Որոշում
Jump to navigation
Jump to search
Որոշում, իրավական ակտի տեսակ։ Ընդունում են՝
- ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն խորհուրդները պետական բյուջեն կատարելու մասին հաշվետվությունը հաստատելիս, ԽՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն խորհուրդի նախագահությունները՝ մինիստրներ նշանակելիս, Գերագույն դատարանի անդամներ ընտրելիս և այլ դեպքերում։
- ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը, միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդները, իրենց իրավասությունների սահմաններում՝ օրենքների, ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների Գերագույն խորհուրդների նախագահության հրամանագրերի հիման վրա և ի կատարումն դրանց։
- ԽՄԿԿ կենտկոմը և ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը՝ համատեղ (այդպիսի որոշումներ կայացվում են նաև միութենական հանրապետություններում՝ քաղ․, տնտեսական հարցերով)։
- ԽՍՀՄ միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրությունները, պետական կոմիտեները, գերատեսչությունները (գործողության մեջ են դրվում մինիստրի, պետական կոմիտեի նախագահի, գերատեսչության ղեկավարի հրամանով)։
- Ժողովրդական դեպուտատների սովետները և դրանց գործադիր կոմիտեները՝ իրենց իրավասությունների շրջանակներում։
- Դատարանները, դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 649)։ ![]() |