Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1886 թվականին տեղափոխվել է Կ.Պոլիս։ Մեծն Մուրադի և Հարություն Եանկյուլյանի հետ հիմնել է Հնչակյան կուսակցության Կոստանդնուպոլսի մասնաճյուղը։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից։ 1892-1904 թվականներին գործել է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը։ Արամը մեծ դեր է խաղացել Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության (1895) ընթացքում։ Այնուհետև անցել է Եվրոպա։ 1908 թվականի երիտթուրք հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս։
1914 թվականին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել է։ Դատվել Է իթթիհաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և «քսան կախաղանների» թվում մահապատժի ենթարկվել Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։