Վերլուծական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերլուծական հոգեբանությունը հոգեդինամիկ ուղղություն է, որի հիմնադիրը շվեյցարացի հոգեբան և մշակությաբան Կառլ Գյուստավ Յունգն է։ Այս ուղղությունը մոտ է հոգեվերլուծությանը, սակայն ունի էական տարբերություններ։ Դրա էությունն է մարդկային վարքի ետևում կանգնած խորը ուժերի և մոտիվացիաների իմաստավորումն ու ինտեգրացիան՝ երազատեսության,, ֆոլկլորի և միֆոլոգիայի ֆենոմենոլոգիայի ուսումնասիրման միջոցով։ Անալիտիկ հոգեբանությունը հիմնվում է անձի մոտ անգիտակցական սֆերայի առկայության մասին պատկերացման վրա, որը հանդիսանում է բուժիչ ուժերի և անհատականության զարգացման աղբյուր։ Այս տեսության հիմքում ընկած է կոլեկտիվ անգիտակցական հասկացությունը, որում արտացոլվում են անթրոպոլոգիայի, էթնոգրաֆիայի, մշակույթի և կրոնի պատմության ինֆորմացիան, որոնք Յունգը վերլուծել է կենսաբանական էվոլյուցիայի և մշակութա-պատմական զարգացման ասպեկտներից, և, որոնք դրսևորվում են անհատի հոգեկանում։ Ի տարբերություն էքսպերիմենտալ հոգեբանության բնագիտական մոտեցման, վերլուծական հոգեբանությունը ուսումնասիրում է ոչ թե աբստրակտ մեկուսացված անհատին, այլ անհատական հոգեկանը՝ որպես մշակութային ձևերով միջնորդավորված և սերտ կապված կոլեկտիվ հոգեկանի հետ։

Անձի կառուցվածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունգը պնդում էր, որ հոգին (անձը) կազմված է երեք առանձին, բայց միմյանց հետ փոխազդող կառույցներից՝ էգո, անհատական անգիտակցական և կոլեկտիվ անգիտակցական։

Էգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգոն գիտակցության սֆերայի կենտրոնն է։ Այն psyche-ի բաղադրիչ է, որը ներառում է բոլոր այն մտքերը, զգացմունքները, հիշողությունները և զգայությունները, որոնց շնորհիվ մենք զգում ենք մեր ամբողջականությունը, կայնունությունը և ընկալում ենք մեզ՝ որպես մարդ։ Այն մեր ինքնաիտակցության հիմքն է և դրա շնորհիվ մենք ընդունակ ենք տեսնելու մեր գիտակցական գործունեության արդյունքները։

Անհատական անգիտակցական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահատական անգիտակցականը ներառում է կոնֆլիկտներն ու հիշողությունները, որոնք երբևէ գիտակցվել են, բայց ներկայումս ճնշված կամ մոռացված են։ Այն ներառում է նաև զգացմունքներ, որոնք այնքան պայծառ չեն եղել գիտակցության մեջ նշվելու համար։ Անհատական անգիտակցականը ներառում է կոմպլեքսներ (էգո-կոմպլեքսներ) կամ ճնշված մտքերի, զգացմունքների, հիշողությունների ամբողջություն, որն անհատը դորս է մղել իր անցյալի փորձից կամ ժառանգական փորձից։ Յունգի դպրոցի ներկայացուցիչների պատկերացմամբ, այդ կոմպլեքսները, որոնք կազմված են ամենասովորական թեմաների շուրջ, կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ անհատի վարքի վրա։ Օրինակ, իշխանության կոմպլեքսով մարդը կարող է իր հոգեկան էներգիայի մեծ մասը ծախսել գործունեության վրա, որն ուղիղ կամ սիմվոլիկ ձևով կապված է իշխանության թեմաների հետ։ Մեկ անգամ ձևավորվելով՝ կոմպլեքսը սկսում է ազդել մարդու վարքի և աշխարհազգացողության վրա։ Յունգը պնդում էր, որ անհատական անգիտակցականի նյութը յուրաքանչյուրի մոտ ունիկալ է և, որպես կանոն, հասանելի է գիտակցման համար։ Արդյունքում կոմպլեքսի բաղադրիչները կամ նույնիսկ ամբողջական կոմպլեքսը կարող են գիտակցվել և ուժեղ ազդեցություն ունենալ անհատի կյանքի վրա։

Կոլեկտիվ անգիտակցական[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունգը միտք էր հայտնում այն մասին, որ անձի կառուցվածքում գոյություն ունի ավելի խորը շերտ, որը նա անվանեց կոլեկտիվ անգիտակցական։ Կոլեկտիվ անգիտակցականը իրենից ներկայացնում է մարդկության և նույնիսկ մեր մարդանման նախնիների հիշողության լատենտ հետքերի պահեստ։ Այնտեղ արտահայտված են մտքեր և զգացմունքներ, որոնք ընդհանուր են մարդկային բոլոր արարծների համար և մեր ընդհանուր հուզական անցյալի արդյունք են։ Ինչպես ինքը Յունգն էր ասում, «կոլեկտիվ անգիտակցականում կա մարդկային էվոլյուցիայի ողջ հոգևոր ժառանգությունը՝ վերածնված յուրաքանչյուր անհատի գլխուղեղի կառուցվածքում»։ Այսպիսով, կոլեկտիվ անգիտակցականի բովանդակությունը կազմվում է ժառանգականության շնորհիվ և միևնույն է ողջ մարդկության համար։ կոլեկտիվ անգիտակցականի կոնցեպցիան Յունգի և Ֆրոյդի բաժանման հիմնական պատճառն էր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խյել-Զիգլեր «ԱՆձի տեսություն», 1965, Մոսկվա