Գալշո Մանուկ (- 1927), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Գալշո Մանուկը վաղ հասակից մասնակցել է քուրդ հարստահարիչների դեմ պայքարին, ընդգրկվել է Արաբոյի հայդուկային խմբի կազմում։ Գևորգ Չավուշի հետ մասնակցել է Ալիզըռնան գյուղի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը։ 1894 թվականին հանդիսացել է Սասունի ապստամբության ղեկավարներից։ 1916 թվականին անցել է Հարավային Կովկաս, պայքարել թուրք զավթիչների և Արևելյան Հայաստանում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների դեմ։