող դրդապատճառային գործընթացի հետ։

Մոտիվացիան գործունեության սուբյեկտի գլխավոր բնութագիրն է։ Առանձնացնում են խնդրի լուծման արտաքին և ներքին մոտիվացիա։ Այն, ինչը համապատասխանում է կոնկրետ պահանջմունքի, որում այն կենտրոնանում է, անվանում են դրդապատճառ։ Խնդրի լուծման գործընթացը բազմադրդապատճառային է։ Սուբյեկտը բնութագրվում է հիերարխիկ հարաբերությունների մեջ գտնվող բազմաթիվ դրդապատճառներով, այդ պատճառով էլ խնդրի ընդունման ակտը իրենից ներկայացնում է խնդրի կապումը խմբային դրդապատճառների ամբողջի հետ։ Բազմադրդապատճառային գործունեության կառուցվածքում տարբեր դրդապատճառների նշանակությունը կարող է տարբեր լինել։ Օրինակ, ճանաչողական դրդապատճառները, որոնք ակտուալացվում են խնդրի լուծման ընթացքում, կարող են զբաղեցնել ոչ թե գլխավոր, այլ երկրորդային դեր։ Այս դեպքում ասում են, որ գործունեությունը մոտիվացված է արտաքնապես, բայց այս արտաքին մոտիվացիային կարող են ավելացվել և ներքին դրդապատճառներ։ Նույնը կարելի է ներքին մոտիվացիայի մասին։ Այն ամենասկզբից էլ կարող է լինել դոմինանտող, սակայն սա չի նշանակում, որ ինչ-որ կողմնակի, լրացուցիչ պայմաններ, որոնք ձևավորում են արտաքին մոտիվացիան, չեն կարող դեր ունենալ գործունեության կազմակերպման, խնդրի լուծման ժամանակ։

Խնդրի լուծման ընթացքում նոր ճանաչողական պահանջմունքի ակտուալացումը հոգեբանության մեջ կապվում է պրոբլեմային իրավիճակի հետ։ Այդ պահանջմունքը կարող է առաջանալ խնդրի լուծման որոշակի փուլում։ Պրոբլեմային իրավիճակի հոգեբանական կառուցվածքն ներառում է՝

  • ճանաչողական պահանջմունք, որը մարդուն դրդում է ինտելեկտուալ գործունեության,
  • պահանջմունքի առարկա,
  • մարդու ինտելեկտուալ կարողություններ, որոնց մեջ մտնում են ստեղծագործական հնարավորությունները և նախկին փորձը։

Դրանք որոշում են ճանաչողական պահանջմունքի առաջացման սահմանները։ Պրոբլեմային իրավիճակ չի առաջանում, եթե խնդրի լուծման համար կան բավականաչափ յուրացված գիտելիքներ կամ էլ առկա գիտելիքները հնարավորություն չեն տալիս մարդուն հասկանալ իր առջև դրված ինտելեկտուալ խնդիրը։ Պրոբլեմային իրավիճակը բնութագրվում է դժվարության աստիճանով, գործողության կայացման փուլերով և գործողության կառուցվածքային բաղադրիչներով։ Խնդրի իրական լուծումը օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերություն է, որի ընթացքում փոփոխվում է ոչ միայն խնդիրը՝ մտածողության օբյեկտը, այլև սուբյեկտը։

Կյուլպե. Մտածողության հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյուլպեի՝ մտքերն էապես տարբերվում են պատկերացումներից։ Եթե այդպես չլիներ, ապա, օրինակ, բանասատեղծություններ սովորելու ընթացքում մտքերը նույնքան դժվարությամբ կմտապահվեն, որքան պատկերացումները։ Բանաստեղծությունն ուշադիր կարդալը բավարար է, որպեսզի հնարավորություն ունենալ նորից վերհիշելու մտքերի բովանդակությունը։ Միայն այս եղանակով մենք հասնում ենք այն զգալի արդյունքերին, որոնք առկա են դասավանդման, բեմի վրա խաղի և այլնի ընթացքում մեր մտքերի բովանդակության ռեպրոդուկցիայի ժամանակ։

Մտածողության տարրական գործունեության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կարող է գիտակցվել այն, ինչ չունի պատկերավոր, ակնառու բնույթ. հակառակ երևույթների դիտման՝ ինքնադիտումը թույլ է տալիս ընկալել և սահմանել այնպիսի երևույթներ և գիտակցության հստակ արտահայտված վիճակներ, որոնք չունեն գույն, ձայն, պատկեր և զգայական երանգավորում։

Գիտակցության մեջ ընդհանուր և վերացարկված արտահայտությունների նշանակությունը հայտնաբերվում է նույնիսկ այն դեպքում, երբ բառերից բացի գիտակցության մեջ ոչ մի այլ պատկերավոր բան տրված չէ, և ապրվում ու վերհիշվում է է ինքն իրեն՝ անկախ բառերից։

Զգայապես չզննվող երևույթների շարքին են պատկանում ոչ միայն այն, որ մենք գիտակցում ենք, մտածում ենք կամ այն, ինչի մասին մտածում ենք՝ իրենց հատկություններով, հարաբերություններով, այլև հենց դատողության ակտերի էությունը և մեր գործունեության բազմազան դրսևորումը. Գիտակցության տվյալ բովանդակության նկատմամբ մեր հարաբերության ֆունկցիաները՝ խմբավորումը և սահմանումը, ճանաչումը կամ ժխտումը։

Մտքերը ոչ միայն համարվում են մաքուր նշաններ զգայությունների համար, այլև նրանք միանգամայն ինքնուրույն «կառույցներ» են, մտքերի մասին կարելի է խոսել նույնքան որոշակի, որքան զգայական տպավորությունների մասին, նրանց կարելի է համարել ավելի դրական, քան կայուն և անկախ, քան զգայական պատկերներին՝ պայմանավորված հիշողության և երևակայության գործունեությամբ։ Բայց, իհարկե նրանց չի կարելի դիտարկել նույնքան անմիջական, որքան դիտման օբյեկտները, պատկերավոր առարկաները։

Փորձնական ճանապարհով ապացուցվել է, որ հնարավոր չէ մտածել՝ ամբողջովին տրվելով մտքերին, խորասուզվել մտքերի մեջ և միևնույն ժամանակ դիտել այդ մտքերը. հոգեկանի նման տարանջատում մինչև վերջ հնարավոր չէ՝ սկզբում մեկը, հետո մյուսը։

Ըստ այն հեղինակի՝ մենք ուղղում ենք մեր աչքերը ինչ-որ բանի և դրա հետ մեկտեղ լարում մեր մկանները, քանի որ ցանկանում ենք այն տեսնել. ակտիվությունը գալիս է առաջին պլան, իսկ ընկալման ակտը և պատկերացման մեխանիզմը երկրորդ պլան։

Կյուլպեն տվել է նաև «դետերմինանտ միտում» հասկացությունը. բառ-գրգռիչները ակտիվացնում են ռեպրոդուկտիվ միտումների շարք, որոնք գիտակցության մեջ առանձնացնում են մեծ թվով բառեր, հասկացույթուններ, գիտելիքներ՝ կապված բառ-գրգռիչի հետ։ Ընդ որում, պետք է նաև հավելյալ մեխանիզմ, որն ունի ընտրողական բնույթ, որի հետևանքով որոշ զուգորդություններ ուժեղանում են, որոշներն ակտիվանում։

Մտածողության գործընթացում կարևոր դեր խաղացող վերացարկումը, կոմբինացիան, սահմանումը, դատողությունը, եզրահանգումը, համեմատումը, տարբերակումը, որոնումը, հարաբերությունների հաստատաումը նույնպես ունեն դեետերմինանտ միտման բնույթ։

Մարքս Վերտհայմեր. Պրոդուկտիվ մտածողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերտհայմերի հետազոտությունների նպատակը մտածողությանը նպաստող կամ խոչընդոտող ձևական մեխանիզմների և օպերացիաների, արտաքին գործոնների ուսումնասիրումը չէր։ Նա խնդիր էր դրել գտնելու մտածողության գործընթացի ստեղծագործական, ապացուցող և կենդանի իմաստը, ընդ որում, հստակ գիտակցելով, որ կենդանի գործընթացը հակադրվում է կոնցեպտոուալիզացիային։

Ըստ Վերտհայմերի՝ խնդրային իրավիճակը մեկուսացված չէ, հենց դրա համար էլ այն տանում է որոշման, կառուցվածքային եզրափակման։ Նմանապես, լուծված խնդիրը չպետք է լինի իր մեջ եզրափակված։ Այն նորից կարող է գործարկվել որպես մաս, որը ստիպում է դուրս գալու նրա սահմանններից, դիտարկելու և իմաստավորելու ավելի ընդարձակ դաշտ։ Հաճախ վերջինս երկարատև գործընթաց է, որը բնորոշվում է խոչընդոտների հաղթահարմամբ։ Այս առիթով, Վերտհայմերը նշում է, որ ասվածը ճիշտ է ոչ միայն առանձին անհատների, այլև սոցիումի համար, քանի որ մեծագույն խնդիրները փոխանցվում են սերնդե սերունդ, և անհատը գործում է նախ և առաջ ոչ թե որպես անհատ, այլ որպես խմբի անդամ՝ ներառված ինչպես սոցիալական, այնպես էլ պատմական դաշտի մեջ։

Գեշտալտ հոգեբանության հիմնախնդիրներից մեկը հակադրվել է հետևյալ տեսակետներին՝

  • մտածողության գործընթացի ձևական մեկնաբանումը որպես զգայությունների, ընկալումների և փորձի այլ տարրերի զուգորդություններ,
  • խնդրի լուծման ձևական-տրամաբանական նկարագրումը և վերլուծությունը որպես տրամաբանական օպերացիաների հաջորդականություն,
  • դիդակտիկ կանոններին ձևական հետևումը. շարադրանքի հաջորդականությունը, ակնառու լինելը, գիտելիքների մեխանիկական-ձևական բնույթը,
  • մտավոր զարգացման ձևական ախտորոշումը,
  • ուսման մեջ սովորողների ձեռքբերումների ձևական գնահատումը։

Վերթհայմերը կարևորում է մտածողության գործընթացի կենդանի ընթացքը, դինամիկան։ Ինտուիցիան և ինսայթը այդ գործընթացի պահն են միայն։

Պրոդուկտիվ մտածողության գործընթացում կարելի է առանձնացնել հետևյալ փուլերը՝

  • թեմայի առաջացում. այս փուլում ծագում է աշխատանքը սկսելու անհրաժեշտ զգացումը՝ ուղղորդված լարվածության զգացում, որը մոբիլիզացնում է ստեղծագործական ուժերը,
  • թեմայի ընկալում, իրավիճակի վերլուծություն, խնդրի գիտակցում՝ այս փուլի հիմնական խնդիրը իրավիճակի ամբողջական, ինտեգրալ պատկերի ստեղծումն է, կոնցեպտուալ մոդելի ստեղծում, որն ադեկվատ է այն իրավիճակի համար, որում ծագել է՝ կապված թեմայի ընտրության հետ, և որը համարվում է լուծման ենթակա խնդրի «բյուրեղացման» ոլորտ,
  • աշխատանք խնդրի լուծման ուղղությամբ՝ այն մեծ մասամբ ընթանում է անգիտակցաբար, թեև նախնական, լարված գիտակցական աշխատանքն անհրաժեշտ է։ Այդ նախնական աշխատանքը կարող է դիտարկվել որպես խնդրի լուծման հատուկ միջոցների ստեղծման միջոց,
  • որոշման գաղափարի առաջացում՝ ինսայթ. այս փուլը լավագույնս նկարագրված է տարբեր հեղինակների կողմից, սակայն էությունը հայտնի չէ,
  • կատարողական փուլ

Իրավիճակը պետք է լինի ոչ հստակ, առաջացնի ուղղորդված լարվածություն, դրդի իր վերափոխման միջոցների որոնման, հստակ, ավարտված իրավիճակի փոխակերպման։ Վերջինս մտածողության անհրաժեշտ պայմաններն են։

Մտածողությունը կառուցվածքային առանձնահատկությունների և պահանջների դիտարկումն է, գիտակցումը և գործողությունների իրագործումը, որոնք համապատասխանում են այդ պահանջներին, և դրանով հանդերձ ուղղված են այդ կառուցվածքի բարելավմանը։ Դա նշանակում է, որ պետք է դիտարկել ոչ հստակ մասերը, շեղումները, արտաքին հատկանիշները և այլն, խնդրային իրավիճակում իրենց տեղի, ֆունկցիայի, դերի հետ համապատասխանությամբ։ Ներքին կառուցվածքային հարաբերությունները պետք է հաստատվեն և տվյալ իրավիճակի մեջ ամբողջությամբ, և նրա առանձին մասերի միջև։ Անհրաժեշտ է իրագործել կառուցվածքային խմբավորման և մեկուսացման օպերիացիաներ դինամիկ կառուցվածքում։ Փնտրել ոչ թե առանձին ճշմարտություն, այլ կառուցվածքային ճշմարտություն։

Բազմազան գործոններ, ուժեր, պայմաններ կարող են պայմանավորել սուբյեկտի համար կառուցվածքը. Սովորությունների իներցիան, առանձին տարրերի նկատմամբ ուշադրությունը։ Եթե իրական կառուցվածքը հասկանալու ցանկությունը թույլ է, ապա մեծանում է ձգտումը՝ պարզեցնելու կառուցվածքը․ Մյուս կողմից՝ նաև խնդրի ճիշտ դրվածքը առավել կարևոր է լուծումից։

Գիտության մեջ առկա են դժվարություններ այն հարցի կապակցությամբ, թե ինչպես են մտածողության գործընթացում միավորվում իրենց էությամբ տարբեր առարկաներ կամ, առանձնացվում առարկաներ, որոնք իրականում սերտորեն կապված են միմյանց հետ։ Երկու խումբ օբյեկտներ, որոնք նույնական են ատոմիստական տեսանկյունից, կառուցվածքայնորեն կարող են նշանակել տարբեր իրեր, կարող են միանգամայն տարբեր լինել իրենց էությամբ։ Ճիշտ է նաև հակառակ պնդումը։ Ատոմիստական տեսանկյունից տարբեր օբյեկտների գործողություններ կարող են կառուցվածքայնորեն միանման լինել։

Մտածողության իրական գործունեության մեջ տարրերը խիստ նույնական չեն մնում և պահանջում են փոփոխություն, բարելավում։ Տարրի ֆունկցիոնալ նշանակության փոփոխությունը առաջնային դեր է խաղում, առանց դրա մտածողությունը դառնում է անարդյունք։ Առանց այսպիսի փոփոխության գիտակցման մենք չենք կարողանա հասկանալ զարգացման ուղղվածությունը։ Մտածողության կենդանի գործընթացներն ուղղված են տվյալ իրավիճակի բարելավմանը։

Ժան Պիաժե. Մտածողության գենետիկական տեսություն, Ինտելեկտի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիաժեն ընդգծել է ինտելեկտի երկակի բնույթը՝ միաժամանակ տրամաբանական և կենսաբանական։ Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ երկուսի միասնությունը։

Ցանկացած վարքային դրսևորում հանդես է գալիս որպես ադապտացիա, կամ այսպես կոչված ռեադապտացիա։ Անհատը գործում է միայն այն դեպքում, երբ ունի գործողության պահանջմունք, այսինքն, եթե կարճ ժամանակով խախտվել է օրգանիզմի ու միջավայրի հավասարակշռությունը։ Այս դեպքում գործողությունն ուղղված է վերկանգնելու այդ հավասարակշռությունը։ Այս կերպ, վարքն արտաքին աշխարհի և սուբյեկտի միջև փոխազդեցության յուրահատուկ ձև է։ Հոգեբանության մեջ վարքը դիտարկվում է որպես արտաքին և ներքին աշխարհի ֆունկցիոնալ փոխանակություն, որն իրականացվում է տարածության (ընկալում) և ժամանակի (հիշողություն) մեջ՝ բարդ ուղեգծով։

Ֆունկցոնալ փոխանակության իմաստով հասկացվող վարքը, իր հերթին, ենթադրում է երկու՝ միմյանց հետ սերտորեն կապված ասպեկտներ՝ աֆեկտիվ և կոգնիտիվ։

Աֆեկտիվ և կոգնիտիվ ասպեկտները անբաժան են, բայց միաժամանակ տարբեր։ Նույնիսկ մաթեմատիկական ոլորտում հնարավոր չէ դատել առանց որոշակի զգացմունքների, ընդհակառակը, անհնարին է տարբեր զգացմունքների գոյությունն՝ առանց հասկացման և տարբերակման։

Կոգնիտիվ և աֆեկտիվ ասպեկտները սերտ փոխկապակցված են ինտելեկտի կառուցվածքում. ինտելեկտը հավասարակշռության յուրահատուկ ձև է, որին ձգտում են ընկալման, հմտության և տարրական սենսոմոտար մեխանիզմների վրա հիմնված կառուցվածքները։ Այն կարևոր դեր է խաղում ոչ միայն մարդու հոգեկանում, այլև առհասարակ կյանքում։ Ինետելեկտը վարքի ճկուն և միաժամանակ կայուն կառուցվածքային հավասարակշռություն է, որն իր էությամբ առավել կենսունակ և ակտիվ օպերացիաների համակարգ է։ Որպես հոգեբանական ադապտացիաների մեջ ամենակատարելագործվածը՝ ինտելեկտը ծառայում է սուբյեկտի կողմից շրջապատող միջավայրի հետ փոխազդեցության անհրաժեշտ և արդյունավետ գործիք։ Մյուս կողմից, ինտելեկտն ի սկզբանե անբաժան է սենսոմոտոր ադապտացիայից, և նրա սահամաններում կենսաբանական ադապտացիայից։

Ինտելկետը, որպես ադապացիա, ապահովում է միջավայրի և օրգանիզմի հավասարակշռությունը։ Այդ ադապտացիան իրականացվում է երկու փոխկապակցված գործընթացների միջոցով. ասիմիլյացիա և ակոմոդացիա։ Հոգեկան ասիմիլյացիան վարքային սխեմաների մեջ օբյեկտների ներառումն է, այսինքն՝ արտաքին աշխարհի օբյեկտների հարմարումը օրգանիզմին։ Միջավայրի հակառակ ազդեցությունը օրգանիզմի վրա, այսինքն գործընթացը երբ օրգանիզմն է համարվում միջավայրի օբյեկտներին, կոչվում է ակոմոդացիա։ Կենդանի էակը երբեք չի ենթարկվում միջավայրի կողմից հակառակ ազդեցությանն անմիջականորեն, այսպիսի գործողությունն ուղղակիորեն փոխում է ասիմիլյատիվ ցիկլը՝ ակոմոդացնելով միջավայրի հարաբերության նկատմամբ։ Միջավայրի ազդեցությունը հոգեկանի վրա միշտ եզրափակվում է ոչ թե պասիվ ենթարկմամբ, այլ իրենից ներակայացնում է այդ իրերին ուղղված պարզ գործողությունների մոդիֆիկացիա։

Այսպիսով, կարելի է ասել, որ ադապտացիան ասիմիլյացիայի և ակոմոդացիայի, օբյեկտի և սուբյեկտի փոխազդեցության հավասարակշռությունն է։

Ինտելեկտն իր տրամաբանական օպերացիաներով, ապահովում է կայուն և դրա հետ մեկտեղ փոփոխական հավասարակշռություն մտածողության և միջավայրի միջև, եզրափակում ադապտացիոն գործընթացների համագումարը։ Այն դեպքում, երբ պարզագույն կոգնիտիվ գործընթացները՝ ընկալում, հիշողություն, շարունակում են այդ հավասարակշռությունը տարածության և ժամանակի մեջ, ինտելեկտը գործողությունն ազատում է «այստեղ» և «հիմա» ենթարկվածությունից։

Ինտելեկտի հոգեբանական բացատրությունը նրանում է, որպեսզի ընդգծել նրա զարգացման ուղին, ցույց տալ, թե ինչպես է եզրափակվում բնութագրված հավասարակշռությամբ։ Այդ հավասարակշռությունը պետք է հասկացվի էվոլյուցիայի սահման, որի սահմաններն են՝

  • սենսոմոր ինտելեկտ (0-2 տարեկան) շարունակվում է մինչև խոսքի ի հայտ գալը, երբ երեխայի կազմակերպված շարժումների արդյունքում շրջապատի առարկաներն ընկալվում են նրա կողմից բավական հստակ հատկանիշներով,
  • նախաօպերացիոնալ մտածողություն (2-7 տարեկան), սիմվոլիկ և սեմիոտիկ ֆունկցիաների առաջացում։ Երեխան ունակ է ներկայացուցչական մտածողության՝ սիմվոլիկ ֆունկցիաների օգնությամբ։ Սակայն դեռ այս փուլում երեխան չի կարողանում կատարել օպերացիաներ։ «Օպերացիան» ներքին գործողություն է, արտաքին առարկայական վերափոխման, ներքնայնացման արդյունք, ընդ որում դրանք դարձելի են, կարող են իրականացվել հակառակ ուղղությամբ։
  • կոնկրետ օպերացիաների առաջացում (7-11 տարեկան), այս օպերացիաներն ուղղված են անմիջականորեն դեպի առարկաները՝ նրանց հետ գործողության ընթացքում։ Օրինակ՝ երեխան կարող է դասակարգել կոնկրետ առարկաներ, կարգավորել դրանք, գտնել դրանց միջև համապատասխանություն։
  • Ֆորմալ օպերացիաներ (11-15 տարեկան), օպերացիաներն իրականցվում են ոչ միայ կոնկրետ առարկաների միջոցով, այլև տարածվում են վարկածների և դատողությունների վրա, որոնք երեխան կարող է որպես վերացարկված, նրանցից դուրս բերել հետևանքներ տրամաբանական և ձևական ճանապարհով։

Դեվիդ Կրեչ, Ռիչարդ Կրաչֆիլդ, Նորման Լիվսոն. Խնդրի լուծումը պայմանավորող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստիմուլի մոդել։ Խնդրի լուծման գործընթացը, ընդհանուր առմամբ, համանման է պերցեպտիվ գործընթացին։ Խնդրային իրավիճակի տարրերի տարածական դասավորությունը կարող է նպաստել կամ խոչընդոտել խնդրի լուծմանն այնպես, ինչպես նպաստում կամ խոչընդոտում է պերցեպտիվ կազմակերպվածությանը։

Այս էֆեկտն առավել բնորոշ է ծանոթ օբյեկտներին, քանի որ հաճախ խնդիրների լուծմանն անհրաժեշտ է նրանց տալ նոր մեկնաբանություն։ Այս դեպքում օբյեկտների մոտիկությունը կմեծացնի նրանց սովորական նշանակությունը, որը կխանգարի խնդրի լուծմանը, և ընդհակառակը, ֆունկցիոնալ կերպով կապված օբյեկտների տարածական առանձնացումը կնպաստի խնդրի լուծմանը։

  • Ժամանակային կազմակերպում և դիրքորոշում։ Խնդիրների տարրերը ներկայացված են ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ։ Խնդրային իրավիճակի որոշակի մասեր նախորդում են ուրիշներին։ Նյութի ժամանակային կազմակերպման հիմնական էֆեկտներից մեկը դիրքորոշման էֆեկտն է։ Խնդրի լուծման վրա դիրքորոշման ազդեցությունը լավ Է ուսումնասիրված։ Այս ոլորտում դասական Լաչինսի փորձն է։ Վերջինիս համաձայն՝ որոշ քանակի խնդիրների լուծումը մեկ եղանակով դրդում է փորձարկվողին օգտագործել նույն եղանակը հետագա խնդիրների լուծման համար, նույնիսկ եթե այն դառնում է անարդյունավետ։ Ընդ որում, ինչքան շատ ջանք ենք գործադրում խնդրի լուծման որոշակի սկզբունքի բացահայտման համար, այնքան մեծ հավանականաությամբ այն կօգտագործենք։
  • Հուզական և դրդապատճառային վիճակներ։ Խնդրային իրավիճակը խնդիրը լուծողի մոտ կարող է առաջացնել հուզական և դրդապատճառային տարբեր վիճակներ։ Դրանք իրենց հերթին կարող են ազդել լուծման արդյունավետության վրա։ Առկա են համոզիչ ապացոույցներ, որ ինտելեկտուալ ունակությունները, որպես կանոն, տուժում են «անհաջողություններից»։ Մյուս կողմից հաջողությունը նույնպես կարող է վատացնել ստեղծագործական խնդիրների լուծումը։ Այսպես, հաջողության զգացումը և ֆրուստրացիան կարող են վատացնել ստեղծագործական խնդիրների լուծումը։

Լուծվող խնդրի մոտիվացիայի ինտենսիվությունը մեծանում է, աշխատանքի արդյունավետությունը նույնպես մեծանում է, բայց մինչև որոշակի սահման։ Դրանից հետո մոտիվացիայի ցանկացած բարձրացում կհանգեցնի խնդրին լուծման արդյունավետության նվազման։ Իհարակե, մոտիվացիայի «օպտիմալ» ինտենսիվությունը խիստ տատանվում է մի մարդուց մյուսին։ Այդ տատանումները կախված ենկ մարդու անձնային բնութագրերից։

Անձնային գործոններ։ Մարդիկ էապես տարբերվում են խնդրի լուծման ընթացքում ծագած իրավիճակային ազեցությունների նկատմամբ ընկալունակության աստիճանով։ Այդ անահատական տարբերություններն արտացոլում են լուծման գործընթացի իրավիճակային դետերմինանտների փոխազդեցությունը մարդու այնպիսի կայուն բնութագրերի հետ, ինչպիսիք են նրա գիտելիքները, ինտելեկտը, անձնային գծերը։

Օրինակ, հետազոտվող օբյեկտի նկատմամաբ մեր գիտելիքների մեծացմանը զուգընթաց՝ նրա իրավիճակային հատկանիշները մղվում են երկրորդ պլան։ Պարզվում է, որ դիրքորոշման էֆեկտը հեշտությամբ դրսևորվում է ցածր ինտելեկտով մարդկանց մոտ։

  1. Գիտելիքներ. Գիտելիքների և ստեղծագործականության կապն արտացոլում է երկու՝ միմյանց հակադիր դրույթներ։ Մի կողմից՝ ինչքան շատ գիտելիքներ է նախկինում ստացել մարդը, այնքան բազմազան կլինեն նրա մոտեցումները։ Մյուս կողմից, գիտելիքները կարող են սահմանափակել մեզ, ընտելացնեն օբյեկտի կարծրատիպային նշանակության օգտագործմանը։ Այս առումով, ինչքան քիչ գիտելիքներ է մարդը ստացել անցյալում, այնքան ավելի հեշտ կգտնի լուծման անսովոր, յուրահատուկ գաղափար։ Խնդրի լուծման համար կարևոր նշանակություն ունի գիտելքների օգտագործման պատրաստվածությունը։
  2. Ինետելեկտ. Ինտելեկտը մարդու հարաբերականորեն կայուն ունակությունն է, որը նա օգտագործում է խնդրի լուծման յուրաքանչյուր իրավիճակում՝ անընդհատ ակտիվությամբ։ Բարձ և ցածր IQ ունեցող երեխաների հետազոոտությունները ցույց են տվել, որ բարձր IQ–ով երեխաները ցույց են տալիս իրենց վարկածները ստուգելու լավ ունակություն, արդյունքում բացառելով բոլոր սխալ լուծումները։
  3. Անձ. Խնդրի լուծման գործընթացում դրսևորվող անձնային որակներից են ճկունությունը, նախաձեռնողականությունը, համոզվածությունը։ Առկա են ապացույցներ այն մասին, որ սոցիալական ճնշմանը հարմարվելու միտումը կապված է խնդրի լուծման քիչ արդյունավետության հետ։

Ռասել Ակոֆֆ. Խնդրի կառուցվածքը և ճանապարհները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր խնդրի լուծման գործընթաց ենթադրում է հետևյալ գործոնների առկայություն՝

  • որոշում ընդունող անձ՝ այսինքն նա, ով պետք է լուծի խնդիրը։ Դա կարող է լինել առանձին անհատ կամ խումբ,
  • կառավարվող փոփոխականներ։ Խնդրի կողմից ընդգրկվող իրավիճակներ, որոնք կարող է կառավարել որոշում ընդունող անձը։ Այդ փոփոխականները կարող են լինել քանակական կամ որակական,
  • ընտրություն կամ որոշման ընդունում։ Վարքային գծերի հայտնաբերման գործընթաց, որոնք որոշվում են մեկ կամ բազմաքանակ կառավարվող փոփոխականներով։ Պետք է գոյություն ունենան երկուսից ոչ պակաս վարքագծեր, հակառակ դեպքում՝ խնդիրը չի ծագում, քանի որ չկա ընտրություն։ Իհարկե կարող են գոյություն ունենալ և բազմաքանակ վարքային գծեր,
  • չկառավարվող փոփոխականներ։ Խնդրի կողմից ընդգրկվող իրավիճակներ, որոնք չի կարող կառավարել որոշում ընդունող անձը, բայց որոնք կառավարվող փոփոխականների հետ համատեղ կարող են ազդել ընտրության արդյունքի վրա։ Այս փոփոխականները նույնպես կարող են լինել որակական և քանակական, որոնց համագումարը ձևավորում է խնդրի շրջապատող ֆոնը,
  • պետք է հաշվի առնել, որ չկառավարվող փոփոխականները ուղղակի կարող են կարգավորվել այլ անձանց (կազմակերպության) կողմից,
  • ներքին և արտաքին սահմանափակումներ՝ կառավարվող և չկառավարվող փոփոխականների հնարավոր նշանակություններ։

Մտային խնդրի լուծման փուլերը. Ուոլլես[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են մտային խնդրի լուծման 4 փուլ՝

  1. նախապատրաստում, որի ընթացքում խնդիրը դիտարկվում է բոլոր կողմերից,
  2. հասունացում, այս փուլում խնդիրը գտնվում է գիտակցության մեջ,
  3. փայլատակում՝ խնդրի լուծման առաջացում,
  4. ստուգում

Կարելի է գտնվել խնդրի հասունացման փուլում այլ խնդրի լուծման նախապատրաստման համար տվյալների հավաքի կամ մեկ այլ խնդրի եզրակացությունների ստուգման ժամանակ։ Նույնիսկ միևնույն խնդրի դեպքում նրա մի մասը կարող է անգիտակցաբար հասունանալ, այն դեպքում, երբ մենք գիտակցաբար իրագործում ենք նրա այլ մասի լուծման կամ ստուգման նախապատրաստումը։ Նախապատրաստման փուլը ներառում է ողջ ինտելեկտուալ ուսուցման գործընթացը։ Կրթված մարդը տիրապետում է արդեն իսկ սովորած հասկացությունների և փաստերի պաշարի՝ ձեռք բերված կամածին դիտման և մտապահման ընթացքում։ Ստուգումը՝ վերջին փուլը, որոշակիորեն հիշեցնում է նախապատրաստման փուլը, լիովին գիտակցված է։ Հասունացման փուլի մասին հայտնի է երկու փաստ՝

  • հասունացման ընթացքում մենք չենք մտածում լուծվող խնդրի մասին գիտակցաբար և կամածին,
  • այս փուլում ներառված են անգիտակցական և ոչ կամածին կամ նախագիտակցական և նախակամածին մտավոր իրադարձությունների մի ամբողջ շարք։

Ցանկացած խնդրի գիտակցական իմաստավորման կամածին ինքնազսպումը կարող է ընդունել 2 ձև՝ ինքնազսպումը կարող է դրսևորվել այլ խնդիրների հետ գիտակցական աշխատանքում կամ որպես ռելաքսացիա՝ որևէ մտավոր աշխատանքից ընդհանրապես ազատում։ Հասունացման առաջին տեսակը խնայում է ժամանակ և հաճախ նախընտրելի է։ Մենք կարող ենք հասնել լավ արդյունքների, եթե սկսում ենք լուծել մի քանի խնդիր իրար հետևից և կամածին թողնում որոշ ժամանակ՝ զբաղվելով այլ գործերով։ Սակայն ստեղծագործական մտածողության առավել բարդ ձևերում ոչ միայն մարդը կարիք ունի տվյալ թեմայի մասին մտածելուց ազատ ժամանակահատվածի, այլ ցանկալի է որ ոչինչ չխանգարի ազատ անգիտակցական աշխատանքին։ Այս դեպքերում հասունացման փուլը պետք է մեծ մասամբ կազմված լինի իրական մտավոր ռելաքսացիայից։ Այսպիսով նախապատրաստական, ստուգման, հասունացման որոշակի փուլերում գիտակցական կամքը ունի կարևոր նշանակություն։

Մտածողությունն ըստ Ռուբինշտեյնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածողությունն իրենից ներկայացնում է վերլուծության, համադրության, վերացարկման և ընդհանրացման գործընթացների ամբողջություն։ Վերլուծությունը և համադրությունը միևնույն մտածողական գործընթացի երկու կողմերն են։ Նրանք փոխկապակցված և փոխպայամանվորված են։ Վերլուծությունը մեծ մասամբ իրականացվում է համադրության միջոցով՝ ինչ-որ ամբողջի վերլուծությունը միշտ պայմանավորված է նրանով, թե ինչ հատկանիշների հիման վրա են նրա մասերը միավորված։ Ցանկացած ամբողջի ճիշտ վերլուծությունը համարվում է ոչ միայն նրա մասերի, տարրերի, հատկությունների, այլև նրա կապերի կամ հարաբերությունների վերլուծություն։ Այն հանգեցնում է ոչ թե ամբողջի բաժանմանը, այլ վերջինիս վերափոխմանը։ Ամբողջի այդպիսի վերափոխումը, նրա առանձին բաղադրիչների վերլուծության հարաբերակցումը հենց համադրումն է։ Այնպես, ինչպես վերլուծությունը իրագործվում է համադրման միջոցով, համադրումը իրագործվում է վերլուծության միջոցով՝ ներառելով մասեր, տարրեր, հատկություններ՝ իրենց փոխադարձ կապերով և հարաբերություններով։ Զգայական ճանաչողության մեջ վերլուծությունն արտայատվում է օբյեկտի զգայական որևէ հատկության առանձնացման մեջ։ Վերլուծության ճանաչողական նշանակությունն այն է, որ առանձնացնում և ընդգծում է էականը։ Այս դեպքում վերլուծությունը անցում է կատարում վերացարկման։ Վերացարկումը վերլուծության յուրահատուկ ձև է, որը վերլուծությունը ձեռք է բերում հասկացություններում՝ վերացական մտածողության անցման ժամանակ։ Համադրությունը տարբեր տարրերի միջև կապերի հաստատումն է, հարաբերակցումը։ Զգայական ճանաչողության, ընկալման մեջ համադրությունը հանդես է գալիս զգայական տարրերի, նրանց կոնֆիգուրացիայի, կառուցվածքի, ձևի փոփոխմամբ, նրանց իմաստային բովանդակության վերլուծության միջոցով առանձնացված բաղկացուցիչ մասերի հարաբերակցման արդյունքում։

Էմպիրիկ ճանաչման մակարդակում վերլուծության և համադրության միասնականությունը հանդես է գալիս համեմատության մեջ։ Շրջապատող միջավայրի ճանաչման սկզբնական փուլերում իրերը առաջին հերթին ճանաչվում են համեմատման միջոցով։ Համեմատումը վերլուծության և համադրության փոխկապվածության կոնկրետ ձև է, որի արդյունքում կատարվում է երևույթների էմպիրիկ ընդհանրացումը և դասակարգումը։ Համեմատման դերը հատկապես մեծ է էմպիրիկ ճանաչման մակարդակում, նրա սկզբնական փուլերում՝ մասնավորապես երեխաների մոտ։ Համադրությունը անընդհատ անցում է կատարում վերլուծության և հակառակը։ Նրանք մեկ միասնական գործընթացի երկու կողմերն են։ Մտածողության յուրաքանչյուր կատեգորիա կոնկրետ իրականության վերլուծության վերացական արդյունքն են և դրա հետ մեկտեղ համադրական գործընթացի օղակ։ Վերացարկման տարրական ձևը մնում է զգայական սահմաններում, չի հանգեցնում առարկաների նոր, զգայապես չտրված հատկությունների հայտնաբերման։ Վերացական մտածողությունը բնութագրող վերացարկման առանձնահատկությունն այն է, որ դուրս է գալիս զգայականի սահմաններից։ Վերացարկումը երևույթի անմիջական հատկությունների ոչ միայն ընտրությունն է, այլև նրանց վերափոխումը։ Ընդհանրացումը նույնպես հանդես է գալիս երկու հստակ տարբեր ձևերով՝ գեներալիզացիայի և բուն ընդհանրացմանը։ Ընդհանրացման տարրական ձևերն իրագործվում են տեսական վերլուծությունից անկախ։ Այն սկզբում իրականանում է ուժեղ հատկանիշների հիման վրա։ Դրանք անմիջականորեն էական են և զգայապես հանդես են գալիս ընկալման առաջնային պլանում։ Գիտական ընդհանրացումը ներառում է ոչ թե մի շարք երևույթների համար ընդհանուր կամ նման հատկություններ, այլ նրանց համար էականները, որոնք առանձնանում են վերլուծության և վերացարկման արդյունքում։ Սակայն ինչ-որ բան էական է ոչ թե այն պատճառով, որ հանդիպում է մի շարք երևույթների մոտ, այլ էականի, որի պատճառով էլ ընդհանուր է մի շարք երևույթների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marić, Jovan (2005). Klinicka psihijatrija. Belgrade: Naša knjiga. էջ 22. ISBN 978-86-901559-1-0. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  2. Harper, Douglas. «Etymology of Thought». Online Etymology Dictionary. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  3. Random House Webster's Unabridged Dictionary, Second Edition, 2001, Published by Random House, Inc., 978-0-375-42599-8, p. 1975
  4. Webster's II New College Dictionary, Webster Staff, Webster, Houghton Mifflin Company, Edition: 2, illustrated, revised Published by Houghton Mifflin Harcourt, 1999, 978-0-395-96214-5, p. 1147
  5. Caianiello, E.R. (1961). «Outline of a theory of thought-processes and thinking machines». Journal of Theoretical Biology. էջեր 204–235. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  6. "Surfaces and Essences: Analogy as the Fuel and Fire of Thinking" by Douglas Hofstadter and Emmanuel Sander, 2013, Basic Books, 978-0-465-01847-5
  7. «The Neural Theory of Language and Thought». icbs.berkeley.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  8. "ThoughtForms – The Structure, Power, and Limitations of Thought: Volume 1 – Introduction to the Theory" by Peter Baum, 2013, Aesir Publishing, 978-0-9884893-0-1
  9. «Unconscious Thought Theory». changingminds.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  10. Ap Dijksterhuis; Ap and Nordgren; Loran F. (2006). «A Theory of Unconscious Thought» (PDF chapter). Perspectives On Psychological Science. Vol. 1–2. էջեր 95–109. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  11. "The Stuff of Thought: Language as a Window into Human Nature" by Steven Pinker, 2008, Penguin Books, 978-0-14-311424-6
  12. «Language of Thought Hypothesis | Internet Encyclopedia of Philosophy». www.iep.utm.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Martin Heidegger, What is Called Thinking?
  14. Dreyfus, Hubert. Dreyfus, Stuart. Mind Over Machine. Macmillan, 1987
  15. 15,0 15,1 Kim, J. (1995). Honderich, Ted (ed.). Problems in the Philosophy of Mind. Oxford Companion to Philosophy. Oxford: Oxford University Press.
  16. Companion to Metaphysics, By Jaegwon Kim, Gary S. Rosenkrantz, Ernest Sosa, Contributor Jaegwon Kim, 2nd edition, Wiley-Blackwell, 2009, 978-1-4051-5298-3
  17. Varela, Francisco J., Thompson, Evan T., and Rosch, Eleanor. (1992). The Embodied Mind: Cognitive Science and Human Experience. Cambridge, MA: MIT Press. 0-262-72021-3
  18. Cowart, Monica (2004). Embodied Cognition. ISSN 2161-0002. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  19. Di Paolo, Ezequiel (2009). «Shallow and Deep Embodiment». University of Sussex. Արխիվացված է օրիգինալից (Video, duration: 1:11:38) 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  20. Gestalt Theory, By Max Wertheimer. Hayes Barton Press, 1944, 978-1-59377-695-4
  21. Piaget, J. (1951). Psychology of Intelligence. London: Routledge and Kegan Paul
  22. Demetriou, A. (1998). Cognitive development. In A. Demetriou, W. Doise, K. F. M. van Lieshout (Eds.), Life-span developmental psychology. pp. 179–269. London: Wiley.
  23. Schacter, Daniel L. (2011). Psychology Second Edition, "Positive Psychology". New York.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) 584 pp.
  24. Snowden, Ruth (2006). Teach Yourself Freud (illustrated ed.). McGraw-Hill. էջ 107. ISBN 978-0-07-147274-6.
  25. Geraskov, Emil Asenov (1994 թ․ նոյեմբերի 1). «The internal contradiction and the unconscious sources of activity». The Journal of Psychology. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 17-ին.
  26. The Cambridge companion to Freud, By Jerome Neu. Cambridge University Press, 1991, p. 29, 978-0-521-37779-9
  27. Social Psychology, David G. Myers, McGraw Hill, 1993. 0-07-044292-4.
  28. Sewell, W.H. (1989). Some reflections on the golden age of interdisciplinary social psychology. Annual Review of Sociology, Vol. 15.
  29. The Psychology of the Social, Uwe Flick, Cambridge University Press, 1998. 0-521-58851-0.
  30. Jensen, Peter S., Mrazek, David, Knapp, Penelope K., Steinberg, Laurence, Pfeffer, Cynthia, Schowalter, John, & Shapiro, Theodore. (Dec 1997) "Evolution and revolution in child psychiatry: ADHD as a disorder of adaptation. (attention-deficit hyperactivity syndrome)". Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry. 36. p. 1672. (10). July 14, 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джеймс В., Психология /Под.ред. Л.А. Петровской.-М.։ Педогогика, 1991.-368с.
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
  • Гиппенрейтер, Ю. Б., and В. В. Петухов. "Хрестоматия по общей психологии. Психология мышления." Москва։ МГУ (1981).
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մտածողություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մտածողություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 62