Գեշտալտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գեշտալտ (գերմ.՝ Gestalt ֊ ձև, ֆորմա)[1], հոգեբանության մեջ գործածվող հասկացություն է, ներմուծել են գերմանացի հոգեբաններ Վոլֆգանգ Քյոլլերը և Մաքս Վերթհայմերը։ Նշանակում է «ամբողջական պատկեր», որն ըստ այդ հոգեբանների ավելին է, քան բոլոր մասնիկների միասնությունը։ Օրինակ, սեղանն ավելին է, քան չորս ոտքը և տախտակը, կամ՝ մարդու անհատականությունն ավելին է, քան նրա բոլոր առանձնահատկությունները և բնավորության գծերը միասին։ Ըստ տեսողական հոգեբանության, մարդն ընկալում է ավելին, քան զգայարանների միջոցով հաղորդվող առանձին ազդակները։

Ֆրիցը սահմանում է այն այսպես՝ գեշտալտը անբաժանելի երևույթն է։ Դա այն էությունն է(գոյությունը), որ կա ու որ անհետանում է, երբ ամբողջությունը քայքայվում է բաղադրիչների[2]:

Ինչպես նաև հետևյալ կերպ. գեշտալտը կոնգրուենտ ու ինքն իր մեջ հանգիստ ամբողջությունն է (անգլ.՝ Gestalt is a whole. Congruent and resting in itself whole)[3]:

Գեշտալտի կարևորագույն հատկանիշներից մեկն այն է, որ գեշտալտը ձգտում է ամբողջության։ Ամբողջության չհասնելւ դեպքում ունենում ենք անավարտ գեշտալտ, որ կարելի է որոշ վերապահումներով անավարտ գործողություն անվանել։

Այս պատկերացումը Ֆրից Պերլզը և այլ հոգեբաններ զարգացրել են գեշտալտ հոգեբանության մեջ, գեշտալտ-թերապիայում և կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Նալչաջյան, Հոգեբանության հիմունքներ, Երևան։ Հոգեբան, 1997. 648 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.thefreedictionary.com/gestalt
  2. Ֆ.Պերլզի ինքակենսագրությունը. «Աղբարկղից ներս ու դուրս»։ | http://www.klex.ru/5a
  3. Ֆրիցի 1969 թվականի ձայնագրությունը։ | https://www.youtube.com/watch?v=yNdpvIQQ_-4