Jump to content

Դենի Դիդրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիդրոից)
Դենի Դիդրո
ֆր.՝ Denis Diderot
Ծնվել էհոկտեմբերի 5, 1713(1713-10-05)[1][2][3][…] Լանգր[4][5][6]
Մահացել էհուլիսի 31, 1784(1784-07-31)[2][3][7][…] (70 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
ԳերեզմանՍուրբ Ռոխի եկեղեցի
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Ուղղությունհանրագիտական և Մատերիալիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, վիպասան, ակնարկագիր, հանրագիտական, արվեստի քննադատ, դրամատուրգ, գրական քննադատ, նամակագրության հեղինակ, թարգմանիչ, պատմաբան, քաղաքագետ, բառարանագիր, գրող, արվեստի տեսաբան և գրական տեսաբան
Գործունեության ոլորտկատարողական արվեստ
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼյուդովիկոս Մեծի լիցեյ, Սենտ-Լուիսի լիցեյ և Փարիզի համալսարան (1732)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[8][9]
Ազդվել էԱրիստոտել, Բենեդիկտ Սպինոզա և Վոլտեր
Ամուսին(ներ)Anne-Antoinette Diderot?
Երեխա(ներ)Angélique Diderot?
ՀայրԴիդյե Դիդրո
ԱշակերտներPaul Boësnier de l'Orme?
Կայքdenis-diderot.com
Ստորագրություն
Изображение автографа
 Denis Diderot Վիքիպահեստում

Դենի Դիդրո (հոկտեմբերի 5, 1713(1713-10-05)[1][2][3][…], Լանգր[4][5][6] - հուլիսի 31, 1784(1784-07-31)[2][3][7][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար։ Ծնվել է Լանգրե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում։ Մի քանի տարի տեղական քոլեջում սովորելուց հետո տեղափոխվում է Փարիզ և սովորում այնտեղ։ Տոգորվելով հակաֆեոդալական տրամադրություններով՝ անցնում է ազգային շարժման կողմը, որը ղեկավարում է բուրժուազիան, որն էլ ուղղված էր իշխանության և պալատական հոգևորականների դեմ։ Այդ ժամանակ Դիդրոն գրում է իր վաղ «Փիլիսոփայական մտքեր» աշխատությունը, որն արգելվեց և այրվեց փարիզյան պառլամենտի հրամանով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1749 թվականին լինելով մատերիալիստ և աթեիստ՝ ձերբակալվեց և բանտարկվեց Վենսենյան ամրոցում՝ վտանգավոր մտքեր տարածելու համար։ Դուրս գալուն պես, նա ձեռնարկում է էնցիկլոպեդիայի աշխատանքը, որը կոչվում էր «Գիտության, արվեստի և արհեստի էնցիկլոպեդիա»։ Այն ուներ խիստ հակաֆեոդալական ուղղվածություն, որում շարադրված էին բուրժուական աշխարհայացքի հիմքերը։ Էնցիկլոպեդիայի աշխատանքներին մասնակցել են նաև Շառլ Լուի Մոնտեսքիոն, Ֆրանսուա Վոլտերը, Լեոն դ'Ալամբերը Կոնդիլյակը և ուրիշներ։ Չնայած Դիդրոյին անընդհատ հետևում էին, նրան 20 տարի պահանջվեց գիրքն ավարտելու համար։ Դիդրոյի նորամուծությունը էնցիկլոպեդիայում աշխատանքի, տեխնիկայի և արտադրության բաժինների առանձնացումն էր։

1773 թվականին Եկատերինա II-ի հրավերով ժամանում է Ռուսաստան, ուր փորձում է ռուս թագուհուն համոզել սոցիալ-քաղաքական ռեֆորմների անհրաժեշտության մեջ։ Նա կարծում էր, որ Ռուսաստանը կդառնա համաշխարհային պատմության կարևոր գործոն և կանխագուշակել էր ռուսական մշակույթի վերելքը և ազդեցության աճը համաշխարհային մշակույթի վրա։ Նա եղել է Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի և Գեղարվեստի Ակադեմիայի պատվավոր անդամ։ Նա նույնիսկ սկսել էր ռուսերեն սովորել, որպեսզի կարողանար կարդալ Լոմոնոսովի, Սումարկովի և այլոց գրքերը, որոնք Դիդրոն իր հետ տանում է Փարիզ։

Փիլիսոփայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնությունը, ըստ Դիդրոյի, գտնվում է անընդհատ շարժման և զարգացման մեջ, ամեն ինչ մահանում է մի ձևում և վերակենդանանում այլ ձևում։ Դիդրոն մատերիայի ակտիվությունը բացատրում է նրա տարասեռությամբ և գտնում է, որ այն բաղկացած է ակտիվ տարրերից, որոնցից յուրաքանչյուրև օժտված է հատուկ որակով։ Ըստ Դիդրոյի, մատերիայի ձևերի բազմաձևությունը առաջանում է տարբեր որակ ունեցող տարրերի բախումից։ Մարդը՝ որպես կենսաբանական ձև, ունի իր կայացման պատմությունը մյուս կենդանի էակների նման։ Դիդրոն քննադատում է ագնոստիցիզմը և մեծ նշանակություն է տալիս աշխարհի ճանաչողությանը։ Նա կարծում է, որ անձի զարգացման և ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի արտաքին միջավայրը։

Միջավայր ասելով Դիդրոն առաջին հերթին նկատի ունի կառավարման քաղաքական կարգը, ոչ թե կյանքի նյութական պայմանները։ Նա սխալվում էր կարծելով, որ օրենսդիրների գիտակցությունը հանդիսանում է հասարակության պատմական զարգացման ամենակարևոր գործոնը։ Լինելով ընդգծված հակառակորդ կառավարման բռնապետական ձևի՝ Դիդրոն արտահայտվում էր հօգուտ սահմանադրական միապետության և հույս ուներ, որ կգա լուսավորված իշխան։ Իր գործունեության վերջին շրջանում Դիդրոն հակված էր հանրապետական կառավարման ձևին՝ գտնելով սակայն, որ այն հարմար չէ մեծ պետություններին։ Դիդրոն գտնում է, որ եսասիրությունը հանդիսանում է մարդկանց վարքի կարևոր դրդապատճառ, բայց համաձայն չէր Հելվեցիուսի հետ, որը բոլոր զգացմունքները հանգեցնում էր եսասիրական նախասկզբին։ Նա կարծում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի մասնավոր սեփականության, սակայն չէր պահանջում թուլացնել անհավասարությունը նյութական բարիքների բաշխման մեջ։

Դիդրոն մշակել է գեղագիտության իր կոնցեպցիան, խոսել է դրամատուրգիայի և թատրոնի մասին. դրամայի հիմքերը համարում էր ոչ թե բնավորությունները, այլ հասարակական դիրքը։ Դիդրոն գտնում է, որ իր համար բարձրագույն կերպար համարվում է ոչ թե բնությունը, այլ իդեալական կերպարը, որն ապրում է իր հոգում։ Դիդրոն զարգացրել և հարստացրել է մինչմարքսիստական մատերիալիզմը, եղել է 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիզմի և աթեիզմի առաջնորդը։

Դենի Դիդրոն մեծապես նպաստել է XVIII դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստմանը, պաշտպանել է առաջադեմ բուրժուազիայի շահերը, քննադատել կրոնը, ավատատիրական բարքերն ու գաղափարախոսությունը։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա խոր ազդեցություն է թողել նախահեղափոխական Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը։ 1732 թվականին նա ստացել է արվեստների մագիստրոսի կոչում։ Սկզբնական շրջանում Դիդրոն հարել է դեիզմին (փիլիսոփայական ուսմունք, ըստ որի՝ Աստված անդեմ նախասկիզբ է, որն ստեղծել է աշխարհը, բայց չի միջամտում նրա հետագա կյանքին ու օրենքներին), սակայն փիլիսոփայական հիմնական երկերում՝ «Մտքեր բնության բացատրության մասին» (1754 թվական), «ԴÿԱլամբերի երազը» (1769 թվական), «Ֆիզիոլոգիայի տարրերը» (1774-80 թվականներ) և այլն, անցել է մատերիալիզմին և աթեիզմին։

Նա պաշտպանել է մատերիայի (նյութի) որակական բազմազանության գոյությունը, մատերիայի և շարժման կապի, մատերիայի ակտիվության գաղափարները։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցում, սակայն, Դիդրոն իդեալիստ էր։ Պայքարելով ավատատիրական բռնապետության դեմ՝ նա միաժամանակ մեծ դեր է հատկացրել լուսավորյալ միապետներին, կասկածանքով վերաբերվել ստորին խավերի ինքնուրույն շարժմանը։ Դիդրոն կրոնի վերացումը կապել է լուսավորության տարածման հետ։ Իր գեղագիտական երկերում («Դատողություններ դրամատիկական պոեզիայի մասին», 1758 թվական, «Պարադոքս արտիստի մասին», 1773-80 թվականներ), Դիդրոն մատերիալիզմի դիրքերից քննադատել է կլասիցիզմի և ռոկոկոյի ներկայացուցիչներին, պաշտպանել ժանրային գեղանկարչությունը, ռեալիստական արվեստի սկզբունքները, բարու և գեղեցիկի միասնության գաղափարը։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդրոյի գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպեր, դրամաներ և այլն՝ գրված ռեալիստական-կենցաղային վեպի ավանդույթներով։ XVIII դարի ռեալիզմի աչքի ընկնող երևույթ էր նրա «Միանձնուհին» (1760 թվական) հակակղերական վեպը։ Ուշագրավ երկերից է «Ռամոյի եղբորորդին» (1762–79 թվականներ) երկխոսությունը, որտեղ Դիդրոն բացահայտել է փլուզվող ավատատիրական աշխարհի հակասությունները, արիստոկրատական դասի արատները։ XVIII դարի ֆրանսիական մյուս մատերիալիստ փիլիսոփաների նման Դիդրոն նույնպես մեծ նշանակություն է տվել լուսավորությանն ու կրթությանը, գնահատել հատկապես դաստիարակության դերը՝ որպես մարդու ձևավորման գործոն։ Ըստ նրա՝ երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, բնական ունակությունները։ Կրթության մասին Դիդրոյի մտքերը հիմնականում շարադրված են կայսրուհի Եկատերինա II-ի խնդրանքով ռուսական կառավարության համար կազմած համալսարանի և դպրոցի ծրագրում (1775 թվական), Սանկտ Պետերբուրգում կատարած գրառումներում։ Նա պաշտպանել է համընդհանուր անվճար տարրական ուսուցման սկզբունքը և ոչ դասային կրթությունը։ Դիդրոն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ։ XIX դարի հատկապես 1-ին կեսի հայ առաջադեմ մտածողների աշխարհայացքի վրա զգալիորեն ազդել են Դիդրոյի, ինչպես նաև ֆրանսիական մյուս լուսավորիչների տեսական հայացքները։

Դ. Դիդրոյի ստեղծագործությունները հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դենի Դիդրո, Սալոններ, թրգմ. ֆրանսերենից՝ Հենրիկ Բախչինյան, Ե., 1994, 255 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Дидро Дени // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Веселовский А. Дидро, Дени (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. Xа. — С. 581—588.
  6. 6,0 6,1 6,2 J. Mo. Diderot, Denis // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 204—206.
  7. 7,0 7,1 7,2 filmportal.de — 2005.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. CONOR.Sl

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Դիդրո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Դիդրո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 379