Մկրտիչ Պոլեյան
Արտաքին տեսք
Մկրտիչ Պոլեյան | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Մուշ |
Մահացել է | 1915 |
Մասնագիտություն | ֆիդայի և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Մկրտիչ Պոլեյան, Պnլեի Մճn (1868, Մուշ - 1915, Սասուն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ կուսակցության անդամ։
Սովորել է Մուշի Կեդրոնական վարժարանում։ Գործել է Մուշ-Սասունում և համագործակցել Արաբոյի, Ալիզոնանցի Լևոնի, Հակոբ Կոտոյանի հետ։ 1891-1895 թվականներին բանտարկվել է։ Ստեղծել է «Վարդանանց խումբը», որը զբաղվել է ազատագրական գաղափարների քարոզչությամբ և զինման աշխատանքով։
Մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը, 1905-1906 թվականներին՝ Կովկասում հայ-թաթարական ընդհարումներին։
1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Մուշ։
Եղել է 1915 թվականի Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից։ Զոհվել է մարտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|