Մկրտիչ Պոլեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Պոլեյան
Ծնվել է1868
ԾննդավայրՄուշ, Թուրքիա
Մահացել է1915
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Մկրտիչ Պոլեյան, Պnլեի Մճn (1868, Մուշ, Թուրքիա - 1915, Սասուն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ կուսակցության անդամ։

Սովորել է Մուշի Կեդրոնական վարժարանում։ Գործել է Մուշ-Սասունում և համագործակցել Արաբոյի, Ալիզոնանցի Լևոնի, Հակոբ Կոտոյանի հետ։ 1891-1895 թվականներին բանտարկվել է։ Ստեղծել է «Վարդանանց խումբը», որը զբաղվել է ազատագրական գաղափարների քարոզչությամբ և զինման աշխատանքով։

Մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը, 1905-1906 թվականներին՝ Կովկասում հայ-թաթարական ընդհարումներին։

1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Մուշ։

Եղել է 1915 թվականի Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից։ Զոհվել է մարտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։