Jump to content

Ջորդան Պիտերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդան Պիտերսոն
անգլ.՝ Jordan Peterson
Ծնվել էհունիսի 12, 1962(1962-06-12)[1] (64 տարեկան)
Էդմոնտոն, Կանադա[2]
Բնակության վայր(եր)Fairview?, Arlington? և Տորոնտո
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունկլինիկական հոգեբան, համալսարանի դասախոս, cultural critic, գրող, պոդքաստեր, յություբեր, ինտերնետային հայտնիություն, հոգեբան և հեղինակ
Գործակիցintellectual dark web? և The Daily Wire?
Հաստատություն(ներ)Տորոնտոյի համալսարան, ՄաքԳիլի համալսարան և Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն[3], կլինիկական հոգեբանություն[3], Սոցիալական հոգեբանություն[3], անձի հոգեբանություն[3], Կրոնի հոգեբանություն[3], Նյարդահոգեբանություն[3], մտածողություն[3] և ինքնագիտակցություն[3]
Պաշտոն(ներ)postdoctoral researcher?, համալսարանի դասախոս և համալսարանի դասախոս
Անդամակցությունintellectual dark web?[4]
Ալմա մատերԱլբերտայի համալսարան, ՄաքԳիլի համալսարան (1991) և Գրանդ Փրեյրի շրջանային քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][6]
Գիտական ղեկավարՌոբերտ Օ․ Փիլ
Ազդվել էՄիրչա Էլիադե, Կարլ Յունգ, Զիգմունդ Ֆրոյդ, Ժան Պիաժե, Ֆրիդրիխ Նիցշե, Ֆեոդոր Դոստոևսկի, Ալեքսանդր Սոլժենիցին, Ճանապարհ դեպի Ուիգան Պիր, Fred Singer? և Ջորջ Օրվել
Ամուսին(ներ)Tammy Peterson?
Երեխա(ներ)Mikhaila Peterson? և Julian Peterson?
ՀայրWalter Peterson?
ՄայրBeverley Peterson?
Կայքjordanbpeterson.com​(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Jordan Peterson Վիքիպահեստում

Ջորդան Բերտ Պիտերսոն (անգլ.՝ Jordan Bernt Peterson, հունիսի 12, 1962(1962-06-12)[1], Էդմոնտոն, Կանադա[2]), կանադացի կլինիկական հոգեբան, մշակութային քննադատ, Տորոնտոյի համալսարանում հոգեբանության պրոֆեսոր։ Ուսումնասիրությունների հիմնական ոլորտներն են՝ աննորմալ սոցիալական և անձի հոգեբանությունը[7]՝ հատկապես կրոնի հոգեբանությանը, գաղափարախսական հավատքներին[8] և անհատականության, արտադրողականության բարելավմանը[9]։

Պիտերսոնը մեծացել է Կանադայի Ալբերտա նահանգի Ֆեյրվյու քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Ալբերտայի համալսարանի քաղաքագիտության բաժինը, 1984 թվականին՝ նույն համալսարանի հոգեբանության բաժինը։ 1991 թվականին դարձել է ՄաքԳիլի համալսարանի կլինիկական հոգեբանության Ph.D.: Երկու տարի անց տեղափոխվել է Մասսաչուսեթս, որտեղ Հարվարդի համալսարան աշխատել է որպես ասիստենտ և դոցենտ։ 1998 թվականին տեղափոխվել է Տորոնտոյի համալսարան որպես պրոֆեսոր։ 1999 թվականին հրատարակել է «Maps of Meaning: The Architecture of Belief» աշխատությունը, որտեղ ուսումնասիրում է մի քանի գիտական ոլորտներ՝ հավատքների և առասպելների համակարգերի կառուցվածքը, հույզերի կարագավորման վրա իրենց դերը, իմաստի ստեղծումը և ցեղասպանության դրդապատճառները նկարագրելու համար[10][11][12]։ 2018 թվականի հունվարին հրատարակել է «12 Rules for Life: An Antidote to Chaos» գիրքը[13][14][15]։

2016 թվականին Պիտերսոնը թողարկել է մի շարք տեսանյութեր իր ՅուԹյուբ ալիքում, որտեղ նա քննադատում է Կանադայի կառավարության Bill C-16-ը։ Հետագայում նա զգալիորեն լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից[13][14][15]։

Պիտերսոնը ծնվել է 1962 թվականի հունիսի 12֊ին, մեծացել է Կանադայի Ալբերտա նահանգի Ֆեյրվյու քաղաքում, որը գտնվում է իր ծննդավայր Էդմոնտոնի հյուսիս֊արևմուտքում։ Նա ընտանիքի երեք երեխաներից ամենամեծն էր։ Մայրը Ֆեյրվյու քաղաքի Գրանդե Պրիրի մարզային քոլեջի գրադարանավարուհի էր, հայրը՝ Վոլտեր Պիտերսոնը, դպրոցում ուսուցիչ[16]։ Բերտ (/bɛərnt/) անունը ստացել է ի պատիվ իր նորվեգացի նախապապին[17][18]։

13 տարեկանում ծանոթացել է Ջորջ Օրուելի, Օլդոս Հաքսլիի, Ալեքսանդր Սոլժենիցինի և Այն Ռանդի ստեղծագործությունների հետ[19]։ Դեռահասության տարիներին աշխատել է Նոր դեմոկրատական կուսակցության համար, բայց 18 տարեկանում լքել է կուսակցությունը, քանի որ «ինտելեկտուալ, թվիգ հագած միջին դասի սոցիալիստների» պատճառով, որոնք «չէին սիրում աղքատներին, այլ պարզապես ատում էին հարուստներին»[16][20]։

1979 թվականին Ֆեյրվյու ավագ դպրոցը ավարտելուց հետո Պիտորսոնը ընդունվեց Գրանդե Պրիրի մարզային քոլեջ `քաղաքական գիտություն և անգլերեն գրականություն ուսումնասիրելու համար[8]։ Հետագայում նա տեղափոխվել է Ալբերտայի համալսարան, որն ավարտել է 1982 թվականին[20]։ Այնուհետեւ նա մեկ տարով մեկնել է Եվրոպա։ Այնտեղ նա շահագրգռված էր Սառը պատերազմի հոգեբանական ծագումից, մասնավորապես 20-րդ դարի եվրոպական տոտալիտարիզմով[8][21] և ցնցված էր միջուկային սպառազինությունների մրցավազքի թուլացման մասին ապոկալիպտիկ մղձավանջներով։ Արդյունքում նա անհանգստացած էր մարդկության չարիքի և կործանման ունակությամբ և սկսեց հետաքրքրվել Կարլ Յունգի, Ֆրիդրիխ Նիցշեի, Ալեքսանդր Սոլժենիցինի[16], Ֆյոդոր Դոստոևսկիի գործերով[21]։ Հետո վերադարձել է Ալբերտայի համալսարան և ստացել 1984 թվականին ավարտել է հոգեբանության ֆայուլտոտը[22]։ 1985 թվականին նա տեղափոխվեց Մոնրեալ, և սկսեց հաճախեկ ՄաքԳիլի համալսարան։ Նա 1991 թվականին Ռոբերտ Օ.Պիխլի հսկողության ներքո դարձել է կլինիկական հոգեբանության Ph.D.։ Մինչև 1993 թվականի հունիսը մնացել է ՄաքԳիլի համալսարանում, աշխատելով Փիլի և Մորիս Դանգիերի հետ[8][23]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ամուսնացել է Թամի Ռոբերթսի հետ[19]։ Նրանք ունեն մեկ տղա և մեկ աղջիկ[16][19]։ 2017 թվականի օգոստոսին դարձել է պապիկ[24]։

Պիտերսոնը իրեն համարում է դասական բրիտանացի լիբերալ[21][25]։ 2017 թվականին Թիմ Լոթի հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ քրիստոնյա է[26]։ The Spectator ամսագրում Լոթը նշել է, որ Պիտերսոնը ոգեշնչված է Յունգի կրոնի փիլիսոփայությամբ, և քրիստոնեական էկզիստենցիալիզմի վերաբերյալ ունի Սյորեն Կիերկեգորի և Փոլ Թիլիչի նման տեսակետ։ Լոթը նաև նշում է, որ Պիտերսոնը հարգում է դաոսականություն, քանի որ դիտարկում է կյանքը որպես կարգի և քաոսի միջև պայքար, և համարում է, որ կյանքը անիմաստ կլիներ առանց այս երկվության[21]։

Բիբլիոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Peterson, Jordan B. (1999). Maps of Meaning: The Architecture of Belief. Routledge. ISBN 0415922224.
  • Peterson, Jordan B. (2018). 12 Rules for Life: An Antidote to Chaos. Penguin Random House. ISBN 0345816021.
15 ամենաշատ մեջբերված ակադեմիական հոդվածները Google Scholar֊ից և ResearchGate֊ից՝

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
  2. 1 2 https://www.thestar.com/news/insight/2018/03/16/jordan-peterson-is-trying-to-make-sense-of-the-world-including-his-own-strange-journey.html
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. ↑ Opinion | Meet the Renegades of the Intellectual Dark Web - The New York Times
  5. ↑ Peterson, Jordan B.
  6. ↑ CONOR.Sl
  7. ↑ «Jordan B Peterson». ResearchGate. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. 1 2 3 4 Tucker, Jason; VandenBeukel, Jason (2016 թ․ դեկտեմբերի 1). «'We're teaching university students lies' – An interview with Dr Jordan Peterson». C2C Journal.
  9. ↑ «Meaning Conference». International Network on Personal Meaning. 2016 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  10. ↑ McCord, Joan (2004). Beyond Empiricism: Institutions and Intentions in the Study of Crime. Transaction Publishers. էջ 178. ISBN 978-1-4128-1806-3.
  11. ↑ Ellens, J. Harold (2004). The Destructive Power of Religion: Models and cases of violence in religion. Praeger. էջ 346. ISBN 978-0-275-97974-4.
  12. ↑ Gregory, Erik M.; Rutledge, Pamela B. (2016). Exploring Positive Psychology: The Science of Happiness and Well-Being. ABC-CLIO. էջ 154. ISBN 978-1-61069-940-2.
  13. 1 2 Blatchford, Christie (2018 թ․ հունվարի 19). «Christie Blatchford sits down with "warrior for common sense" Jordan Peterson». National Post. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  14. 1 2 Bartlett, Tom (2018 թ․ հունվարի 17). «What's So Dangerous About Jordan Peterson?». The Chronicle of Higher Education. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  15. 1 2 Lott, Tim (2018 թ․ հունվարի 21). «Jordan Peterson: 'The pursuit of happiness is a pointless goal'». The Observer. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  16. 1 2 3 4 McBride, Jason (2017 թ․ հունվարի 25). «The Pronoun Warrior». Toronto Life. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  17. ↑ Peterson, Jordan B. (2017 թ․ մարտի 23). «I am Dr Jordan B Peterson, U of T Professor, clinical psychologist, author of Maps of Meaning and creator of The SelfAuthoring Suite. Ask me anything!». Reddit. «Bernt. Pronounced Bear-ent. It's Norwegian, after my great grandfather.»
  18. ↑ Brown, Louise (2007 թ․ ապրիլի 17). «Schools a soft target for revenge-seekers». Toronto Star. «Jordan Bernt Peterson of the University of Toronto.»
  19. 1 2 3 Winsa, Patty (2017 թ․ հունվարի 15). «He says freedom, they say hate. The pronoun fight is back». Toronto Star.
  20. 1 2 Krendl, Anne C. (1995 թ․ ապրիլի 26). «Jordan Peterson: Linking Mythology to Psychology». The Harvard Crimson.
  21. 1 2 3 4 Lott, Tim (2017 թ․ սեպտեմբերի 20). «Jordan Peterson and the transgender wars». The Spectator. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  22. ↑ «Former Fairviewite Gets TV Miniseries». Fairview Post. 2004 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  23. ↑ Staff writer(s) (2016 թ․ օգոստոսի 14). «Biography: Jordan Peterson». University of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2019-05-10-ին. Վերցված է 2018-01-30-ին.
  24. ↑ Peterson, Jordan (2017 թ․ օգոստոսի 6). «Jordan B Peterson on Twitter». «I'm a grandfather. Everyone is fine. Smooth as silk. Good work daughter.»
  25. ↑ Kovach, Steve (2017 թ․ օգոստոսի 12). «Silicon Valley's liberal bubble has burst, and the culture war has arrived». Business Insider. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին. «classic British liberal Jordan B. Peterson»
  26. ↑ «Am I Christian? – Timothy Lott and Jordan B Peterson». Jordan B Peterson clips. YouTube. 2017 թ․ օգոստոսի 1. «Interviewer: Quick question, are you a Christian? Peterson: I suppose the most straight-forward answer to that is yes, although I think it's… it's… let's leave it at "yes".»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Պիտերսոն» հոդվածին։