Հոգեֆիզիկական խնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեֆիզիկական խնդիր, լայն առումով՝ հոգեկան և ֆիզիկական երևույթների փոխհարաբերություն, ավելի նեղ՝ հոգեկան և ֆիզիոլոգիական (նյարդային և հումորալ) երևույթների կապի խնդիր։ Արտաքին աշխարհի երևույթների և մարմնում կատարվող պրոցեսների հոգեկան կյանքի հետ ունեցած կապը հիմնավորվել է դեռևս Հին Հունաստանի բնափիլիսոփայական ուսմունքներում։ Հոգեֆիզիկական խնդիրը հատուկ քննարկման ենթարկվեց 17-րդ դարում, երբ մեխանիկայի օրենքների հայտնագործման շնորհիվ, հոգեկան երևույթները ևս դիտվեցին իբրև մարմնից անբաժանելի։ Առաջ քաշվեց հոգեկան երևույթները տիեզերքի ընդհանուր օրենքներին ենթարկվելու միտքը։ 17-րդ դարում առաջացան հոգեֆիզիկական խնդրի լուծման երկու տարբերակներ։

Հոգեֆիզիկական խնդրի լուծման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոգեֆիզիկական փոխներգործության (Ռ. Դեկարտ) և հոգեֆիզիկական զուգահեռականության (Գ. Լայբեից) գաղափարները։ Հոգեկանի և ֆիզիկականի փոխներգործության տեսակետը քննադատվեց գիտության և ուղեղի անբաժանելիության սկզբունքի կողմնակիցներից (Լայբնից, Ն. Մալբրանշ, Դ. Հարթլի և ուրիշներ)։ Զուգահեռականության սկզբունքը լայն տարածում գտավ 19-րդ դարում, երբ էներգիայի պահպանման օրենքի հայտնադործման շնորհիվ կասկածի տակ դրվեց գիտակցության հատուկ ուժ լինելը, կամածին կերպով օրգանիզմի վարքը փոխելու, ինչպես նաե մարմնի ու հոգեկանի միջև պատճառական կապերի գոյության հնարավորությունը։
  • Հոգեկանը կենսական պրոցեսների ակտիվ կարգավորիչ համարելու ուսմունքից ելնելով՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին առաջանում է հոգեֆիզիկական խնդրի մեխանիստական մեկնաբանությունը (մախիզմ), ըստ որի հոգին և մարմինը կազմված են նույն տարրերից՝ զգայություններից։
  • 20-րդ դարում հոգեֆիզիկական զուգահեռականության սկզբունքի վերակենդանացման փորձ կատարեցին գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները, որոնք հոգեկան ամբողջական պատկերները (գեշտալաները) նկարագրեցին այնպիսի կառույցների ձևով, որոնք համապատասխանում են նեյրոնային կառույցներին, բայց նրանց հետ պատճառական կապերի մեջ չեն գտնվում։
  • Դիալեկտիկական մատերիալիզմը ելնում է այն մտքից, որ հոգեկանը իրականության ակտիվ արտացոլումն է, որն իրագործվում է բարձր զարգացած օրգանիզմների և միջավայրի փոխներգործության պրոցեսում։ Հոգեկանը ակտիվ կարգավորիչ ֆունկցիա է կատարում այդ պրոցեսում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 505 CC-BY-SA-icon-80x15.png