Մոգական մտածողություն
Մոգական մտածողություն (անգլ.՝ Magical thinking), կամ սնահավատ մտածողություն (անգլ.՝ superstitious thinking), [1] հավատք առ այն, որ չկապված իրադարձությունները ունեն պատճառահետևանքային կապ, հատկապես գերբնական գործոնի արդյունքում, չնայած դրանց միջև չկա որևէ հնարավոր կապ։ [1][2][3] Օրինակները ընդգրկում են այն գաղափարը, որ անձնական մտքերը կարող են ազդել արտաքին աշխարհի վրա՝ առանց գործողություններ կատարելու, կամ էլ որ առարկաները պետք է ունենան պատճառահետևանքային կապ, եթե նրանք նույնիսկ իրար նման չեն կամ նախկինում իրար հետ որևէ կերպ չեն առնչվել[1][2][4]։ Մոգական մտածողությունը տրամաբանական մոլորության տեսակ է, որն էլ իր հերթին սխալ պատճառական եզրակացությունների տարածված աղբյուր է[3][5]։ Ի տարբերություն համահարաբերակցությունը չի ընթադրում պատճառական կապ երևույթի, մոգական մտածողությունը չի պահանջում իրադարձությունների համահարաբերակցություն[3]։
Մոգական մտածողության հստակ սահմանումները կարող են տարբերվել ոլորտից ոլորտ։ Մարդաբանությունում (ամենավաղ հետազոտությունը) կանխադրվում է պատճառահետևանքային կապ կրոնական ծեսի, աղոթքի, զոհաբերության կամ տաբուի պահպանման և սպասված օգուտի կամ հատուցման միջև։ Հետագա ուսումնասիրությունները վկայում են, որ մոգական մտածողությունը տարածված է ժամանակակից հասարակություններում։
Հոգեբանությունում մոգական մտածողությունը հավատքն է առ այն, որ մտքերը իրենք իրենցով կարող է ազդեցություն գործել աշխարհի վրա կամ էլ ինչ-որ բանի մասին մտածելը համապատասխանում գործողություն կատարելուն[6]։ Այս համոզմունքները կարող են առաջացնել մարդու մոտ որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի մտքեր ունենալու իռացիոնալ վախ՝ այդ գործողությունների ու մտածմունքների և հնարավոր սպառնալիքի միջև ենթադրյալ կապի պատճառով[1]։
Հոգեբուժությունում մոգական մտածողությունը մտքի խանգարում է[7], նշանա կեղծ համոզմունք առ այն, որ մեկի մտքերը, գործողությունները կամ բառերը կարող են առաջացնել կամ չեղարկել որոշակի հետևանքներ այնպիսի եղանակով, որը դեմ պատճառականության ընդունված օրենքներին կամ շրջանցում է դրանք[8]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hood Bruce (2009)։ SuperSense: Why We Believe in the Unbelievable։ HarperOne։ ISBN 9780061452642
- Horton Robin (1970)։ «African traditional thought and western science»։ in Wilson Bryan R.։ Rationality։ Key Concepts in the Social Sciences։ Oxford: Basil Blackwell։ էջեր 131-171։ ISBN 9780631119302 Abridged version of Horton (1967a) and Horton (1967b).
- Hutson Matthew (2012)։ The 7 Laws of Magical Thinking: How Irrational Beliefs Keep Us Happy, Healthy, and Sane։ Hudson Street Press։ ISBN 9781594630873
- Serban George (1982)։ The Tyranny of Magical Thinking։ New York: E. P. Dutton։ ISBN 978-0525241409 This work discusses how and why the magical thinking of childhood can carry into adulthood, causing various maladaptions and psychopathologies.
- Vyse Stuart (1997)։ Believing in Magic: The Psychology of Superstition։ Oxford University Press։ ISBN 9780195136340
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bennett Bo։ «Magical Thinking»։ Logically Fallacious։ Վերցված է 20 May 2020
- ↑ 2,0 2,1 Carroll RT (12 Sep 2014)։ «Magical thinking»։ The Skeptic's Dictionary։ Վերցված է 20 May 2020
- ↑ 3,0 3,1 3,2 Robert J. Sternberg, Henry L. Roediger III, Diane F. Halpern (2007)։ Critical Thinking in Psychology։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-60834-3
- ↑ Vamos Marina (2010)։ «Organ transplantation and magical thinking»։ Australian & New Zealand Journal of Psychiatry 44 (10): 883–887։ ISSN 0004-8674։ PMID 20932201։ doi:10.3109/00048674.2010.498786
- ↑ Carhart-Harris R. (2013)։ «Psychedelic drugs, magical thinking and psychosis»։ Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry 84 (9): e1։ ISSN 0022-3050։ doi:10.1136/jnnp-2013-306103.17
- ↑ Colman Andrew M. (2012)։ A Dictionary of Psychology (3rd ed.)։ Oxford University Press
- ↑ Sadock B. J., Sadock V. A., Ruiz P. (2017)։ Kaplan and Sadock's Comprehensive Textbook of Psychiatry (10th ed.)։ Wolters Kluwer։ ISBN 978-1-4511-0047-1
- ↑ American Psychiatric Association (2013)։ Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fifth Edition (DSM-5)։ Arlington, VA: American Psychiatric Publishing։ էջեր 655, 824։ ISBN 978-0-89042-554-1։ doi:10.1176/appi.books.9780890425596
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hutson Matthew (2008)։ «Magical thinking»։ Psychology Today։ March-April։ էջեր 89–95
- Stevens Phillips Jr. (November–December 2001)։ «Magical thinking in complementary and alternative medicine»։ Skeptical Inquirer 25 (6)։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-03-ին։ Վերցված է 2010-09-22