Նպատակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նպատակ (այլ կիրառումներ)

Նպատակն, այն ցանկալի արդյունքն է, որ մարդ կամ համակարգ պատկերացնում է, պլանավորում և պարտավորվում հասնել անձնական կամ կազմակերպական ցանկալի վերջնակետի ակնկալվող զարգացման պարագայում։

Շատերը ձգտում են հասնել իրենց նպատակներին սահմանափակ ժամանակահատվածում՝ վերջնաժամկետներ սահմանելով։ Այն մոտավորապես նման է անգլերեն purpose կամ aim բառերին, ինչը նույն ակնկալված արդյունքն է, որ ուղղորդում է գործողությունները։ Կամ էլ այն նման է վերջնանպատակին, որը առանձնահատուկ նշանակություն ունեցող ֆիզիկական կամ վերացական առարկա է։

Նպատակադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակադրումը կատարելապես ներառում է հատուկ, նշանակալի, հասանելի, պատշաճ և ժամանակի տեսանկյունից սահմանափակ նպատակներ դնելը։ Նպատակադրման տեսության վրա աշխատելը ենթադրում է, որ այն կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց հաջողության հասնելու համար՝ հավաստելով, որ մասնակիցները հստակ պատկերացում ունեն, թե ինչ պետք է անեն նպատակին հասնելու կամ հասնելուն օգնելու գործում։ Անձնական մակարդակում նպատակադրման գործընթացը թույլ է տալիս մարդկանց հատկորոշել, այնուհետև քայլեր անել դեպի իրենց սեփական՝ հատկապես ֆինանսական կամ կարիերային վերաբերող նպատակները։ Անձի զարգացումը նպատակադրման գլխավոր բաղադրիչն է։

Նպատակը կարող է լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Առաջնային տարբերությունը նպատակներին հասնելու համար պահանջված ժամանակն է։

Կարճաժամկետ նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճաժամկետ նպատակները իրագործվում են կարճ ժամանակահատվածում, ինչպես օրինակ փորձել մուրհակ վճարել մի քանի օրից։ Կարճաժամկետ նպատակը չի սահմանում հատուկ ժամանակահատվածներ։ Այլ կերպ ասած՝ կարելի է հասնել (կամ չհասնել) կարճաժամկետ նպատակի մեկ օրում, շաբաթում, ամսում, տարում և այլն։ Կարճաժամկետ նպատակների համար նախատեսված ժամանակահատվածը վերաբերում է ամբողջ ժամանակի այն հատվածին, որը տվյալ պահին կիրառվում է։ Օրինակ մեկը մեկ ամիս տևող նախագծի համար իր կարճաժամկետ նպատակը կարող է իրագործել մի քանի օրում, մինչդեռ ինչ-որ մեկի կյանքի տևողության համար կարճաժամկետ նպատակը կարող է չափվել ամիսներով կամ տարիներով։ Պլանավորողները կարճաժամկետ նպատակները սովորաբար սահմանում են երկարաժամկետ նպատակի կամ նպատակների հարաբերությամբ։

Անձնական նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատները կարող են անձնական նպատակներ սահմանել։ Ուսանողը կարող է քննության համար բարձր գնահատականի նպատակ դնել։ Մարզիկը կարող է օրական 5 մղոն վազել։ Ճանապարհորդը կարող է փորձել հասնել նպատակակետ քաղաքին երեք ժամում։ Ֆինանսական նպատակներն ընդհանուր օրինակ են՝ խնայել թոշակի անցնելու կամ գնումների համար։ Նպատակները կառավարելը անձնական կյանքի բոլոր բնագավառներում կարող է արդյունքներ տալ։ Ճշգրիտ իմանալը, թե ինչի ես ուզում հասնել, պարզեցնում է, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ կամ ինչը բարելավել և հաճախ ենթագիտակցորեն առաջնահերթություն է տալիս այդ նպատակին։

Նպատակադրումը և պլանավորումը նպաստում են երկարաժամկետ տեսլականին և կարճաժամկետ մոտիվացիային։ Այն կենտրոնանում է մտադրության, ցանկության, գիտելիքի ձեռքբերման վրա և օգնում է կազմակերպել ռեսուրսները։

Արդյունավետ նպատակային աշխատանքը ներառում է մեղքի, ներքին կոնֆլիկտի կամ սահմանափակող համոզմունքի գիտակցումը և խնդրի լուծումը, որոնք կարող են դրդել ջանքերի խափանման։ Հստակ սահմանված նպատակներ դնելով՝ կարելի է արդյունքում հպարտանալ այդ նապատակների նվաճումով։ Կարելի է առաջընթաց տեսնել նրանում, ինչը թվացել էր երկար, միգուցե նաև անհնար ձանձրալի աշխատանք։

Անձնական նպատակների նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդ և դժվար նպատակներին հասնելը կենտրոնացում, երկարատև աշխատասիրություն և ջանքեր է պահանջում։ Ցանկացած ոլորտում հաջողության հասնելը վատ իրագործման կամ պատշաճ պլանավորման բացակայության դեպքում շարունակական արդարացումներ է պահանջում, ավելի կարճ՝ հաջողությունը պահանջում է զգացմունքային հասունություն։ Մարդկանց հավատի չափը անձնական նպատակին հասնելու իրենց ունակության վերաբերյալ նույնպես ազդում է այդ նվաճման վրա։

Երկարաժամկետ նվաճումները հիմնված են կարճաժամկետ նվաճումների վրա։ Տվյալ օրվա փոքր պահերի զգացմունքների կառավարումը երկար ժամանակով մեծ փոփոխություն է ունենում։

Մեծածավալ հետազոտություն է իրականացվել բաղձալի նպատակներին հասնելու, ինքնակառավարման կարողության և ինտեգրացման փոփոխությունների, ինչպես նաև սուբյեկտիվ բարեկեցության վերջնական փոփոխության միջև կապն ուսումնասիրելու գործում։ Նպատակի գործունեություն կամ արդյունավետություն ասելով՝ հասկանում ենք, թե ինչքան է հավանականությունը, որ անձը կարող է հաջողություն ունենալ նպատակի նվաճման մեջ։ Նպատակի ինտեգրում ասելով՝ հասկանում ենք, թե որքան համատեղելի են նպատակները սեփական «ես»-ի հիմնական ասպեկտների հետ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նպատակի գործունեության վրա կենտրոնացումը ասոցացվում է երջանկության գործոնի հետ, իսկ նպատակի ինտեգրացումը կապվում է բարեկեցության գործոնի իմաստի հետ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել երկարաժամկետ նպատակներին հասնելու և սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների միջև կապը, որոնցից շատերը հաստատել են, որ անհատի համար անձնական բնույթ ունեցող նպատակների նվաճումը բարձրացնում է սուբյեկտիվ բարեկեցության զգացումները։

Ինքնաներդաշնակության մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաներդաշնակության մոդելը հիմնված է քայլերի հաջորդականության վրա՝նպատակի սկզբից մինչև վերջ։ Այն կենտրոնանում է նպատակին հասնելու հավանականության և ազդեցության վրա՝ հիմնվելով նպատակի տեսակի և անհատի համար դրա նշանակության վրա։ Նպատակների տարբեր տեսակները ազդում են դրանց նվաճման և նպատակի նվաճման միջոցով ծագած սուբյեկտիվ բարեկեցության զգացողության վրա։ Մոդելը կոտրում է այն գործոնները, որոնք նպաստում են նպատակին հասնելու համար պայքարին, և որոնք կապում են նպատակի նվաճումը սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների հետ։

Ներդաշնակ նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակները, որոնց հետամուտ են լինում առանձնահատուկ արժեքների հասնելու համար, կամ կարևոր են, քանի որ ներմուծվում են անհատի գաղափարական դաշտ, կոչվում են ներդաշնակ նպատակներ։ Ներդաշնակ նպատակները բավարարում են հիմնական պահանջները և համապատասխանեցվում են անհատի իրական <ես>-ին։ Քանի որ այս նպատակները անձնական նշանակություն ունեն անհատի համար և արտացոլում են անհատի ինքնաճանաչողությունը, շատ հավանական է, որ ներդաշնակ նպատակները ժամանակի ընթացքում շարունակական ջանքեր կպահանջեն։ Ի տարբերություն սրան, նպատակները, որ չեն արտացոլում անհատի ներքին ձգտումը և դրանց հետամուտ են լինում արտաքին գործոնների պատճառով, առաջանում են մարդու չինտեգրացված շրջանից։ Հետևաբար խոչընդոտների հանդիպելու դեպքում ավելի հավանական է, որ այդ նպատակներից կհրաժարվեն։

Նրանք, ովքեր ներդաշնակ նպատակներ են նվաճում, ավելի շատ բարեկեցության օգուտներ են քաղում իրենց նվաճումից։ Բարեկեցության արդյունքների նվաճմանը հասնում են կարիքի բավարարության միջոցով, այն է՝ հեղինակության, ունակության և կապվածության վրա հիմնված ամենօրյա գործողություններ, որ հավաքվում են պայքարի ընթացքում։ Մոդելն ապահովում է բավարար համընկնում 3 երկայնակի տվյալների խմբին և անկախություն ինքնարդյունավետության ազդեցությունից, իրագործման մտադրությունից, շրջանակավորումից խուսափելուց և կյանքում ձեռք բերված հմտություններից։ Ավելին, ինքնորոշման տեսությունը և այդ տեսության շուրջ հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե անհատը արդյունավետ կերպով հասնում է նպատակին, սակայն այդ նպատակը ներդաշնակ կամ ինքնահաստատված չէ, ապա բարեկեցության մակարդակների փոփոխություն չի լինում՝ չնայած նպատակի նվաճմանը։

Նպատակի կառավարումը կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպականորեն նպատակի կառավարումը կազմված է թիմի անհատ անդամների նպատակների ճանաչման և եզրահանգման, այլևս անպատշաճ նպատակներից հրաժարվելու, նպատակների միջև կոնֆլիկտների ճանաչման և լուծման, ինչպես նաև նախընտրելի թիմային համագործակցությանը և արդյունավետ գործունեություններին համապատասխան նպատակներին նախապատվություն տալու գործընթացներից։

Ցանկացած հաջողակ կոմերցիոն համակարգի համար դա նշանակում է օգուտներ քաղել գնորդին հասանելի ամենաորակյալ ապրանքներ պատրաստելիս կամ ամենաորակյալ ծառայություններ մատուցելիս հնարավորինս մատչելի գներով։ Նպատակի կառավարումը ներառում է՝

• Հաջողությանը սպառնացող ոչ ռացիոնալ արգելքների գնահատում և վերացում

• Ժամանակի կառավարում

• Հաճախակի վերստուգում /կայունության ստուգում/

• Իրագործելիության ստուգում Մորթն Լինդը և Ջ. Ռասմուսենը տարբերակում են նպատակի երեք հիմքային կարգ, որ վերաբերում է տեխնոլոգիական համակարգի կառավարմանը՝

• Արտադրության նպատակ

• Անվտանգության նպատակ

• Տնտեսության նպատակ

Կազմակերպական նպատակի կառավարումը վստահեցնում է, որ անհատ աշխատողի նպատակներն ու խնդիրները հավասար են ամբողջ կազմակերպության տեսլականին և ռազմավարական նպատակներին։ Նպատակի կառավարումը կազմակերպություններին ապահովում է մի մեխանիզմով, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն հաղորդել կորպորատիվ կամ միացյալ նպատակներն ու ռազմավարական խնդիրները ամբողջ կազմակերպության ցանկացած անձին։ Հարցի լուծումն է այդ ամենը հիմնական աղբյուրից առանձնացնելը և յուրաքանչյուրին պարզ, հաստատուն կազմակերպական-նպատակային հաղորդագրություն փոխանցելը։ Նպատակի կառավարմամբ ցանկացած աշխատող հասկանում է, թե ինչպես են իր ջանքերը նպաստում ձեռնարկության հաջողությանը։

Բիզնեսի կառավարման մեջ նպատակների տեսանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի նպատակ-վերաբերում է շուկային/սպառողին իր ցանկացած ապրանքը կամ ծառայությունը մատուցելուն

Ապրանքի նպատակ-վերաբերում է ապրանքի ընտրությանը մյուսների հետ համեմատությամբ՝ միգուցե որակի, դիզայնի, վստահելիության և նորության տեսանկյունից ելնելով

Գործառնական նպատակ-վերաբերում է կազմակերպությունը այնպես աշխատեցնելուն, որ լավագույնս օգտագործվեն կառավարման հմտությունները, տեխնոլոգիան և ռեսուրսները

Երկրորդական նպատակ-վերաբերում է այն նպատակներին, որոնք կազմակերպությունը չի համարում առաջնային

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նպատակ հոդվածին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս տպ.). Երևան. էջ 240.